Վատրա Դոռնեյ
Վատրա Դոռնեյ (ռումիներեն՝ Vatra Dornei, գերմ.՝ Dorna-Watra; հունգ.՝ Dornavátra), քաղաք և նույնանուն համայնքի կենտրոն Ռումինիայի հյուսիսարևելյան մասում՝ պատմական Բուկովինա մարզում, Սուչավայի շրջանում, երկրի մայրաքաղաք Բուխարեստից 328, շրջկենտրոնից՝ Սուչավա քաղաքից 75, Կլուժ-Նապոկայից 147 կիլոմետր հեռավորության վրա[3]։ Զբաղեցնում է 144,34 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 16.623[4], 2011 թվականի տվյալներով՝ 14.429: Վատրա Դոռնեյը Կարպատյան լեռների հանրահայտ առողջարանային բնակավայրերից է, ունի նաև դահուկային մարզաձևերի հանգրվաններ։ Բացի այդ, համբավվել է որպես պատմական Vatra Dornei Casino խաղատունը հյուրընկալող քաղաք։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Վատրա Դոռնեյ | |||
ռումիներեն՝ Vatra Dornei[1] | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Մակերես | 144,34±0,01 կմ² | ||
ԲԾՄ | 802±1 մետր | ||
Բնակչություն | ▼12 578 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[2] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 725700 | ||
Պաշտոնական կայք | vatra-dornei.ro | ||
| |||
Ժողովրդագրություն
խմբագրել2002 թվականի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 16.321[5]:
Քաղաքի բնակչության ազգային կազմը.
Ազգությունը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիններ | 16012 | 98,1% |
գերմանացիներ | 109 | 0,7% |
հունգարներ | 95 | 0,6% |
գնչուներ | 54 | 0,3% |
ուկրաինացիներ | 22 | 0,1% |
հրեաներ | 10 | 0,1% |
լեհեր | 9 | 0,1% |
թուրքեր | 3 | < 0,1% |
ռուսներ | 2 | < 0,1% |
թաթարներ | 1 | < 0,1% |
չեխեր | 1 | < 0,1% |
իտալացիներ | 1 | < 0,1% |
Մայրենի լեզու են հայտարարել՝
Լեզուն | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ռումիներենը | 16162 | 99,0% |
հունգարերենը | 64 | 0,4% |
գերմաներենը | 58 | 0,4% |
ուկրաիներենը | 19 | 0,1% |
գնչուերենը | 8 | < 0,1% |
լեհերենը | 4 | < 0,1% |
ռուսերենը | 1 | < 0,1% |
թուրքերենը | 1 | < 0,1% |
թաթարերենը | 1 | < 0,1% |
հրեերենը (իդիշը) | 1 | < 0,1% |
Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.
Դավանանքը | Անձանց թվաքանակը | Տոկոսը |
---|---|---|
ուղղափառներ | 15374 | 94,2% |
Հռոմի կաթոլիկ | 421 | 2,6% |
հիսունականներ | 149 | 0,9% |
ադվենտիստներ | 137 | 0,8% |
բապտիստներ | 107 | 0,7% |
հունադավան կաթոլիկներ | 36 | 0,2% |
ռեֆորմատներ | 28 | 0,2% |
ֆրատերականներ | 15 | 0,1% |
հուդայականներ | 11 | 0,1% |
լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական) | 8 | < 0,1% |
մուսուլմաններ | 6 | < 0,1% |
հնածիսականներ | 3 | < 0,1% |
աթեիստներ | 3 | < 0,1% |
դավանանքը չնշածներ | 2 | < 0,1% |
ունիտարներ | 1 | < 0,1% |
լյութերականներ | 1 | < 0,1% |
Պատմություն
խմբագրելՊատմական փատաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1592 թվականին։ Բուկովինայի մնացյալ մասի հետ 1775-ից մինչև 1918 թվականը գտնվել է նախ՝ Հաբսբուրգների միապետության, այնուհետև ավստրո-հունգարական կայսրության տիրապետության տակ։ Դա քաղաքի համար եղել է բուռն զարգացման ժամանակաշրջան։ 19-րդ դարի սկզբներից Վատրա Դոռնեյը դարձել է հանրահայտ հանգստավայր։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Վատրա Դոռնեյից մոտավորապես 5 կիլոմետր դեպի արևելք՝ Բիստրիցա գետի ափին, գտնվում է Acoperământul Maicii Domnului վանքը[6]։
- Schimbarea la Față a lui Isus հռոմեակաթոլիկական եկեղեցին՝ կառուցված 1905 թվականին[7]։
- Nașterea Maicii Domnului ռումինական ուղղափառ եկեղեցին՝ կառուցված 1905 թվականին[8]։
- Բնագիտական թանգարանը[9]
- Ազգագրական թանգարանը[10]
- Լուչաֆերուլ փողոցի վրա գտնվող առևտրային հին շրջանը, որը կառուցվել է 18-րդ դարում և ներկայումս՝ որպես պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից[11]
- Ռատուշան, որը կառուցվել է 1897 թվականին և ներկայումս՝ որպես պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից[11]
- Խաղատունը, որը կառուցվել է 1898 թվականին և ներկայումս՝ որպես պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից[11]
- Քաղաքային գրադարանը, որը կառուցվել է 1901 թվականին և ներկայումս՝ որպես պատմական հուշարձան, պահպանվում է պետության կողմից[11]
Պատկերասրահ
խմբագրել-
Town hall
-
Railway station
-
Vatra Dornei Băi railway station
-
Carol Hotel
-
Town library
-
Court
-
Santinela spring
-
Vladimir House
-
Elementary school nr. 4
-
Japanese Pavilion
-
House of Culture
-
Unirea Spring
-
Great Jewish Temple
-
Luceafărul Street
-
Roman Catholic Church
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #4062405-5 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
- ↑ Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
- ↑ «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Webdarstellung des Klosters Acoperământul Maicii Domnului.
- ↑ Angaben zur Schimbarea la Față a lui Isus bei biserici.org abgerufen am 1. April 2016 (rumänisch).
- ↑ Angaben zur Nașterea Maicii Domnului bei biserici.org abgerufen am 1. April 2016 (rumänisch).
- ↑ Angaben zum Museum auf der Website der Stadt Արխիվացված 2021-12-22 Wayback Machine.
- ↑ Angaben zum Museum auf der Website der Stadt Արխիվացված 2021-12-22 Wayback Machine.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 Liste historischer Denkmäler des rumänischen Kulturministeriums, 2010 aktualisiert (PDF; 7,10 MB).
Արտաքին հղումներ
խմբագրել- (ռումիներեն) Vatra Dornei Town Hall official site Արխիվացված 2008-06-23 Wayback Machine
- (ռումիներեն) Vatra Dornei unofficial site
- (ռումիներեն) Vatra Dornei touristic site
- (ռումիներեն) The City Hospital of Vatra Dornei
- (ռումիներեն) Vatra Dornei Live - Local news site
- (ռումիներեն) Suceava County site - Vatra Dornei web page
- (ռումիներեն) Photo Gallery - Old photos of Vatra Dornei
- Дані про місто Ватра-Дорней на сайті Ghidul Primăriilor
- Старовинні фото Ватра-Дорней
- Ватра-Дорней на сайті tokatema Արխիվացված 2021-02-12 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատրա Դոռնեյ» հոդվածին։ |