Առյուծի և Արևի շքանշան (պարս.՝ نشان شیر و خورشید Nešān-e Šir o Xoršid), պարսկական շքանշան, որը հաստատվել է Ֆաթհ Ալի շահի կողմից 1808 թվականին[1]։ Որպես շքանշանի հիմք է ընդունվել Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի աստղին նման աստղ։

Առյուծի և Արևի շքանշան
Изображение орденской планки
ԵրկիրԻրան Ղաջարական Պարսկաստան
Տեսակշքանշան
Կարգավիճակչի շնորհվում
Վիճակագրություն
Հիմնադրման ամսաթիվ1808
Հերթականություն
Կրտսեր պարգևՓահլավիի շքանշան
 Order of the Lion and the Sun Վիքիպահեստում

Շքանշանը լայնորեն հայտնի էր Ռուսական կայսրությունում, քանի որ Պարսկաստանի հետ կապերը շատ սերտ էին։ Շքանշանը օտարերկրացիների համար շատ մատչելի էր. այն ստացել են ռուս պաշտոնյաներն ու զինվորականները Պարսկաստան մեկնելիս։ Պարսկաստանի հետ առևտուր անող վաճառականները կարող էին պարսից հյուպատոսից արտոնագիրը գնել։ Պարսկաստանի հպատակները հազվադեպ էին պարգևատրվում այս շքանշանով։

Օտարերկրացիներին շնորհված շքանշանի տարբերանշանները տարբերվում էին պարսից հպատակների տարբերանշաններից։ Օտարերկրացիների տարբերանշանների վրա առյուծը պատկերված է խաղաղ կերպով՝ պառկած ծագող արևի ֆոնին։ Իսկ ժապավենները կանաչ գույնի էին։ Պարսկական հպատակների տարբերանշանների վրա առյուծը պատկերված է կանգնած՝ սուրը թաթում։ Շքանշանի ժապավենը կարող էր լինել կապույտ, կարմիր և սպիտակ։

1939 թվականին Շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի կողմից չեղարկվել է Առյուծի և արևի շքանշանը։ Նրան փոխարինել է Հոմայունի շքանշանը։

Շքանշանի աստիճանները և կրելու կանոնները խմբագրել

Շքանշանն ուներ 5 աստիճան, որի տարբերանշանները տարբերվում էին աստղի ճառագայթների քանակով.

  • 1-ին աստիճան - Մեծ Խաչ, որը իրենից ներկայացնում է ութաթև արծաթյա աստղ, կրում էին աջ ուս վրայի ժապավենի վրա, շքանշանի աստղը՝ նույնպես ութաթև, կրում էին կրծքի ձախ կողմում։
  • 2-րդ աստիճան - Մեծ սպայական աստիճան, տարբերանշանը՝ յոթաթև աստղ, կրում էին պարանոցին, շքանշանի աստղը, նույնպես յոթաթև՝ կրծքի ձախ կողմում։
  • 3-րդ աստիճան - Կոմանդոր, վեցաթև աստղի տեսքով տարբերանշան, կրում էին պարանոցին։
  • 4-րդ աստիճան - Սպայական, տարբերանշան հնգաթև աստղի տեսքով՝ ժապավենների վարդյակով։ Կրում էին կոճակի անցքում։
  • 5-րդ աստիճան - Ասպետական, տարբերանշանը քառաթև աստղի տեսքով՝ առանց վարդակի։ Նաև կրում են կոճակի մեջ։

Օտարերկրացիների համար նախատեսված շքանշանի աստիճանանների պատկերներ խմբագրել

1-ին աստիճան 2-րդ աստիճան 3-րդ աստիճան 4-րդ աստիճան 5-րդ աստիճան
 
Մեծ խաչի ասպետ
 
Մեծ սպա
 
Կոմանդոր
 
Սպա
 
Ասպետ
 
Շքանշանի մեդալը
 
 
 
 
 
 
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Льва ордена». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել