Վասիլի Սոկոլովսկի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Վասիլի Դանիլովիչ Սոկոլովսկի (1897-1968), խորհրդային ռազմական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1946), Խորհրդային միության հերոս (ապրիլի 29, 1945)։ ՍՄԿԿ անդամ 1931 թվականից։
1918 թվականից ծառայել է Կարմիր բանակում, մասնակցել քաղաքացիական պատերազմին։ 1921 թվականին ավարտել է ԲԳԿԲ ռազմական ակադեմիան։ 1921 թվականին Միջին Ասիայում պայքարել է բասմաչների դեմ։ 1922-1930 թվականին եղել է հրաձգային դիվիզիայի և կորպուսի շտաբի պետ։ 1930-1934 թվականներին՝ դիվիզիայի հրամանատար, 1935-1941 թվականին՝ ռազմական տարբեր օկրուգների շտաբի պետի տեղակալ և պետ։ 1941 թվականի փետրվարից՝ գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Հայրենական Մեծ պատերազմի (1941-1945) ժամանակ եղել է Արմենական ռազմաճակատի շտաբի պետ (1941 թվականի հուլիս - 1942 թվականի հունվար - 1942 թվականի մայիս -1943 թվականի փետրվար), Արմենական ուղղության շտաբի պետ (1942), Արմենական ռազմաճակատի զորքերի հրամանատար (1943—1944), 1-ին Ուկրաինական ռազմաճակատի շտաբի պետ (1944 թվականի ապրիլ -1945 թվականի ապրիլ), 1-ին Բելառուսական ռազմաճակատի զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ (1945 թվականի ապրիլ-մայիս)։ Պատերազմից հետո Գերմանիայում սովետական զորքերի խմբի գլխավոր հրամանատարի տեղակալ, 1946 թվականի մարտից՝ գլխավոր հրամանատար և Գերմանիայում սովետական զինվորական վարչության գլխավոր պետ, միաժամանակ Գերմանիայի կառավարման վերահսկող խորհրդի անդամ ԽՍՀՄ-ից։ 1949 թվականի մարտից՝ ԽՍՀՄ ռազմական մինիստրի 1-ին տեղակալ, 1952 թվականի հունիսից՝ գլխավոր շտաբի պետ, ԽՍՀՄ պաշտպանության մինիստրի 1-ին տեղակալ։ 1960-1968 թվականին՝ ԽՍՀՄ պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչների խմբի գլխավոր տեսուչ։ ՍՄԿԿ ԿԿ անդամ (1952-1961), 1961 թվականից՝ անդամության թեկնածու։ ԽՍՀՄ II—VII գումարումների գերագույն սովետի դեպուտատ։ Ռազմատեսական և ռազմապատմական մի շարք աշխատությունների հեղինակ և ղեկավար։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։ Սոլկոլովսկիի անունով է կոչվում Նովոչերկասկի կապի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանը։ Պարգևատրվել է Լենինի 8, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 3, Կուտուզովի I աստիճանի 3 շքանշաններով, պատվավոր զենքով, մեդալներով, արտասահմանյան 12 շքանշաններով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 SNAC — 2010.
- ↑ Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 3,0 3,1 Brockhaus Enzyklopädie
- ↑ 4,0 4,1 Соколовский Василий Данилович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 494)։ |