Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբաև ազգանունով այլ մարդկանց մասին:

Աբաև Վասիլի Իվանովիչ (օսերեն՝ Васо Абайты, դեկտեմբերի 2 (15), 1900, Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 18, 2001(2001-03-18)[1] կամ մարտի 12, 2001(2001-03-12)[2], Մոսկվա, Ռուսաստան), օս լեզվաբան, օսագետ և իրանագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1962 թ.), պրոֆեսոր (1969 թ.), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի լեզվաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Անգլիայի Ասիական Թագավորական ակադեմիայի համայնքի անդամ (1966 թ.), Հելսինկիի ֆիննա-ուգոռական համայնքի թղթակից անդամ, Վրաստանի և Հյուսիսային Օսիայի գիտությունների վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1981 թ.)։

Վասիլի Աբաև
Васо Абайты
Ծնվել էդեկտեմբերի 2 (15), 1900
Կոբի, Դուշեթի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 18, 2001(2001-03-18)[1] (100 տարեկան) կամ մարտի 12, 2001(2001-03-12)[2] (100 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունբանասեր, լեզվաբան, իրանագետ, հայրենագետ, ստուգաբան, մանկավարժ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)ՌԳԱ լեզվաբանության ինստիտուտ
Գործունեության ոլորտբանասիրություն, լեզվաբանություն, Իրանագիտություն, գավառագիտություն, Ստուգաբանություն և մանկավարժություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Եղել է գիտական ղեկավարMuhammad Dandamayev?
Պարգևներ

Զբաղվել է օսական բարբառագիտության, ազգագրության, բանահյուսության, օսերենի հնչյունաբանության, իմաստաբանության, պատմական բառագիտության հարցերի ուսումնասիրությամբ։ Աբաևի «Օսերենը և բանահյուսությունը» (1949) նվիրված է օսերի ծագմանը, մշակութային անցյալին, նրանց լեզվի կրած ազդեցություններին, հիմնական բարբառների (իրոնյան և դիգորյան) տարբերություններին։ «Օսերենի պատմա-ստուգաբանական բառարան»-ում (հատոր 1, 1958) Աբաևը տվել է օսերենի բառերի ստուգաբանությունն ու պատմությունը շուրջ 190 լեզուների նյութի հիման վրա, բացահայտել նրա, իբրև հնդեվրոպական լեզվի, կապերն ու առնչություններն այլ լեզուների, այդ թվում և հայերենի հետ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 12