Հայրենագիտություն, գավառագիտություն, երկրի առանձին մասերի (բնակավայրի, մարզի, երկրամասի, հանրապետության) համակողմանի ուսումնասիրություն՝ գերազանցապես տեղական բնակչության և դպրոցականների ուժերով։ Հայրենագիտության զարգացման գործում կարևոր դեր են կատարում հայրենագիտական թանգարանները, որոնք ունեն գիտամեթոդական կենտրոնների ֆունկցիաներ և հավաքում, մշակում ու պահպանում են հայրենագիտական նյութերը։

Ավանդական հագուստ կրող մշեցի կնոջ լուսանկար (19-րդ դարի վերջ)

Հայաստանում 1921 թվականին լուսավորության ժողովրդական կոմիսարիատին առընթեր ստեղծվեց կենտրոնական գավառագիտական բյուրո, հետագայում՝ նաև կամավոր ընկերություն։ Զարգացավ դպրոցական հայրենագիտությունը։ Հայրենագիտական աշխատանքները հանրապետությունում կոորդինացնելու նպատակով Հայկական աշխարհագրական ընկերությանը կից ստեղծվել է հայրենագիտական խորհուրդ (1958-ից)։ Հայրենագիտական դասական ուսումնասիրություններ են համարվում Ղևոնդ Ալիշանի Հայաստանի պատմաաշխարհագրական մարզերին վերաբերող աշխատությունները։

Գրականություն

խմբագրել
  • Դարյան Վ., «Խորհրդային գավառագիտության խնդիրները», Երևան, 1939։
  • Ջուհարյան Թ. Գ., «Հայրենագիտությունը դպրոցում», Երևան, 1949։
  • Ավագյան Գ. Ե., «Հայրենագիտական աշխատանքը դպրոցում», Երևան, 1962։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 207  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրենագիտություն» հոդվածին։