Վաչե Պետրոսյան

հայ քանդակագործ, նկարիչ, գրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վաչե Պետրոսյան (մայիսի 26, 1951(1951-05-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 27, 2014(2014-11-27)), հայ քանդակագործ, նկարիչ, խաչքարագործ, գրող։

Վաչե Պետրոսյան
Ծնվել էմայիսի 26, 1951(1951-05-26)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 27, 2014(2014-11-27) (63 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1975)
Մասնագիտությունգրող, քանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրՀայաստանի ազգագրության թանգարան, Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Գրական թերթ և Խոսրովի անտառ արգելոց
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն
Վաչե Պետրոսյան Վիքիքաղվածքում

Կենսագրություն խմբագրել

1975 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի գեղագիտության ֆակուլտետը։ 1995 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության և նկարիչների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Մասնակցել է ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում։ Ունի խաչքարի ծագումնաբանությանը նվիրված ուսումնասիրություններ։

Աշխատել է Սարդարապատի ազգագրության թանգարանում, Հայաստանի պետական հեռուստաընկերությունում, «Գրական թերթում», Խոսրովի արգելոցում, ՀՀ ՆԳ և պաշտպանության համակարգում։ Մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ռազմական գործողություններին, ունեցել է փոխգնդապետի զինվորական կոչում[1]։

 
Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակի խաչքար

Գործունեություն խմբագրել

Հուշարձաններ խմբագրել

Հուշակոթող-խաչքարեր է տեղադրել ՀՀ-ում և արտերկրում՝

Գրական ստեղծագործություններ խմբագրել

Հրապարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Դառը խավիծ»[2], «Թուջե մառախուղ»[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կյանքի և մահվան հետ միաժամանակ զրուցած Վաչե Պետրոսյանի մասին». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ ապրիլի 16-ին.
  2. «Դառը խավիծ»
  3. Բանաստեղծությունները սեր ունեն, սեռ ունեն, ունեն ընտանիք

Արտաքին հղումներ խմբագրել