Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակի խաչքար

1921 թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակին խաչքար-հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում` Սունդուկյանի անվան թատրոնի հարակից Անգլիական այգում։

Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակի խաչքար

Խաչքար՝ 1921 թ. փետրվարի 18-ին Երևանի բանտում բոլշևիկների կողմից կացնահարվածների հիշատակին
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Անգլիական այգի
Քանդակագործ(ներ) Վաչե Պետրոսյան
Նյութ տուֆ
Շինարարության ավարտ 2008
Ներկա վիճակ կանգուն


Պատմություն խմբագրել

Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի նախաձեռնությամբ 1993 թվականին տեղադրվում է հուշաքար Անգլիական այգում, իսկ Ռազմիկ Մարկոսյանի ջանքերով՝ 2008 թվականին կանգնեցվում խաչքար-հուշարձան ի հիշատակ 1921 թվականի փետրվարին բոլշևիկ դահիճների ձեռքով սպանված 21 հայ ազգային գործիչների[1]։ Ամեն տարի փետրվարի 18-ին հուշարձանի մոտ կազմակերպվում է հիշատակի մոմավառություն[2]։

Խաչքարի վայրը պատահականորեն չէ ընտրված։ Ժամանակակիցների վկայությամբ՝ այնտեղ են հանգչում բոլշևիկյան Հայաստանի ղեկավարության կողմից բանտարկված և 1921 թվականի փետրվարի 17-ի, լույս 18-ի գիշերը նրանց ձեռքով կյանքից զրկված 21 հայ ազգային գործիչների, այդ թվում` Սարդարապատի հերոսների, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրների մասունքները։

Խաչքարի ներքևում հիշված են նահատակված գործիչներից հինգի անունները՝ Խմբապետ Համազասպ, Նիկոլայ Ղորղանյան, Հրանտ Տեր-Մարգարյան, Երանոս Թարվերդյան և Լևոն Ենգիբարյան։

Աղբյուրներ խմբագրել

Տես նաև խմբագրել