Վանուազ (ազգային պարկ)

ազգային պարկ

Վանուազ (ֆր.՝ Parc national de la Vanoise), Ֆրանսիայի ազգային պարկերից մեկը, որը տեղակայված է Տարանտազիա և Մորիանա դաշտավայրերի մեջտեղում, Ֆրանսիայի Ալպերում[2]։ Իր մեջ ընդգրկում է Վանուազ լեռնազանգվածը։ Հիմնադրվել է 1963 թվականին և համարվում է առաջին ֆրանսիական ազգային պարկը։ Վանուազ ազգային պարկը գտնվում է Սավոյ դեպարտամենտում։ Այնպիսի փոքր գյուղեր, ինչպիսին են Champagny-le-Haut, Տերմինոն, Լա Չիսերետեն, Բրամանսը, Սոլիերես Սարդիերեսը, Ֆրիբուրգը, Պրալոգնա լա Վանուազը, Սեզը, գտնվում են այգու մոտ։ Ազգային պարկը սահմանակից է մի քանի խոշոր ֆրանսիական լեռնադահուկային հանգստավայրերի (Լես Տրոիս Վալեյ, Տինի, Վալ դը Իզեր, Լեզ Արկ, Լա Պլանգնե)։

Վանուազ
Parque nacional de la Vanoise
ՏեսակՖրանսիայի ազգային պարկ և բնության հատուկ պահպանվող տարածք
Երկիր Ֆրանսիա[1]
ՎարչատարածքՍավոյ
Հիմնվել էհուլիսի 6, 1963 և 1963[1]
Մակերես528 կմ² և 52 839 հեկտար[1]
Վանուազ (ազգային պարկ)ը գտնվում է Ֆրանսիաում
Վանուազ (ազգային պարկ)
Վանուազ (ազգային պարկ)ը գտնվում է Երկիրում
Վանուազ (ազգային պարկ)

Սահմանի իտալական կողմում այգու շարունակությունը Գրան Պարադիզոն ազգային պարկն է։ Երկուսը միասին ունեն շուրջ 1250 քառ. կմ տարածք, ըստ այդմ համարվում են ալպիական ազգային պարկերից ամենախոշորը ։

Կենդանական աշխարհ խմբագրել

Ազգային պարկը հայտնի է Ալպյան այծերով, որոնք նրա խորհրդանիշն են։ Քարայծերը նման են այծերին, դրանք տարվա մեծ մասը անցկացնում են Գրանիցա անտառում։ Նրանք իջնում են ձյան շերտի վրա վաղ գարնանը և ուշ աշնանը, որպեսզի սնվեն նոր ծլարձակած խոտերով։ Ներկայումս Վանուազում ապրում են կրծողներ, գայլեր, սովորական լուսաններ, լեռնային նապաստակներ, գորշուկներ, սպիտակ կզաքիսներ, աքիսներ և շատ այլ կաթնասուններ։

Արգելոցային տարածքում կա ավելի քան 100 թռչնատեսակ։ Գիշատիչ թռչուններից են գառնանգղերը, ոսկե արծիվները և բվեճները։ Այգում հայտնաբերվել են այլ թռչուններ ևս. րանք են սև փայտփորներ, կաքավներ, ալպիական նրբագեղիկներ, ընկուզաբեկներ, ճայակներ և շոտլանդական կաքավներ։ Կարմրաթև մագլցողը բույն շինում է զառիթափ քարափներում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Nationally designated areas (CDDA)
  2. «Le territoire du parc | Parc national de la Vanoise». www.vanoise-parcnational.fr. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանուազ (ազգային պարկ)» հոդվածին։