Բացել գլխավոր ցանկը
Կարմրաթև մագլցող
Կարմրաթև մագլցող
Կարմրաթև մագլցող
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկանմաններ (Passeriformes)
Ընտանիք Սիտեղներ (Tichodromidae)
Ցեղ Կարմրաթևեր (Tichodroma)
Տեսակ Կարմրաթև մագլցող (T. muraria)
Միջազգային անվանում
Tichodroma muraria
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 LC hy.svg
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Կարմրաթև մագլցող[1] (լատ.՝ Tichodroma muraria), սիտեղների ընտանիքին պատկանող նստակյաց և հազվագյուտ թռչուն, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Բովանդակություն

Արտաքին կառուցվածքԽմբագրել

Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27-32 սմ, կենդանի զանգվածը՝ 20 գ։ Մարմնի փետրածածկը մուգ է։ Կտուցը երկար է, ներքև կեռված, թևերը՝ լայն և խոշոր կարմիր հատվածներով, կլորավուն։ Թռչելիս արտաքին թևի փետուրներին նկատելի են սպիտակ պտեր։ Բնադրման շրջանում արուի կզակը, կոկորդն ու կուրծքը սև են, էգի կզակն ու կոկորդը՝ աղոտ սպիտակ։ Սպիտակավուն կրծքի կենտրոնում երբեմն լինում է մուգ բիծ։ Հետբնադրման շրջանում արուն ու էգը նման են բնադրման շրջանի էգին։

ԿենսակերպԽմբագրել

Բնակվում է ժայռոտ լեռներում, ձմռանը տարածվում ցածրադիր գետաձորերում։ Թռիչքը դանդաղ է՝ թևերի խորը անհավասար թափահարումներով։ Հաճախ թափահարում է կիսաբաց թևերը։

ՍննդառությունԽմբագրել

Սնվում է մանր անողնաշարավորներով։ Կեր փնտրելիս ժայռն ի վեր և երկայնքով շարժվում է ցատկելով։ Գարնանային զույգերը կազմավորվում են մարտին և ապրիլի սկզբին։

ՏարածվածությունԽմբագրել

Ենթատեսակը տարածված է Հարավային Եվրոպայից դեպի արևելք` մինչև Արևմտյան Իրան, իսկ Հայաստանում հանդիպում է համարյա ամբողջ տարածքում՝ բարձր լեռներում՝ բնակեցնելով ժայռային բիոտոպերը[2]։

ՊահպանությունԽմբագրել

Սակավաթիվ օլիգոտոպային տեսակ է, որը քիչ մտահոգող կարգավիճակով ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում։

Ներկայիս թվաքանակի գնահատման համար տվյալներն անբավարար են:

Բացասական գործոնների ազդեցությունն ուսումնասիրված չէ:

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[2]:

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 371. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  2. 2,0 2,1 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։