Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վանյա Արամայիսի Առաքելյան (5 հոկտեմբերի, 1961, Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան - 15 մարտի, 1993, Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Վանյա Առաքելյան
հոկտեմբերի 5, 1961(1961-10-05) - մարտի 15, 1993(1993-03-15) (31 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ներքին Հոռաթաղ, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Ծաղկաշեն, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կենսագրություն խմբագրել

Վանյա Առաքելյանը ծնվել է 1961 թ. հոկտեմբերի 5-ին Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի դպրոցի 8-րդ դասարանը։ Այնուհետև ուսումը շարունակել է տեղի թիվ 120 պրոֆտեխուսումնարանում։ 1991-93 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղում՝ որպես եռակցող։ Մասնակցել է Սրխավենդ, Լենինավան, Մատաղիս, Կուսապատ, Ներքին Հոռաթաղ, Դրմբոն, Գետավան, Չլդրան և Առաջաձոր գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թ. մարտի 15-ին Ծաղկաշենի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։ Աուսնացած էր, ունի մեկ երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Վանյա Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.