Ներքին Հոռաթաղ
Ներքին Հոռաթաղ, գյուղ ԼՂՀ Մարտակերտի շրջանում`500 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից 7 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 59 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ներքին Հոռաթաղ | ||
ադրբ.՝ Aşağı Oratağ | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Մարտակերտի | |
Համայնք | Ղարաբաղի խանություն, Շուշիի գավառ, Ջևանշիրի գավառ, Մարտակերտի շրջան, Թարթառի շրջան և Մարտակերտի շրջան | |
ԲԾՄ | 597 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 776[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ներքինհոռաթաղցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը հարթավայրային է, ունի 1104,90 հա տարածք, որից 755,12 հա գյուղատնտեսական նշանակության, 108,54 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 2 աղբյուրներ` «Քյահրիզ» և «Արտեզյան ջրհոր»։
Ներքին Հոռաթաղը Արցախյան ազատամարտին
խմբագրել1989 թ.-ին գյուղում կազմավորվել է կամավորական ջոկատ (հրամանատար՝ Ռ. Հայրապետյան), որը 1989-1994 թթ.-ին մասնակցել է Շահումյանի (Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ, Կարաչինար, Շահումյան), Մարտակերտի (գրեթե բոլոր գյուղերի) շևջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թ.-ի հուլիսի 4-ին գյուղն ավերվել ու թալանվել է, բնակիչները տեղահանվել են։ 1993 թ.-ի հունիսին ազատագրվել է և վերաբնակեցվել[2]։
Բնակչություն
խմբագրել2015 թվականին Ներքին Հոռաթաղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 840 մարդ, կա 279 տնտեսություն։ 2005 թվականին ուներ 776 բնակիչ։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 806 | 812 | 813 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև Մարտակերտի շրջանի հանքավայրերում աշխատողներ։
Պատմամշակութային հուշարձաններ
խմբագրելԿան պատմամշակութային հուշարձաններ` եկեղեցի (1094 թ.), Սբ. Աստվածածին եկեղեցի (1904-1914 թթ.) գերեզմանոց (միջնադար)։ 2012 թ.-ի մարտի 20-ին գյուղում կատարվել է նոր՝ Սուրբ Գևորգ եկեղեցու հիմնարկերքը (ճարտ. Մանուշակ Տիտանյան)[4]։
Հասարարակական կառույցներ
խմբագրել2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 120 աշակերտներ[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 510։
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Նոր եկեղեցու հիմնարկեք` Արցախի Ներքին Հոռաթաղ գյուղում
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 183.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)