Վանիկ Զաքարյան
հայ շախմատիստ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վանիկ Սուրենի Զաքարյան (մարտի 21, 1936, Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 14, 2023[1]), հայ մաթեմատիկոս, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս[3], ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ։
Վանիկ Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1936 Մեղրի, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 14, 2023[1] (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | շախմատիստ և մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | ՀԱՊՀ և ՀՀ ԳԱԱ |
Գործունեության ոլորտ | ֆունկցիաների տեսություն |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Գիտական ղեկավար | Մխիթար Ջրբաշյան |
Եղել է գիտական ղեկավար | Ishkhan V. Hovhanisyan?[2], Levon A. Sekhposyan?[2], David T. Bagdasaryan?[2], Eduard K. Dilanyan?[2] և Sos V. Madoyan?[2] |
Պարգևներ |
Կրթություն
խմբագրել- 1959 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեությունը
խմբագրել- 1962-1977 թթ. դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Հայկական մանկավարժական ինստիտուտում։
- 1977 թվականից՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան։
Գիտական գործունեությունը
խմբագրել- 1963 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան՝ «Ֆունկցիաների տեսություն» մասնագիտությամբ և ԽՍՀՄ ԳԱ մաթեմատիկական ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ակադեմիկոս Մխիթար Ջրբաշյանի ղեկավարությամբ։
- 1976 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Բազմությունների վրա մերամորֆ ֆունկցիաների խնդիրների լուծման առանձնահատկությունները և միակությունը»։
- 1979 թ. ստացել է պրոֆեսորի կոչում։
- 1990 թ. ընտրվել է ՀՀ ԳԱ թղթակից-անդամ,
- 1996 թ. - ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
- Ավելի քան 100 գիտական և գիտամեթոդական աշխատանքների հեղինակ է, բազմաթիվ ատենախոսությունների ղեկավար։
- ՀՀ ԳԱԱ 2 ամսագրերի խմբագիր։
Շախմատ
խմբագրել- ԽՍՀՄ սպորտի վարպետ (1960)։
- Շախմատի Հայաստանի կրկնակի չեմպիոն (1961, 1976)։
- 1990-1994 թթ. - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ։
- 1994-2004 թթ. - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
- 1996 թ. Երևանում կայացած Շախատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայի և 2001 թ. կայացած աշխարհի 5-րդ թիմային առաջնության հիմնական կազմակերպիչներից է։
- 2004 թվականից - Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ։
- 1996-2004 թթ. - ՖԻԴԵ-ի փոխնախագահ։
- 2004 թվականից - ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ։
Մատենագիտություն
խմբագրելԳրքեր
խմբագրել- Կոմպլեքս փոփոխականի ֆունկցիաների տեսության խնդրագիրք.- Երևան, Հայաստան, 1992, 183 էջ։
- Մաթեմատիկական անալիզ.- Երևան, Ճարտարագետ, 2013, 120 էջ։
- Մաթեմատիկական անալիզ.- Երևան, Ճարտարագետ, 2017, 144 էջ։
- Մաթեմատիկայի ընդունելության քննությունների խնդիրների տարբերակների ժողովածու.- Երևան, Լույս, 1988, 264 էջ[4]։
Մամուլ
խմբագրել- Հրաշք պատանին։ «Գարուն», 1967, № 2, էջ 91-92։ Չարլզ Մորֆիի մասին։
- Հոդվածների մատենագիտություն[5]
Պարգևներ և կոչումներ
խմբագրել- ՖԻԴԵ-ի միջազգային կազմակերպչի դիպլոմ (թիվ 1, 1996)։
- Նշված է ՖԻԴԵ-ի ոսկե գրքում։
- Շախմատային «Օսկարի» դափնեկիր։
- Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (2003),
- Մովսես Խորենացու մեդալ,
- Անանիա Շիրակացու մեդալ (2003),
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2011)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Մահացել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահը
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վանիկ Զաքարյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին