Մխիթար Ջրբաշյան
Մխիթար Մկրտիչի Ջրբաշյան (սեպտեմբերի 11, 1918, Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն - մայիսի 6, 1994, Երևան, Հայաստան), հայ մաթեմատիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950), ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1956, թղթակից անդամ՝ 1953)[2]։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)։ Հիմնական հետազոտությունների բնագավառներն են ֆունկցիաների տեսություն, մոտավորությունների տեսություն և հարմոնիկ անալիզ կոմպլեքս տիրույթում։
ԿենսագրությունԽմբագրել
Մխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918 թվականի սեպտեմբերի 11-ին Երևանում, 1915 թվականի ցեղասպանությունից փրկված և Երևանում հաստատված Մկրտիչ Ջրբաշյանի ընտանիքում։ 1936-1941 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։ Սկսած 1942 թվականից աշխատել է Երևանի պետական համալսարանում և Գիտությունների Ազգային Ակադեմիայում։
1945 թվականին Արտաշես Շահինյանի ղեկավարությամբ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը "Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր" թեմայով։ Դա մաթեմատիկայից առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունն էր ԵՊՀ-ում։ 1949 թվականին Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանում է դոկտորական աշխատանքը։
1953 թվականին Ջրբաշյանն ընտրվում է թղթակից անդամ, 1956 թվականին՝ ՀՀ ԳԱԱ իսկական անդամ։ 1964-1978 թթ. եղել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ, ընդ որում 1964-1973 թթ. զբաղեցրել է ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկ-քարտուղարի պաշտոնը։
1957-1960 թվականներին եղել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 1978-1994 թթ. նույն ֆակուլտետի ֆունկցիաների տեսության ամբիոնի վարիչ։
Ջրբաշյանը եղել է «Մաթեմատիկա» (ԳԱԱ Տեղեկագիր) ամսագրի գլխավոր խմբագիր դրա կազմավորման օրվանից՝ 1966 թվականնից։ 1971-1989 թվականներին Ջրբաշյանը եղել է նոր կազմավորված մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն։
Շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։ Ուսումնասիրություններն ընդգրկում են ժամանակակից կոմպլեքս անալիզի և ֆունկցիաների տեսության մի շարք ուղղություններ՝ մոտավորությունների տեսություն, հարմոնիկ անալիզ, ինտեգրալ ձևափոխություններ և ֆունկցիաների ներկայացումներ, մերոմորֆ ֆունկցիաների ֆակտորացման և դրանց եզրային հատկություններ[3][4]։
ՊարգևներԽմբագրել
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1964)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1971)
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1978)
ԳրականությունԽմբագրել
- Мхитар Мкртичевич Джрбашян (к шестидесятилетию со дня рождения), Н. У. Аракелян, А. Г. Витушкин, В. С. Владимиров, А. А. Гончар, УМН, 1979, 34։2 (206), 235 - 240
- Математики механики. Биографический справочник, Боголюбов А. Н., Киев, Наукова Думка, 1983
- Math.sci.am - http://math.sci.am/upload/pdf/Jerbashian.pdf Archived 2010-06-13 at the Wayback Machine.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13
- ↑ «Ջրբաշյան Մխիթար Մկրտչի (1918-1994)։ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Մ. Մ. ՋՐԲԱՇՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ, ԳԻՏԱԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ»։ greenstone.flib.sci.am։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13
- ↑ «ՄԽԻԹԱՐ ՄԿՐՏՉԻ ՋՐԲԱՇՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 13
Արտաքին հղումներԽմբագրել
- Մխիթար Ջրբաշյանը մաթեմատիկական տոհմածառ նախագծում
- Մխիթար Ջրբաշյանը(չաշխատող հղում) MathSciNet-ում
- Մխիթար Ջրբաշյանը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կայք էջում