Վաղինակ Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղինակ Բոգդանի Ոսկանյան (նոյեմբերի 13 (26), 1913[1], Առաջաձոր, Հայաստան[1] - նոյեմբերի 5, 1997, Երևան, Հայաստան), հայ խորհրդային անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1962), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)։
Վաղինակ Ոսկանյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13 (26), 1913[1] Առաջաձոր, Հայաստան[1] |
Մահացել է | նոյեմբերի 5, 1997 (83 տարեկան) Երևան, Հայաստան |
Գերեզման | Շահումյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | անասնաբույծ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ[1] և Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն[1] |
Գործունեության ոլորտ | ոչխարաբուծություն |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1939)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1] (1962) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1939), որտեղ 1947-1964 թվականներին աշխատել է որպես դոցենտ, պրոֆեսոր, միաժամանակ (1955-1964)՝ ուսումնական և գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։ Հայրենական Մեծ պատերազմի մասնակից։ 1964 թվականից եղել է ՀԽՍՀ անասնաբուծության և անասնաբուժության (այժմ՝ Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն) ԳՀԻ-ի տնօրեն, գենետիկայի և բուծման բաժնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են տեղական և խառնացեղ տավարի կոնստիտուցիայի և մթերատվության, կովկասյան գորշ տավարի ցեղի գենետիկական կոնստիտուցիայի և սելեկցիայի, մատղաշի նպատակադիր, ինտենսիվ աճեցման և բտման, արտադրական տրամախաչման, կաթի և տավարի մսի արտադրության տեխնոլոգիայի ուսումնասիրություններին[2]։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Պարգևներ
խմբագրել- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- Կարմիր աստղի շքանշան
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
Երկեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղինակ Ոսկանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 627)։ |