Կովկասյան գորշ տավարի ցեղ

Կովկասյան գորշ տավարի ցեղ, կաթնամսատու ցեղ։ Ստացվել է խորհրդային շրջանում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Դաղստանի տնտեսություններում՝ տեղական տավարի և շվից ցեղի տրամախաչումից։ Ցեղը հաստատվել է 1960 թ.-ին։ Տեղական տավարի համեմատությամբ նոր ցեղի կենդանիներն ունեն մարմնակազմության և մթերատվության լավ հատկանիշներ։ Հարմարված են Հարավային Կովկասի բնակլիմայական պայմաններին։ Թույրը՝ գորշ, մարմնակազմը՝ խիտ, ոսկրակազմը՝ ամուր։ Կովերի կենդանի զանգվածը 500-600 կգ է, ցուլերինը՝ 800-900 կգ։ Կաթնատվությունը՝ 2000-2500 կգ, իսկ տոհմային տնտեսություններում՝ 3000-4000 կգ։ Կաթի յուղայնությունը՝ 3, 8-3, 9%։ Սպանդային ելքը՝ 50-55%։ Կովկասյան գորշ տավարի ցեղը բուծվում է Հարավային Կովկասում, Հայաստանում։

Եղջյուրատված կովկասյան գորշ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 634