Վաղարշ Ազատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վաղարշ Դավթի Ազատյան (հունվարի 14, 1904[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 28, 1991), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների թեկնածու (1940), դոցենտ։
Վաղարշ Ազատյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1904[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1991 (87 տարեկան) |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ[1] |
Անդամակցություն | Ռուսական ֆիզիկա-քիմիական ընկերություն |
Ալմա մատեր | Ներսիսյան դպրոց[1] և Երևանի պետական համալսարան (1928)[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների թեկնածու[1] (1940) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխա(ներ) | Վիլեն Ազատյան |
Vagharsh Azatyan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է հունվարի 14-ին, Թիֆլիսում։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը, Երևանի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1928]), բնագիտական ֆակուլտետի կենսաբանական (1930) և քիմիական (1931) բաժինները։
Աշխատանք
խմբագրելԱշխատել է նույն համալսարանում (1928-1934) որպես դասախոս, պրոռեկտոր, քիմիական ֆակուլտետի դեկան։
1940 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը։
1939-1943 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆանի) տնօրեն Հովսեփ Օրբելու տեղակալը։ Նրա անմիջական մասնակցությամբ ստեղծվել է Արմֆանի քիմիայի ինստիտուտը (Օրգանական քիմիայի ինստիտուտ), որի տնօրենն էր 1939-1945 թվականներին։ Նրա ակտիվ մասնակցությամբ ստեղծվել է նաև Հայաստանի քիմիական ֆիզիկայի ինստիտուտը։
1965 թվականից աշխատել ՀԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի լաբորատորիայում որպես ավագ գիտական աշխատող։ ԽՄԿԿ անդամ՝ 1924 թվականից։
Գիտական աշխատանքներ
խմբագրելՀայաստանի քիմիական արդյունաբերության զարգացման գործում մեծ նշանակություն է ունեցել Վաղարշ Ազատյանի ստացած գիտական արդյունքները քլորոպրենային կաուչուկի, դիքլորբութենի, ացետիլենային միացությունների սինթեզի, տարրօրգանական միացությունների կատալիտային ցիկլոօկտատետրաեանի ածանցյալների ուսումնասիրման բնագավառում։ Նրա անունը սերտորեն կապված է նաև «Հայկական քիմիական ամսագրի» ստեղծման (1947) հետ։ Երկար տարիներ եղել է ՀԽՍՀ ԳԱ տերմինաբանական խորհրդի փոխնախագահ։ Իր բացառիկ լեզվիմացությամբ և լեզվալան հարուստ գիտելիքներով մեծապես նպաստել է հայերեն քիմիական տերմինաբանության մշակմանն ու զարգացմանը։ Մեծ է նրա ավանդը նաև ռուս-հայերեն քառահատոր և ռուս-հայերեն պոլիտեխնիկականբառարանների ստեղծման գործում։ Զգալիորեն նպաստել է նաև Հայկական հանրագիտարանի ստեղծմանը։
Վաղարշ Ազատյանը ԽՍՀՄ Մենդելեևյան քիմիական ընկերության ստեղծողներից և ակտիվ ղեկավարներից էր[2]։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
խմբագրել- Կատալիտիկ յերևույթներ[3]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Ազատյան Վաղարշ (հայ.) // Հայկական սովետական հանրագիտարան — Երևան: 1974. — հատոր 1. — էջ 99.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 62-63։
- ↑ Կատալիտիկ յերևույթներ arar.sci.am կայքում
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշ Ազատյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաղարշ Ազատյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 99)։ |