Վալպովո (խորվ.՝ Valpovo ), քաղաք Խորվաթիայում։ Բնակչությունը 7 406 մարդ (2011)[3]։

Բնակավայր
Վալպովո
խորվ.՝ Valpovo
Զինանշան

ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքOsijek-Baranja?
Մակերես141,2 կմ², 40,1 կմ²
ԲԾՄ91±1 մետր
Բնակչություն9784 մարդ (օգոստոսի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ31550[2]
Պաշտոնական կայքvalpovo.hr
Վալպովո (Խորվաթիա)##
Վալպովո (Խորվաթիա)

Ընդհանուր տեղեկություններ

խմբագրել
 
Պրանդուի քաղաք-ամրոցն

Վալպովոն գտնվում է երկրի արևելքում՝ Դրավայի հովտում, գետից 5 կմ հեռավորության վրա։ Քաղաքի մոտ կա մի փոքրիկ գետակ՝ Կարաշիցան, որը Դրավայի վտակն է։

Վալպովո և Բելիշցե քաղաքները գործնականորեն հարակից են։ Վալպովոյից հյուսիս-արևմուտք 25 կմ հեռավորության վրա գտնվում է Դոնյի Միխոլյաց քաղաքը, հյուսիս-արևելքից 25 կմ հեռավորության վրա Բելի Մանաստիր քաղաքը, հարավ-արևմուտքից 35 կմ հեռավորության վրա Նաշինցե քաղաքը, հարավ-արևելքից 25 կմ հեռավորության վրա մայրաքաղաքը` Օսյեկը։

Վալպովոն գտնվում է Օսյեկ-Դոնյի Միխոլյաց մայրուղու վրա։ Մեկ այլ ճանապարհ էլ տանում է հարևան Բելիշցե։

Հռոմեական կայսրության ժամանակ քաղաքը գտնվում էր Յուվիլիում բնակավայրի տրամադրության տակ։ Վալպովոն բնակավայրի կարգավիճակ է ստացել 1332 թվականին, իսկ 1433 թվականին Վալպովոն ստացացել է քաղաքի կարգավիճակ։ XVI-XVII դարերում Վալպովոն պատկանում էր Օսմանյան կայսրությանը։ 1727 թվականին կառուցվել է Սուրբ Մարիա եկեղեցին, իսկ 1801 թվականին քաղաքի հիմնական տեսարժան վայրը Պրանդուի քաղաք-ամրոցն է։

Բնակչության հիմնական զբաղմունքներն են՝ գյուղատնտեսություն, սննդի և անտառային արդյունաբերություն։ Քաղաքի մոտակայքում կան նավթի և գազի փոքր հանքեր։ Քաղաքի շրջակայքում կան հանքային ջրերի աղբյուրներ, որոնք հարուստ են երկաթով։

Զբոսաշրջիկներին գրավում են քաղաքի տեսարժան վայրերը, ինչպես նաև շրջակա տարածքում հանգստի գոտիները, որսորդության և ձկնորսության հնարավորությունը։

Տեսարժան վայրեր

խմբագրել
 
Մալթայի կամուրջը
  • Պրանդուի քաղաք-ամրոցն։ Սլավոնիայի ամենագեղեցիկ պալատներից մեկը։ Պալատի շուրջը այգի է։ Կառուցվել է 1801 թվականին։
  • Սուրբ Մարիա եկեղեցին Կառուցվել է 1727 թվականին։
  • Սուրբ Ռոկա եկեղեցին (1796)
  • Մալթայի կամուրջը։ Հին կամուրջ գետի վրա։

Քույր քաղաքներ

խմբագրել

  Հունգարիա Կոմլո

Հայտնի բնակիչներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալպովո» հոդվածին։