Վալերի Նիկոլայի Չալիձե (նոյեմբերի 25, 1938(1938-11-25)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - հունվարի 3, 2018(2018-01-03), Benson, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ[3]), խորհրդային ակտիվ իրավապաշտպան, այլախոհ, ֆիզիկոս, հրապարակախոս, ավելի ուշ՝ ամերիկացի հրատարակիչ և խմբագիր, պատմաբան, բազմաթիվ հրատարակությունների հեղինակ։

Վալերի Չալիձե
վրաց.՝ ვალერი ჭალიძე
ռուս.՝ Валерий Николаевич Чалидзе
Ծնվել էնոյեմբերի 25, 1938(1938-11-25)[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 3, 2018(2018-01-03) (79 տարեկան)
Benson, Ռաթլենդ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
Մասնագիտությունիրավապաշտպան, ֆիզիկոս, գրող, հրապարակախոս, հրատարակիչ և այլախոհ
Գործունեության ոլորտմաթեմատիկական ֆիզիկա, ֆիզիկա[2], հրապարակախոսություն[2], human rights protection?[2] և Հրատարակչություն[2]
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան (1965) և Մոսկվայի պետական համալսարան (1958)
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2] և անգլերեն[2]
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Վալերի Նիկոլայի Չալիձեն ծնվել է 1938 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում[4]։ Սովորել է Մոսկվայի և Թբիլիսիի համալսարաններում։ Ավարտել է Թբիլիսիի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը[5]։ Գիտությունների թեկնածու է։

1960-ական թվականների կեսերին դարձել է մարդու իրավունքների համար շարժման ակտիվ մասնակից։ Եղել է Թբիլիսիի գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ 1969-1972 թվականներին եղել է «Հասարակական խնդիրներ» սամիզդատական ամսագրի հրատարակիչ և խմբագիր[5]։

1970 թվականին Անդրեյ Սախարովի և Անդրեյ Տվերդոխլեբովի հետ հիմնադրել է ԽՍՀՄ մարդու իրավունքների կոմիտեն[5]։

1972 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ՝ դասախոսություններ կարդալու նպատակով։ Այնտեղ այցի ընթացքում զրկվել է ԽՍՀՄ քաղաքացիությունից և մնացել որպես փախստական։ Ապրել է Միացյալ Նահանգների Վերմոնտ քաղաքում։

1989 թվականին՝ ԽՍՀՄ-ում հրատարակումների երկարամյա արգելքից հետո, Չալիձեի հոդվածը հայտնվել է «Կոմունիստ» կուսակցական հանդեսում, իսկ 1990 թվականին Վալերի Չալիձեին վերադարձվել է խորհրդային քաղաքացիությունը[5]։

Ընտանիք խմբագրել

  • Կինը՝ Վերա Իլինիչնա Չալիձե (ծնունդով՝ Սլոնիմ, ծնվել է1948 թվականին),
  • դուստրը՝ քանդակագործ Իլյա Լվովիչ Սլոնիմ,
  • քույրը՝ լրագրող Մարիա Սլոնիմ,
  • թոռը՝ ԽՍՀՄ Արտաքին գործերի ժողկոմ Մաքսիմ Լիտվինով։

Գիտական գործունեություն խմբագրել

Չալիձեն մի շարք հրատարակությունների, մասնավորապես, մի քանի մաթեմատիկական և մաթեմատիկական ֆիզիկական մենագրությունների հեղինակ է։

Քաղաքացիական գործունեություն խմբագրել

1970 թվականի մայիսի 13-ին Միխայիլ Լեոնտովիչը, Անդրեյ Սախարովը, Վալենտին Տուրչինը և Վալերի Չալիձեն դիմել են ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ռոման Ռուդենկոյին («Հսկողության կարգով բողոք»)` Տաշքենդի քաղաքային դատարանի և ՈՒՍՍՀ Գերագույն դատարանի որոշման վերաբերյալ Պետրոս Գրիգորենկոյի գործով, սակայն չկան տեղեկություններ, որ դատախազը ինչ-որ կերպ արձագանքել է այս նամակին[6]։

ԽՍՀՄ-ում Մարդու իրավունքների խնդիրների ուսումնասիրման նպատակով 1970 թվականի նոյեմբերին Չալիձեի նախաձեռնությամբ ստեղծվել է ԽՍՀՄ մարդու իրավունքների կոմիտեն։ Կոմիտեի անդամների թվում են եղել Անդրեյ Սախարովը և Տվերդոխլեբովը, իսկ հետո՝ Իգոր Շաֆարևիչը․ կոմիտեի փորձագետներ դարձել են Ալեքսանդր Եսենին-Վոլպինը և Ցուկերմանը[7][8][9][10][11][12]։ Այդ կոմիտեի գործունեությունը վերահսկել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեն (ԿԳԲ)[13]։

Չալիձեն թաղված է Միացյալ Նահանգների Վերմոնտ նահանգի Ֆեյր Հեյվեն գերեզմանատանը[14]։

Հրատարակչական գործունեություն խմբագրել

  • Եղել է «Russia» ամսագրի համախմբագիր։
  • Գլխավորել է Նյու Յորքի «Լրատու-մամուլ» ամսագիրը և հրատակությունը[15]։
  • Նյու Յորքում հիմնադրել է սեփական հրատարակությունը՝ «Chalidze Publications»[5], որտեղ սկսել է հրատարակել Լև Տրոցկու արխիվի ռուսերեն փաստաթղթերը և նյութերը։ Դրանք 1940 թվականից պահվում են Հարվարդի համալսարանի գրադարանում և ներառում Խորհրդային Ռուսաստանի պատմության և հեղափոխության գործիչների մասին նյութեր։
  • Խմբագրել է «ԽՍՀՄ․ ներքին հակասություններ» ամսագիրը[5]։
1989 թվականին լույս է տեսել «Կոմունիստական օպոզիցիա ԽՍՀՄ-ում, 1923-1927 թվականներ» փաստաթղթերի 4 հատոր («ստալինցիների» դեմ «տրոցկիստների» պայքարի մասին)։
1984 թվականին լույս են տեսել Տրոցկու՝ նախկինում չհրապարակված մեմուարային աշխատանքները՝ «Դիմանկարներ»։
1986 թվականին՝ «Օրագրեր և գրություններ»։
1988 թվականին՝ «Հեղափոխականների դիմանկարները» և այլն։

Գրեթե բոլոր այդ հրապարակումներին որպես կազմող մասնակցել է մեկ այլ ռուս-ամերիկյան պատմաբան՝ Յուրի Ֆելշտինսկին։

Վալերի Չալիձեն նաև հրատարակել է Նիկիտա Խրուշչովի հիշողություները և այլ գրքեր։

Ստեղծագործություններ խմբագրել

  • В. Чалидзе. Права человека и Советский Союз. — Нью-Йорк։ изд. Хроника-Пресс, 1974. — 304 с. // англ. пер. V. Chalidze. To defend these rights։ Human rights and the Soviet Union. — N-Y, Random House, 1974. ISBN 0-394-48725-7
  • Литературные дела КГБ։ Дела Суперфина, Эткинда, Хейфеца, Марамзина. (ред. В. Чалидзе) Нью-Йорк։ Хроника-Пресс, 1976
  • В. Чалидзе. Уголовная Россия. — Нью-Йорк, Хроника-Пресс, 1977. // англ. пер. V. Chalidze. Criminal Russia։ Essays on crime in the Soviet Union. — Random House, 1977. ISBN 0-394-40598-6
  • В. Чалидзе. СССР — рабочее движение?. — Нью-Йорк։ Хроника-Пресс, 1978
  • Победитель коммунизма։ Мысли о Сталине, социализме и России. Нью-Йорк, 1981.
  • В. Чалидзе. Ответственность поколения. Нью-Йорк։ Chalidze Publications, 1981.
  • В. Чалидзе. О речевом коде мозга. — Benson, VT։ Chalidze’s Research Diary, 1985
  • В. Чалидзе. Иерархический человек։ социобиологические заметки. — Benson, VT։ Chalidze Publications, 1989. — 220 с.
  • V. Chalidze. Entropy Demystified։ Potential Order, Life and Money . Universal Publishers, 2000
  • V. Chalidze. Mass and Electric Charge in the Vortex Theory of Matter . Universal Publishers, 2001

Մեջբերումներ խմբագրել

«Կոմունիզմի հաղթող․ Մտքեր Ստալինի մասին» գրքում Չալիձեն, մասնավորապես, գրել է․

  Ստալինը հաղթանակ է տարել սոցիալիստական հեղափոխության նկատմամբ, ոչնչացրել Կոմունիստական կուսակցությունը և Ռուսաստանում վերականգնել կայսրությունը շատ ավելի բռնապետական ձևով, քան 1917 թվականից առաջ էր։ Ընդ որում, նա օգտվել է մարքսիստական գաղափարախոսությունից՝ թաքցնելով իսկական նպատակները։ Նա մեզ և ամբողջ աշխարհին խաբել է[16]։  

Հետաքրքիր փաստեր խմբագրել

1970 թվականի աշնանը Չալիձեի տանն առաջին անգամ հանդիպել են ակադեմիկոս Անդրեյ Սախարովը և Ելենա Բոները[17]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Legacy.com — 1998.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. Неизвестно (2018.03.01). «Правозащитник Валерий Чалидзе скончался на 80-м году жизни». Deutsche Welle. Deutsche Welle.
  4. «THE WASHINGTONPOST-ი ვალერი ჭალიძის გარდაცვალების შესახებ წერს». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  6. Хроника текущих событий. 1968—1978. Валентин Турчин. https://web.archive.org/web/19990827064334/http://www.hro.org/editions/karta/nr1314/turch.htm
  7. Сахаров А. Д. Воспоминания. Глава 5. http://www.ihst.ru/projects/sohist/memory/sakhmem/2-5.htm
  8. ЗА ВАШУ И НАШУ СВОБОДУ.Информационный Бюллетень Правления общества «Мемориал» № 23 http://www.bulletin.memo.ru/b23/6.htm Արխիվացված 2007-01-28 Wayback Machine
  9. Слоним Е. Правозащитники. http://www.pseudology.org/Slonim/KomitetPrava.htm
  10. Prava Cheloveka
  11. ПРАВОЗАЩИТНОЕ ДВИЖЕНИЕ, ДИССИДЕНТСТВО. Энциклопедия «кругосвет», http://www.krugosvet.ru/articles/106/1010671/1010671a1.htm
  12. Попов О. ЗАЩИТНИКИ ПРАВ ЧЕЛОВЕКА ИЛИ «АГЕНТЫ ГЛОБАЛИЗМА»? http://www.lebed.com/2004/art3623.htm
  13. Письмо Андропова Суслову, 2 октября 1971 г. Сахаровский Архив, http://www.yale.edu/annals/sakharov/sakharov_russian_txt/r036.txt Արխիվացված 2006-09-18 Wayback Machine
  14. «Памяти Валерия Чалидзе». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  15. «Именной регистр об-ва «Мемориал»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  16. Ж-л «Родина». 1993. № 7. С. 95
  17. Ольга Кучкина. «Любовь Андрея Сахарова». — КП, 22.05.2006

Արտաքին հղումներ խմբագրել