Վալենտին Թովմասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թովմասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վալենտին Խաչատուրի Թովմասյան (դեկտեմբերի 17, 1937[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2017, Երևան, Հայաստան[2]), հայ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու։
Վալենտին Թովմասյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17, 1937[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 29, 2017 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (1958) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1967) |
Գիտական աստիճան | արվեստագիտության թեկնածու (2011) |
Մասնագիտություն | երաժշտագետ |
Անդամություն | Հայաստանի կոմպոզիտորների միություն, ԽՍՀՄ ժուռնալիստների միություն և Հայաստանի թատերական գործիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելՎալենտին Թովմասյանը ծնվել է 1937 թվականին, Երևանում։ 1958 թվականին ավարտել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժնի շեփորի դասարանը` ՀՀ վաստակավոր արտիստ Աշոտ Կարապետյանի ղեկավարությամբ, 1967 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի փողային ամբիոնի շեփորի դասարանը` ՀՀ արվեստի վասատակավոր գործիչ Միքայել Խաչատրյանի ղեկավարությամբ։
1962-1967 թթ. աշխատել է որպես շեփորահար Երևանի «Նաիրի» կինոթատրոնի ջազ նվագախմբում, ապա «Երևան» փողային նվագախմբում, մասնակցել շուրջ 100 համերգի։ 1967-1977 թթ. աշխատել է որպես շեփորահար ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի սիմֆոնիկ նվագախմբում, որի կազմում բազմաթիվ ձայնագրություններ է կատարել և մասնակցել ավելի քան 200 համերգի։ 1978-1989 թթ. Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա»։ 1977-2006 թթ. աշխատել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխաղոր խմբագրության երաժշտական մեկնաբան, ավագ խմբագիր։ Հեղինակել է ավելի քան 4000 ռադիոծրագիր, ինչպես նաև 120 ռադիոծրագիր Մոսկվայի «Օստանկինո» և 250 ռադիոծրագիր «ՎԷՄ» ռադիոկայանների համար։ 1992 թվականից դասավանդել է «Փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» և «Փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ 2000 թվականից աշխատել է «Երաժշտական Հայաստան» գիտատեսական, քննադատական-հրապարակախոսական երաժշտական ամսագրի պատասխանատու քարտուղար[3]։ 2004 թվականից աշխատել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հրատարակչության բաժնի վարիչ, «Երաժիշտ» ամսաթերթի և Երևանի պետական կոնսերվատորիայի ուսումնամեթոդական աշխատությունների ժողովածուի խմբագիր։
Մրցանակներ
խմբագրել2005 թ. Թովմասյանն արժանացել է Հայաստանի ռադիոյի «Ոսկե գրիչ» հատուկ մրցանակին։
Գիտական աստիճաններ
խմբագրել2004 թ. Վ. Թովմասյանին շնորհվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտի կոչում։
2011 թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում Վ. Թովմասյանը պաշտպանել է «Նվագախմբային փողային գործիքները և դրանց կատարողականությունը Հայաստանում» թեկնածուական ատենախոսությունը[4] և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատություններ
խմբագրելՎալենտին Թովմասյանը գիտական բազմաթիվ գրախոսականների հեղինակ է, հանդես է եկել հանրապետական և միջազգային գիտաժողովներում[5][6]։ Հրատարակել է «Կյանքի ուրվագիծ. Միքայել Խաչատրյան» (2004), «Փողային և հարվածային գործիքներ փայտից և պղնձից» (2011), «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն» (2014)[7] և «Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի մեթոդիկա» (2014) գրքերը[8]։
Գրի է առել և խմբագրել է Հայկազ Ճգնավորյանի «Հուշ և Փաշառու» հուշամատյանը («Արաքս», Թեհրան 2009)։
Վ. Թովմասյանի հեղինակած գիտական, վերլուծական, քննադատական և հրապարակախոսական ավելի քան 1000 հոդված է տպագրել «Սովետական Հայաստան», «Սովետական արվեստ», «Երեկոյան Երևան», «Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Գեղարվեստ», «Ուրբաթ», «Եթերում է Երևանը», «Եթեր», «TV Channel», «Ալիք», «Արարատ», «Երաժիշտ», «Զրուցակից», «Երաժշտական Հայաստան», «Музыкальная Академия» (Մոսկվա), «Собеседник Армении», «Գրականութեան և Արուեստներու» և «Շիրակ» (Հալեպ) պարբերականներում և ամսագրերում[9]։
Ընտանիք
խմբագրել- Հայրը՝ Խաչատուր Լևոնի Թովմասյան (1913-1942)
- Մայրը՝ Վարդուհի Ալեքսանի Նիկողոսյան (1919-2010)
- Քույրը` Սվետլանա Խաչատուրի Թովմասյան
1971 թվականին ամուսնացել է կենսաբան Նելլի Բարսեղի Մուրադյանի հետ։ 1976 թվականին ծնվել է նրանց որդին` Նարեկ Թովմասյան։
Անդամակցություն
խմբագրել- Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ (2015)
- ԽՍՀՄ և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ (1981)
- Հայաստանի երաժշտական ընկերության անդամ (1980)
- Հայաստանի թատերական գործիչների միության անդամ (1960)
Գրքեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://composers.am/?p=7679
- ↑ «Կյանքից հեռացել է Վալենտին Թովմասյանը».(չաշխատող հղում)
- ↑ «Երաժշտական Հայաստան ամսագիր 3 (38) 2010» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հունվարի 19-ին.
- ↑ Թովմասյան, Վալենտին. «Նվագախմբային փողային գործիքները և նրանց կատարողականությունը Հայաստանում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Տիգրան Չուխաճյանի Ստեղծագործությունը գիտաժողով» (PDF).
- ↑ ««Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» միջազգային գիտաժողով».
- ↑ ««Փայտյա և պղնձյա փողային գործիքների կատարողական արվեստի պատմություն»».
- ↑ «Թովմասյան, Վալենտին haygirk.nla.am».
- ↑ «Վալենտին Թովմասյան - thearmenians.am».
Արտաքին հղումներ
խմբագրել- Վալենտին Թովմասյանի կենսագրությունը Հայաստանի կոմպոզիտորների միության կայքում
- Վալենտին Թովմասյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում
- Մայր աթոռում շքանշաններ են հանձնել News.am 02.04.2012
- «Փողային գործիքների կատարողական արվեստը հասել է շոշափելի հաջողությունների» Իրավունք 06.12.14
- «Վալենտին Թովմասյանի բացառիկ ձեռնարկները» Առավոտ 08.12.2014
- Առաջին անգամ հրատարակվել են փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ Panorama.am 04.12.2014
- Հրատարակվել են փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ Armenpress 04.12.2014
- Առաջին անգամ հրատարակվել են փողային կատարողական արվեստի վերաբերող ուսումնական ձեռնարկներ(չաշխատող հղում) Իրավունք 04.12.2014
- Արվեստի նոր ձեռնարկներ(չաշխատող հղում) Երիտասարդ 05.12.2014
- Հայաստանում առաջին անգամ հրատարակվել են փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ 168 ժամ 05.12.2014
- Հայաստանում 1-ին անգամ հրատարակվել են փողային կատարողական արվեստին վերաբերող ուսումնական ձեռնարկներ Shamshyan.com 03.12.2014
- ՀՀ-ում առաջին անգամ հրատարակվել են փողային կատարողական արվեստի մասին ուսումնական ձեռնարկներ Asekose.am 04.12.2014
- "Памяти коллеги" Общественное радио Армении 29.12.2017
- "Մահացել է ռադիոլրագրող, արվեստագետ Վալենտին Թովմասյանը" armradio.am 29.12.2017
Հոդվածներ
խմբագրել- “One of the founders of the Armenian jazz Tsolak Martiros Vartazaryan”(չաշխատող հղում)
- «ZILDJIAN ծնծղաների ՀԱՅ ԱՐՔԱՆԵՐԻ 17 սերունդը...» thearmenians.am«ՀԱՅԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱՀԱՐԹԱԿ
- "Զաքարի Շուշին ու «ՎԱՐԱՆԴԱՆ»" thearmenians.am«ՀԱՅԵՐ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԴԻԱՀԱՐԹԱԿ
- "Арцахский слушатель гораздо теплее и искренней европейского" Արխիվացված 2018-04-16 Wayback Machine
- Tovmasyan V. Kh. (2018) “Love towards the country above all”, Musical Armenia, 1(54), pp. 69–72.
- Tovmasyan V. Kh. (2020). “Zaven Ghevond Vardanyan”. Musical Armenia, 1(58), 59–63