Երևան (փողային նվագախումբ)

փողային նվագախումբ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երևան (այլ կիրառումներ)

«Երևան» փողային նվագախումբ, Երևանում 1964 թվականին կազմակերպված նվագախումբ։ Մինչև 1970-ից կոչվել է Հայաստանի պետական փողային նվագախումբ։ Այժմ կրկին կրում է նախկին անունը։

Կազմ և համերգացանկ խմբագրել

Նվագախմբի կազմում հանդես են գալիս վաստակաշատ արտիստներ, նաև Երևանի պետական կոնսերվատորիայի ուսանողներ։

Համերգացանկը կազմված է Բախի, Հենդելի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Վագների, Գրիգի, Դվորժակի, Չայկովսկու, Գերշվինի, Եկմալյանի, Սպենդիարյանի, Խաչատրյանի, Հարությունյանի, Բաբաջանյանի, Միրզոյանի, Բալասանյանի երկերից։ Նվագախումբը համերգներով շրջագայել է արտասահմանի մի շարք քաղաքներում։

Ղեկավարներ խմբագրել

Հիմնադրման օրից մինչև 1988 թվականը գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է եղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկազ Մեսիայանը, 1988-ից՝ Լ․ Մեսիայանը, Վ․ Փիրումյանը, Հ․ Լոգյանը, Ս․ Աբրահամյանը։ 2000 թվականից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հովակիմյանը[1]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 152