Վալենտին Գրեֆֆ Բակֆարկ (հունգ.՝ Bálint Bakfark, Bacfarc, Bakfarc, Bakfarkh, Bakffark, Backuart), (1506 թվականի օգոստոսի և 1507 թվականի օգոստոսի միջև, Բրաշով Տրանսիլվանիա1576 թվականի օգոստոսի 22, Պադովա), հունգարացի երաժիշտ, վիրտուոզ-վինահար և Վերածննդի դարաշրջանի կոմպոզիտոր, որի պիեսները օրինակ էին համարվում 16-րդ դարի նրբագույն պարային երաժշտության համար։

Վալենտին Բակֆարկ
Վալենտին Գրեֆֆ Բակֆարկը տիտղոսաթերթի վրա` տպագրված Լիոնում «Intabulatura» 1533 թ.
Ծնվել էմոտ 1507[1][2][3][…] կամ 1507
Բրաշով, Ռումինիա
Երկիր Հունգարիա
Մահացել էօգոստոսի 15, 1576(1576-08-15)[4]
Պադովա, Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և lutenist
Գործիքներլյուտնյա
 Bálint Bakfark Վիքիպահեստում
Վ.Բակֆարկ, «Harmoniarum musicarum in usum testudinis factarum, tomus primus», Կրակով, 1565 (տիտղոսաթերթ)

Կենսագրությույն խմբագրել

Բակֆարկը երաժշտական կրթություն է ստացել ապագա հունգար թագավոր Յանոշ Զապոլյաի 1-ինի պալատում, իսկ հետո մեկնել է Իտալիա, ապրել է Ֆրանսիայի թագավորի պալատում։

Եղել է Բուդայի պալատական երաժիշտը։ 1549—1566 թվականներին ծառայել է Վիլնյուսում լեհական թագավորի և Սիգիզմունդ II Օգոստոս լեհական մեծ իշխանի պալատում՝ որպես վինահար։ Այդ ընթացքում շատ է ճանապարհորդել Եվրոպայում, եղել է Գդանսկում, Աուգսբուրգում, Լիոնում, Հռոմում, Վենետիկում, Կալինինգրադում։

1559 թվականին գնել է տուն Վիլնոյում։ 1560-ական թվականներին հայտնաբերվում է, որ Բակֆարկը լրտեսում և լեհական թագավորական պալատի իրավիճակի մասին տեղեկություններ է փոխանցում Պրուսիայի հերցոգ Ալբրեխտին։ Այդ կապակցությամբ կորցնում է իր վստահությունն ու թագավորի հովանավորությունը, նրա Վիլնոյի տունը 1566 թվականին ավերվում է, իսկ ինքը՝ փախչում Պոզնան, այնուհետև՝ Վիեննա։

Որոշ ժամանակ ապրել է Վիեննայում։ 1568 թվականին եղել է Վիեննայի կայսերական արքունիքի պալատական երաժիշտը, այնուհետև վերադարձել է Տրանսիլվանիա, ինչից հետո հաստատվել է Վենետիկում։

Մահացել է 1576 թվականի օգոստոսի 22-ին, ժանտախտից, Պադույա մեկնելու ժամանակ։

Ստեղծագործություն խմբագրել

Վալենտին Բարֆակը ճանաչված էր որպես իր ժամանակների հռչակավոր վինահար-վիրտուոզներից մեկը։ Նրա արվեստը համարվում էր այնքան կատարյալ, որ Լեհաստանում ծնվեց առած «Բակֆարկից հետո ամեն մեկը չի ձեռքն առնի վինը»։

Բակֆարկի գրչին են պատկանում վինի համար գրված մի շարք ստեղծագործություններ. բազմահնչյուն ֆանտազիաներ, հոգևոր և աշխարհիկ վոկալ ստեղծագործությունների մշակումներ (մեծ ճանաչում գտան մասնավորապես նրա լեհական ազգային երգերի փոխարկումները վինի համար), պարեր։

Բակֆարկի վինի համար երկերի երկու հավաքածու հրապարակվել են Լիոնում («Intabulatura» 1553 թվական) և Կրակովում («Harmoniarum Musicarum…», 1565 թվական)։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Музыкальный словарь Гроува. М., 2000
  • Булучевский Б., Фомин В. Старинная музыка. Л., 1974
  • Музыкальный энциклопедический словарь. М., 1990

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտին Բակֆարկ» հոդվածին։