Վալանսիեն
Վալանսիեն (/ˌvælɒ̃ˈsjɛn/, also UK: /ˌvælənsiˈɛn/[1], ֆրանսերեն: ( ); հոլ.՝ Valencijn; պիկարդ.՝ Valincyinne; լատ.՝ Valentianae), քաղաք և համայնք Ֆրանսիայի հյուսիսում՝ Նոր (Nord) դեպարտամենտում։ Ընկած է Շելդա (Scheldt, (ֆր.՝ Escaut) գետի ափին, Օ դը Ֆրանս երկրամասի վարչական կենտրոնից՝ Լիլ քաղաքից 52 կիլոմետր դեպի հարավ-արևելք, երկրի մայրաքաղաք Փարիզից շուրջ 200 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ 2017 թվականի տվյալներով Վալանսիենի բնակչության թվաքանակը եղել է 43 336։
ՊատմությունԽմբագրել
Վալանսիենն առաջին անգամ հիշատակվել է 693 թվականին, ֆրանկների արքա Հոլդվիգ II-ի (ֆր.՝ Clovis II, 633 կամ 634 — 657)) փաստաթղթերից մեկում։ 1677 թվականին Լյուդովիկոս Տասնչորսերորդին՝ Լուի Արև արքային հաջողվել է նվաճել քաղաքը և ներառել Ֆրանսիայի կազմի մեջ։ Ժամանակի ընթացքում այն դարձել է կարևորագույն բերդաքաղաքներից մեկը Ֆրանսիայի հյուսիս-արևելքում։
1890 թվականին Վալանսիենը զրկվել է բերդաքաղաքի կարգավիճակից, նրա հզոր պարիսպներն ավերվել են։ 1900 թվականին քաղաքը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով։
Համաշխարհային երկու պատերազմների ժամանակ քաղաքն ավերվել է։ Երկրորդ աշխարհամարտից հետո նրա կենտրոնը վերակառուցվել է։
ՏնտեսությունԽմբագրել
Հնուց ի վեր Վալանսիենը հռչակվել է ժանեկագործությամբ։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակ նրա տնտեսությունը կապվել է մերձակա ածխահանքի օգտագործման հետ, որն այն ժամանակներում միակն էր Ֆրանսիայում։ XX դարի վերջերից հիմնական ուշադրությունը դարձվել է ավտոմեքենաշինությանը։ 1968 թվականին բացվել է Վալանսիենի համալսարանը։
ԺողովրդագրությունԽմբագրել
Պատմական բնակչություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբյուր՝ EHESS and INSEE (1968-2017)[2] |
Քույր քաղաքներԽմբագրել
Վալանսիենը բարեկամական ու գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[3].
- Ագրիջենտո (իտալերեն՝ Agrigento), Իտալիա
- Գլիվիցե (լեհ.՝ Gliwice), Լեհաստան
- Դյուրեն (գերմ.՝ Düren), Գերմանիա
- Իչան ( չինարեն հեշտ. 宜昌 , պինին: Yíchāng), Չինաստան
- Մեդուեյ (անգլ.՝ Medway), Անգլիա
- Չաթեմ (անգլ.՝ Medway), Անգլիա
- Մոսկվա, Ռուսաստան
- Նակա (շվեդերեն՝ Nacka), Շվեդիա
- Միշկոլց (հունգ.՝ Salgótarján), Հունգարիա
- Օբուդա, Հունգարիա
Անվանի անձինքԽմբագրել
Վալանսիենում են ծնվել ֆրանսիացի գրող, նկարիչ Լուի Կատիոն (Louis Cattiaux, 1904 – 1953), նշանավոր նկարիչ Ժան-Անտուան Վատոն (Jean-Antoine Watteau, (1684-1721):
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Valenciennes»։ Collins English Dictionary։ HarperCollins։ Վերցված է 29 June 2019
- ↑ Population en historique depuis 1968, INSEE
- ↑ «Valenciennes (Frankreich): Dürens Partnerstadt seit 1959»։ dueren.de (գերմաներեն)։ Düren։ էջ 9։ Վերցված է 2021-04-14
Արտաքին հղումներԽմբագրել
Վալանսիեն Վիքիպահեստում |
- Մեդիաֆայլեր Valenciennes թեմայով Վիքիպահեստում:
- Քաղաքի պաշտոնական կայքէջը՝ ֆրանսերեն
- Discover Valenciennes: ֆրանսերեն
- Nordmag History of Valenciennes
- Վալանսիենի ամրությունները
- Национальный институт статистики
- Результаты муниципальных выборов 2020 года
- Топографическая карта Валансьена и его окрестностей, представляющая расположения, позиции, батареи и осадные работы вокруг этого места в 1793 г.