Վազգեն Պողոսյան

հայ շինարար

Վազգեն Վոլոդյայի Պողոսյան (նոյեմբերի 1, 1951(1951-11-01)[1], Գեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շինարար։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Վազգեն Պողոսյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1951(1951-11-01)[1] (72 տարեկան)
ԾննդավայրԳեղհովիտ, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունշինարար և քաղաքական գործիչ
ԿուսակցությունՀՀՇ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Պողոսյանը ծնվել է 1951 թվականի նոյեմբերի 1-ին, Գեղահովիտ (ՀՀ Գեղարքունիքի մարզ) գյուղում։ 1958-1968 թվականներին ավարտել է Գեղահովիտի միջնակարգ դպրոցը։ 1974-1979 թվականներին ավարտել է Դնեպրոպետրովսկի (Ուկրաինա) ճարտարագիտաշինարարական ինստիտուտը, ինժեներ-շինարարի մասնագիտությամբ։ 1979-1984 թվականներին աշխատել է Դնեպրոպետրովսկի, 1984-1993 թվականներին՝ Երևանի շինարարական կազմակերպություններում, 1993-1995 թվականներին՝ Հայշինմեքենայացում հատուկ պետական ձեռնարկության, 1995 թվականից՝ Երևանշին արտադրական շինմոնտաժային միավորման գլխավոր տնօրեն, 1998-2008 թվականներին «Երևանշին» ԲԲԸ գլխավոր տնօրեն[2], 2008 թվականից՝ խորհրդի նախագահ։ 2002 թվականից միաժամանակ դասավանդում է Երևանի պետական ճարտարապետաշինարարական համալսարանում։ 1993-2005 թվականներին եղել է Հայաստանի շինարարների միության նախագահ, 2005 թվականից՝ պատվավոր նախագահ։ Եղել է ՀՀ ԳԽ (1990-1995) և ԱԺ (1995-1999) պատգամավոր[3]։

Ղեկավարել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու կառուցման, Երևանի օպերայի և բալետի թատրոնի, Հայֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի, Հանրապետության հրապարակի վերակառուցման և նորոգման աշխատանքները, զբաղվել տեղական հումքի վրա կոնստրուկտիվ ջերմամեկուսիչ բետոնների մշակմամբ[4]։

Հեղինակ է գիտական հոդվածների, մեկ մենագրության, ուսումնական ձեռնարկների։ Համահեղինակ է բուհական ուսումնական ձեռնարկի։

Անդամակցություն խմբագրել

  • Ճարտարապետների միջազգային միության պատվավոր անդամ
  • Հայկական տեխնոլոգիաների ակադեմիայի անդամ, 2004

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀՀ Պետական մրցանակ, 2001
  • Անանիա Շիրակացու մեդալ, 2004
  • ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ
  • ՀՀ շինրարաների միության ոսկե մեդալ
  • ԵՃՇՊՀ-ի ոսկե մեդալ
  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալ
  • ՌԴ «Հայաստանում երկրաշարժի 15-ամյակի» հուշամեդալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=491&lang=eng
  2. ««Երևանշին» ընկերություն». www.yerevanshin.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 347։
  4. «Պողոսյան Վազգեն Վոլոդյայի». nuaca.am. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Պողոսյան» հոդվածին։