Գեղհովիտ

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
(Վերահղված է Գեղահովիտից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղհովիտ (այլ կիրառումներ)

Գեղհովիտ (նախկին անվանումը` Ղարանլուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի գետի երկու ափին, մարզկենտրոն Գավառից 37 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2060 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Գեղհովիտ 1968 թ. հուլիսի 3-ին[2]։

Գյուղ
Գեղհովիտ
Geghhovit Village (4).jpg
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
ԳյուղապետՎարդան Պողոսյան
ԲԾՄ2080±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5753 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային ինդեքսներ1405
##Գեղհովիտ (Հայաստան)
Red pog.png
##Գեղհովիտ (Գեղարքունիքի մարզ)
Red pog.png

ԲնակչությունԽմբագրել

Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Գեղհովիտի մշտական բնակչությունը կազմել է 5753, առկա բնակչությունը` 5247 մարդ[3]։ Ներկայիս բնակչության մի մասի նախնիները 1828-1830-ական թթ. այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի և այլ շրջանների գյուղերից։ Գյուղի առաջին բնակիչն է եղել Ալվանդ Էլոեվը իր ընտանիքով։ Կան նաև ցեղասպանությունից փրկված մի քանի ընտանիքներ, Էրզրումից(Կարին) և Վանից։

Գեղհովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.


ՏնտեսությունԽմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, բանջարեղենի և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցԽմբագրել

Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ հնավայրեր՝ արևմտյան մասում Ալբերդ ամրոցը (մ.թ.ա. 1-ին հզմ.- մ.թ. IX դ.), հարավ-արևելք կողմում՝ “Ջոջ կող” ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի մեջ է սբ. Գևորգ (XV-XVI դդ.), հարավ՝ սբ. Ստեփանոս (XIII դ.) եկեղեցիները, “Թուխ Մանուկ” մատուռը, 3 կմ արևմուտք՝ “Քռա” վայրում՝ հին գյուղատեղին։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել


ԾանոթագրություններԽմբագրել