Վազգեն Զուռնաչյան

հայ մանկավարժ

Վազգեն Մկրտչի Զուռնաչյան (1919, Այգաբաց, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն - անհայտ), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Վազգեն Զուռնաչյան
Ծնվել է1919
ԾննդավայրԱյգաբաց, Ալեքսանդրապոլի գավառ, Հայաստանի Առաջին Հանրապետություն
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան և «Բեռլինի գրավման համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Վազգեն Զուռնաչյանը ծնվել է 1919 թվականին, Ախուրյանի շրջանի Այգաբաց գյուղում։ 1937 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը և նշանակվել Սպիտակի շրջանի Ղաչաղանի 7-ամյա դպրոցի ուսմասվար։ 1939 թվականի հոկտեմբերին զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է միջինասիական ռազմական օկրուգում, հեծյալ զորամասում։ Սովորել է ռազմական դպրոցում, սակայն 1941 թվականին հրամանատարությանը խնդրել է իրեն ուղարկել գործող բանակ[1]։

Վազգեն Զուռնաչյանը մասնակցել է Ելեցի, Կուրսկի-Օրյոլի, Կիևի, Կովելի, Վարշավայի ճակատամարտերին, եղել է հետախույզ, հրետանավոր։ 1-ին Բելոռուսական ռազմաճակատի զորամասերի կազմում մասնակցել է Բեռլինի գրավմանը։

Զուռնաչյանը պարգևատրվել է Կարմիր դրոշի, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի, Փառքի 3-րդ աստիճանի շքանշաններով, «Խիզախության համար», «Բեռլինի գրավման համար» և այլ մեդալներով[1]։

Պատերազմի ավարտից հետո շարունակել է մանկավարժական աշխատանքը։ Եղել է Ախուրյանի շրջանի Շքորակ գյուղի դպրոցի տնօրեն, 1954 թվականից՝ Արտաշատի շրջանի Բուրաստան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել գյուղի քաղաքական-մասսայական աշխատանքներին, զբաղվել է երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությամբ[1]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր դրոշի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Փառքի 3-րդ աստիճանի շքանշան
  • «Խիզախության համար» մեդալ
  • «Բեռլինի գրավման համար» մեդալ

Ծանոթագրություններ խմբագրել