Սև հովազ կամավորական ջոկատ

«Սև հովազ» կամավորական ջոկատ։ Կազմավորվել է 1989 թվականին Ջանֆիդա գյուղի (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում) կամավորական ջոկատի հիմքի վրա և շրջանի այլ գյուղերի ջոկատների միավորմամբ։ Ունեցել է շտաբ, զինանշան։ 1990 թվականներին ջոկատի 69 ազատամարտիկ անդամագրվել է «Հատուկ գնդին»՝ ստեղծելով Արմավիրի կամավորական վաշտը, իսկ 1993 թվականին վաշտի հիմքի վրա կազմավորել գումարտակ։ Ջոկատը, վաշտը և գումարտակը մասնակցել են ՀՀ Արարատի (Երասխ), Գորիսի (Խնձորեսկ, Կոռնիձոր), Իջևանի (Կիրանց), Սիսիանի (Իշխանասար), Կապանի (Խդրանց) և Արցախի Հանրապետության Շահումյանի (Հայ Պարիս, Կարաչինար), Քաշաթաղի (Դեյխան, Թարխանլու, Բալդրղանլու, Ղոչազ, «Տիգիկ-1», «Կոբրա» դիրքեր), Հադրութի (Մելիքաշեն), Կուբաթլուի (Մաղդարա, Փարաջան, Աշաղի Փարաջան, Մուրադխանլու), Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Ֆիզուլիի (Հորադիզ) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով պարգևատրվել է 9, «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով՝ 7 ազատամարտիկ։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս. Պողոսյան, Ս. Սրեյանը, Ռուստամ Գասպարյանը, շտաբի պետ՝ Մ. Պետրոսյանը։ Ջոկատից զոհվել է 11 ազատամարտիկ։

Սև հովազ կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ և Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)
Լուծարվեց1994
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ. Պողոսյան, Ս. Սրեյան, Ռ. Գասպարյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։