Սքվաթերություն[1] կամ սքվոթինգ (անգլ.՝ squatting)[2], լքված կամ չբնակեցված վայրի կամ շենքի ինքնակամ բնակեցման ակտ այն անձանց (սքվաթերներով կամ սքվոթերներով) կողմից, որոնք դրա իրավաբանական սեփականատերերը կամ վարձակալները չեն, ինչպես նաև չունեն դրա օգտագործման այլ թույլտվություններ[3]։

Քրիստիանիա՝ Կոպենհագեն։

Երբեմն, տերմինը ճշգրիտ չի կիրառվում լքված շենքերի և տարածքների ինքնակամ օգտագործման դեպքում, օրինակ՝ անվճար խանութներ և շուկաներ կազմակերպելիս՝ առանց այտեղ բնակվելու։

Սքվորթերները հինականում պահանջում են տարածքի սեփականության իրավունք՝ այնտեղ փաստացի բնակման հիման վրա, այլ ոչ ձևակերպված սեփականութան, այդ հատկությունով սքվոթինգը նման է «բացասական» կամ «թշնամական» տիրմանը (անգլ.՝ adverse possession), որի պատճառով տարածքի փաստացի տերը կարող է զրկվել իր տարածքից, ստանալ իրավաբանական սահմանափակումներ և այլն։

Սքվոթինգը լայն տարածում է ստացել Անգլիական հեղափոխության ժամանակ[1]։ Կրոմվելի բանակի ստորաբաժանումները պայքարում էին սքվոթերների դեմ[1]։

Ժամանակակից սքվոթերների համար օրինակ են ծառայում Կոպենհագենի Քրիստիանիա շրջանի փորձը, քանի որ պարզապես լքված զորամասերը գրավելով՝ իրենք կառավարությունից ստացել են ոչ միայն այդ տարածքում ապելու իրավունք, այլ նաև Քրիստիանիայի համար հատուկ՝ «պետությունը պետության մեջ» կարգավիճակ։

Սքվոթինգին նոր թափ և անվանում են տվել Իտալիայում երիտասարդական ենթամշակույթին պատկանող անձիք՝ 1970 թվականին, ինչի արդյունքում նրանք սկսել են «զավթված ինքնակառավարվող հասարակական կենտրոնների» աննախադեպ զանգվածային (իտալ.՝ Centri Sociali Occupati Autogestiti) շարժումը, որն այնուհետև տարածվել է այլ երկրների հասարակական կյանքում։

Իսպանիայում սքվոթինգը հայտնի է «օկուպա» անվանումով (իսպ.՝ okupa), իսպաներեն «occupar»՝ գրավել բառից։

Սքվոթինգ երևույթը տարածվել է նաև թվային տարածությունում՝

  • Դոմեյնինգ - (դոմենային անունների սպեկուլացում) - գրավիչ դոմենային անունների գրանցում՝ հետագա վերավաճառքի նպատակով։
  • Կիբերսքվոթինգ - դոմենային անվան գրանցում, որը համընկնում է հայտնի ապրանքանիշների հետ՝ ապրանքանիշի սեփականատիրոջ կողմից հետագայում գնելու նպատակով։
  • Թայփսկվոթինգ - դոմենային անվան գրանցում, որը նման է ապրանքանիշին։

Արտասահմանյան հայտնի ապօրինի զբաղեցված տարածքներ խմբագրել

  • Քրիստիանիա, Կոպենհագեն, Դանիա (1971-ից մինչ օրս)[1]։
  • Լեոնկավալլո, Միլան, Իտալիա (1975-ից մինչ օրս)- ամենահայտնի և ամենահին սքվոթ-համայնքային կենտրոններից մեկը։ Բազմիցս պայքարել է վտարման և իրավակարգի ուժերի դեմ (մարդկային զոհերի գնով), 1994-ին երկու անգամ վտարվել և գրավել է նոր տարածքներ (Watteau փողոցում), ներկայիս սեփականատերերը մինչ օրս պահանջում են իրենց վտարում։ Միևնույն ժամանակ, 2006 թվականից Միլանի մշակույթի պաշտոնյաները ներառել են այդ տարածքի գրաֆիտիները զբոսաշրջային վայրերի ցանկում և կատալոգներում ՝ անվանելով «ժամանակակից Սիքստինյան մատուռ»[3]։
  • Կասա Փաունդ, Հռոմ, Իտալիա (2003 թվականից առ այսօր) - հայտնի նեոֆաշիստական հասարակական կենտրոն։
  • rampART, Լոնդոն, Անգլիա (2004 թվականից), արվեստի և ստեղծագործական, տեխնիկական կենտրոն՝ Լոնդոնի պատմական կենտրոնում։ Վերջնականապես զավթվել է 2009 թվականի հոկտեմբերի 15-ին[4]։
  • Սլաբ Սիթի, Կալիֆոռնիա, ԱՄՆ (1980-ականների վերջից մինչ օրս) - գտնվում է նախկին անապատային զորանոցներում, լայնորեն հայտնի է, որպես արվեստի ամենատարբեր փառատոների և ժամանակակից արվեստի ցուցահանդեսների վայր[5]։
  • Դավթի Աշտարակ, Կարակաս, Վենեսուելա (2007 թվականից մինչ օրս)[6]։
  • Բրազիլիայի՝ Սան Պաուլո քաղաքում գտնվող Wilton Paes de Almeida բարձրահարկ շենքը ամբողջությամբ այրվել և փլուզվել է 2018 թվականին՝ սքվոթերների կազմակերպած հրդեհի հետևանքով[7]։

Իրավական կարգավորում խմբագրել

Ռուսաստանում խմբագրել

 
Բարսելոնայում ապօրինի գրավված շենք: Տանիքին գրված է «Գրավիր և Դիմադրիր»։

ՌԴ օրենսդրության համաձայն՝ անտեր տարածքը յուրացնել ցանկացողները պետք է այնտեղ ապրեն 15 տարի՝ առանց որևէ մեկից թաքնվելու[8][9]։

Մեծ Բրիտանիայում խմբագրել

2012 թվականի իրավաբանական օգնության, դատավճիռների և պատիժների մասին ակտի 144-րդ բաժնի համաձայն (Legal Aid, Sentencing and Punishment of Offenders Act 2012), 2012 թվականի սեպտեմբերի 1-ից բնակելի շենքում սքվոթինգը դարձել է քրեական խախտում։ Ոչ բնակելի տարածքում սքվոթինգը կարող է լինել քաղաքացիական կամ քրեական օրենսդրության խախտում՝ կախված հանգամանքներից։ Սեփականատերերի կամ օրինական բնակիչների կողմից գույքի վերադարձը կարող է պահանջել իրավական ընթացակարգ կամ ոստիկանության միջամտություն։

Պատմականորեն անգլիական օրենքում կա մի նորմ, որը հայտնի է որպես «adverse possession», որը սահմանում է, որ տարածքի սեփականացումը կարող է լինել միայն 12 տարի մշտական և անվիճարկելի բնակվելու դեպքում (10 տարի՝ չգրանցված անշարժ գույքի դեպքում)։ Գործնականում դա կարող է բարդ լինել, քանի որ սքվոթերը պետք է դատարանում ապացուցի, որ ինքը մշտապես բնակվել է շենքում կամ հողամասում այս ամբողջ ընթացքում։ Այս նորմը հիմնովին փոխվել է 2002 թվականին՝ հողերի գրանցման մասին օրենքի ընդունումից հետո։ Որպես հետևանք, փաստատի տիրապետման 10 տարի հետո սքվոթերը կարող է դիմել՝ տարածքը սեփականություն դարձնելու համար՝ որոշակի կանխավճար տրամարդրելուց հետո (fee simple)։ Սակայն նախորդ սեփականատերը դրա մասին իմանալուց հետո ունի բողոքարկման ինչպես նաև անհամաձայնություն արտահայտելու իրավունք[10]։

Նիդերլանդներում խմբագրել

2022 թվականին դատարանը հրաժարվել է վտարել սքվոթերներին Ամստերդամում Yandex-ի հիմնադի Արկադի Վոլոժի տնից[11][12][13]։

Գրականություն խմբագրել

Ռուսերեն
  • История США. М., 1983. Т. 1;
  • Скваттерство // Сен-Жерменский мир 1679 — Социальное обеспечение. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 336—337. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 30). — ISBN 978-5-85270-367-5.
Այլ լեզուներով
  • Roberts S. H. The squatting age in Australia, 1835–1847. Melb. a. o., 1964;
  • Opie J. The law of the land: Two hundred years of American farmland policy. Lincoln, 1994.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 В Христиания - общинный анклав, основанный в результате движения сквоттеров в начале 1970-х годов // The Guardian, 5 мая 2004 г.
  2. БРЭ, 2015, էջ 337
  3. 3,0 3,1 Жить по-сквотски: где обитает дух бунтарства и свободы? Արխիվացված 2022-03-31 Wayback Machine // Луна, 01.11.2016
  4. Сквоттинг CasaPound стоил государству 4.6 млн. Արխիվացված 2020-11-07 Wayback Machine // ansa.it, 17 июня 2019 г.
  5. Лондон: RampArt выселили сегодня утром спустя более 5 лет Արխիվացված 2017-06-15 Wayback Machine // squat.net, 15.10.2009
  6. Венесуэла: самый большой сквот на планете Արխիվացված 2020-08-18 Wayback Machine // lejournalinternational.fr, 16 ноября 2014 г.
  7. Бразилия: «Сквоттерное» здание горит и рушится Արխիվացված 2020-01-15 Wayback Machine // telesurenglish.net, 2 мая 2018
  8. Полунин А. В России узаконили сквоттерство Արխիվացված 2013-08-25 Wayback Machine // Свободная Пресса, 21.05.2010
  9. Постановление Пленума Верховного Суда Российской Федерации и Пленума Высшего Арбитражного Суда Российской Федерации от 29 апреля 2010 г. N 10/22 г. Москва "О некоторых вопросах, возникающих в судебной практике при разрешении споров, связанных с защитой права собственности и других вещных прав" Արխիվացված 2012-07-21 Wayback Machine // Российская газета — Федеральный выпуск. 21.05.2010. № 109 (5188)
  10. Hans Pruijt, notably The impact of citizens’ protest on City planning in Amsterdam, 2002 and Squatters in the creative city: rejoinder to Justus Uitermark, in International Journal of Urban and Regional Research, vol 28.3, September 2004
  11. «Суд в Нидерландах отказался выселять сквоттеров из дома основателя «Яндекса» Аркадия Воложа». The Insider (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  12. «Russische oligarch verliest zaak tegen Amsterdamse krakers». NRC (հոլանդերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. «Court rules squatters do not have to leave Russian oligarch's Amsterdam home». NL Times (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքվոթինգ» հոդվածին։