Ռոջեր Դիկինս (անգլ.՝ Roger Deakins, մայիսի 24, 1949(1949-05-24)[1], Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), ամերիկացի կինոօպերատոր, տասներեք անգամ ներկայացվել է «Օսկար» մրցանակի։

Ռոջեր Դիկինս
Ծննդյան թիվ՝մայիսի 24, 1949(1949-05-24)[1] (74 տարեկան)
Ծննդավայր՝Տորկի, Torbay, Դևոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ, կինոօպերատոր և լուսանկարիչ
Պարգևներ՝
IMDb։ID 0005683
rogerdeakins.com

Գործունեությունը խմբագրել

Հոլիվուդյան կինոյի ներկայիս ամենահայտնի և հարգված կինոօպերատորներից մեկը, Անգլիացի Ռոջեր Դիկինսը ծնվել է 1949 թվականի մայիսի 24-ին Անգլիայի Տորկի քաղաքում։

Գիմնազիան ավարտելուց հետո Դիկինսն ուսումը շարունակում է Բատի արվեստի ու դիզայնի դպրոցում։ Այս տարիներին էլ սկսում է հետաքրքրվել լուսանկարչությամբ։ Հետագայում սովորելով Բուքինգհեմշիրի կինոյի և հեռուստատեսության ազգային դպրոցում, ուսումնական երեք տարիների ընթացքում նկարահանում է 15 ֆիլմ։

Ավելի ուշ Դիկինսը 7 տարի բրիտանական հեռուստատեսությունում նկարահանում է վավերագրական ֆիլմեր, ձեռք բերելով հսկայական փորձ։ 

Ռոջեր Դիկինսի կինոօպերատորական ուղին սկսում է 1975 թվականից, երբ նկարում է առաջին ինքնուրույն վավերագրական ֆիլմը՝ «Mothers Own»: Երկու տարի անց նա նկարահանում է իր առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Դաժան կիրք»։

Դիկինսի առաջին հայտնի աշխատանքները եղան Մայքլ Ռեդֆորդի «1984» և Ալեքս Կոկսի «Սիդը և Նենսին» ֆիլմերը։

1990 թվականին էկրան բարձրացավ ամերիկացի կինոռեժիսոր Բոբ Ռեյֆելսոնի «Լուսնային լեռներ» ֆիլմը։ Սա Դիկինսի առաջին ամերիկյան ֆիլմն էր, որից հետո նա սկսեց մեծապես աշխատել ԱՄՆ-ում։

1991 թվականին, «Բարթոն Ֆինք» ֆիլմից հետո Դիկինսը սկսում է Կոեն եղբայրների հետ մշտական համագործակցությունը, և 2016 թվականի դրությամբ նրանք արդեն 12 համատեղ ֆիլմ են ստեղծել։

1995 թվականին Ֆրենկ Դարաբոնտի «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի համար Դիկինսն առաջին անգամ ներկայացվում է «Օսկար» մրցանակաբաշխության։

2008 թվականին Դիկինսը դարձավ առաջինն, ում նկարահանած երկու ֆիլմ միաժամանակ («Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» և «Այստեղ ծերերի տեղը չէ») առաջադրվեցին «Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն կինոօպերատոր» նոմինացիայում։

Ընդհանուր առմամբ Ռոջեր Դիկինսն «Օսկար»-ի ներկայացվել է 13 անգամ, հաղթող չճանաչվելով ոչ մեկում։

Երեք անգամ Բրիտանական կինոմրցանակաբաշխությունում (BAFTA) հաղթող է ճանաչվել «լավագույն կինոօպերատորական աշխատանք» անվանակարգում (2002, 2008, 2011)։

1986 թվականից Դիկինսը Բրիտանիայի (B.S.C), իսկ 1994 թվականից Ամերիկայի (A.S.C) կինոօպերատորների ասոցիացիաների անդամ է։

Ֆիլմագրություն խմբագրել

«Օսկար»-ի առաջադրում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #136220975 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 Academy Awards Database

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոջեր Դիկինս» հոդվածին։