Տավուշը հանուն հայրենիքի

(Վերահղված է Սրբազան երթից)

Սրբազան երթ կամ Տավուշը հանուն հայրենիքի, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ խաղաղ գործողություններով ուղեկցվող երթեր, ցույցեր, քաղաքացիական անհնազանդության դրսևորումներ Հայաստանում, որոնք սկիզբ են առել մայիսի 4-ին և հաջորդել են Տավուշի մարզում տեղի ունեցած ցույցերին[2]։ Բողոքի գործողությունների նպատակը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելն է։

Տավուշը հանուն հայրենիքի
Մայիսի 12-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը։
Ամսաթիվմայիսի 4, 2024 - ընթացիկ
ՎայրՀայաստան Հայաստան
Հակամարտող կողմեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Աջակցություն

Ղեկավարներ
Կորուստներ
Կալանավորվածներ1 (հունիսի 16)[1]

Նախապատմություն

խմբագրել

2024 թվականի մարտի 9-ին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Հայաստանի 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը, Խեյրիմլին և Գըզըլհաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Մարտի 18-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, որ մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի[3][4]։

Քայլերթ դեպի Երևան

խմբագրել
 
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ «Սրբազան պայքար» գրությամբ տարբերանշանը։

Քայլերթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի Կիրանց գյուղից[5]։

Ցույցեր Երևանում

խմբագրել
 
«Ես հաշտ չեմ !!!» գրությամբ պաստառը՝ Երևանում մայիսի 9-ին կայացած հանրահավաքում։

Մայիսի 9-ին Երևանի Հանրապետության հրապարակում կայացել է մեծ հանրահավաք, որին մասնակցել է ավելի քան 100 հազար[6] մարդ։ Հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը[7]։

Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում ևս մեծ հանրահավաք է եղել, որին մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ։

Մայիսի 27-ին շարժման կողմնակիցները Բագրատ Գալստանյանի առաջնորդությամբ գիշերն անցկացնում են Սարդարապատի հուշահամալիրում՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը[8]։ Այնուհետև, նրանք Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ավտոշարասյունով վերադառնում են Երևան, և Հանրապետության հրապարակում Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ մայիսի 29-ին ժամը 10-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք կլինի և կհայտարարվի անելիքների մասին[8]։

Մայիսի 29-ին ժամը 08։00-ին Բագրատ Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք է կազմակերպում[8]։

Հունիսի 4-ին շարժման կողմնակիցները Սուրբ Աննա եկեղեցու մոտից երթով հասնում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ[9]։ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանը երթի մեկնարկին չէր հայտնել վերջնակետը[9]։ Նա ասել էր, որ այցելելու են մի շատ կարևոր վայր, որտեղ հաշվետվություն են պահանջելու[9]։ ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը, հայտնում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրաժարվում է լրագրողների ներկայությամբ ընդունել Բագրատ Գալստանյանին, սակայն հայտնել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ և ինքը պատրաստ է առանց լրագրողների ընդունել նրան և մինչ 4 անձի[9]։ Ավելի վաղ Բագրատ Գալստանյանը նշել էր, որ առնվազն 3 լրատվամիջոց պետք է ներկա լինի հանդիպմանը, որպեսզի ամեն ինչ թափանցիկ լինի, հակառակ դեպքում հանդիպումը չի կայանա[9]։ Նա ընդգծել է, որ միտք չունեն Անահիտ Մանասյանին համոզելու, այլ նրա ներքև չիջնելը կամ լրագրողներին չընդունելը կընդունեն որպես դիրքորոշում[9]։

Հունիսի 9-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ Գալստանյանը դիմում է Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին կառավարության հրաժարականի օրակարգով նիստ գումարելու հարցով[10]։ Ըստ նրա՝ նիստը պետք է գումարվի հունիսի 11-ին[10]։ Շարժման անդամները վրաններ են տեղադրում Ազգային ժողովի շենքի մոտ՝ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում[10]։ Ցուցարարները, շարժման առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ, գիշերում են Բաղրամյան պողոտայում[10]։ Բագրատ Գալստանյանը հայտարարում է, որ ցուցարարները որևէ տեղ չեն գնալու[10]։ Նրա խոսքով՝ «ընդդիմությունը 4 օր՝ 96 ժամ, փողոցում է լինելու՝ իր կամքը պարտադրելու նպատակով»[10]։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ գիշերը Երևանում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ ոստիկանությունը բերման է ենթարկել երկու քաղաքացու, որոնք ազատ են արձակվել առավոտյան ժամը 5-ի սահմաններում[10]։ Բագրատ Գալստանյանն իր աջակիցների հետ վրաններ է տեղադրել պողոտայում և շուրջօրյա նստացույց հայտարարել[11]։

Հունիսի 10-ին, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնում է, որ Ազգային ժողովի խորհուրդը մերժել է կառավարության հրաժարականի ուղերձի հարցով արտահերթ նիստ գումարելու ընդդիմության միջնորդությունը[12]։ Ընդդիմությունն ուղերձի նախագծով առաջարկ էր ներկայացրել, որն իրավունքի ուժով պետք է գումարվի հունիսի 17-ին, և առաջարկ է եղել, որ այն գումարվի ավելի շուտ, որը սակայն չի ընդունում խորհուրդը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդի կազմով դեմ է քվեարկում նախագծին[12]։

Հունիսի 12-ի վաղ առավոտյան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ուղիղ միացումով ներկայացրեց Բաղրամյան պողոտայում տիրող իրավիճակը և շարժման մասնակիցներին հաղորդեց, որ «ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում»[11]։

Ձերբակալություններ

խմբագրել

Հունիսի 16-ին, փաստաբան Ռոման Երիցյանը հայտնում է, որ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ արցախցի Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով»[1]։ Երվանդ Աղաբալյանը հունիսի 12-ին դատարկ պլաստմասե շիշ նետելու պատճառով մեղադրվում է խուլիգանության մեջ[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 «Երվանդ Աղաբալյանը կալանավորվեց մեկ ամիս ժամկետով». aravot.am. 2024 թ․ հունիսի 16. Վերցված է 2024 թ․ հունիսի 17-ին.
  2. «Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան».
  3. «ՔՊ պատգամավոր. Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից՝ այն, ինչ մերը չէ, վերադարձվելու է». panarmenian.net. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Ադրբեջանն է առաջարկել սահմանազատումը սկսել Տավուշից․ իշխանական պատգամավոր». civilnet.am. 2024 թ․ ապրիլի 3. Վերցված է 2024 թ․ ապրիլի 22-ին.
  5. Արմենիա, Sputnik (20240504T1602+0400). «Հոգին հաղթելու է «դուխին». մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը». Sputnik Արմենիա (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  6. «Որքան մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում կայացած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2024 թ․ մայիսի 10-ին.
  7. «Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ սրբազան».
  8. 8,0 8,1 8,2 «Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում». news.am. 2024 թ․ մայիսի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 30-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «Բագրատ սրբազանը երթը տարել է դեպի ՄԻՊ գրասենյակ․ Օմբուդսմենը հրաժարվել է լրագրողների ներկայությամբ ընդունել նրան». panarmenian.net. 2024 թ․ հունիսի 4. Վերցված է 2024 թ․ հունիսի 4-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վրաններ է տեղադրել Բաղրամյան պողոտայում». civilnet.am. 2024 թ․ հունիսի 10. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.
  11. 11,0 11,1 «Ժամը 15։00-ին բոլորիդ սպասում եմ, ժողովուրդ. Բագրատ Սրբազանը վաղ առավոտյան «լայվ» է մտել». news.am. 2024 թ․ հունիսի 12. Վերցված է 2024 թ․ հունիսի 13-ին.
  12. 12,0 12,1 «ԱԺ խորհուրդը մերժեց կառավարության հրաժարականի հարցով արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը». civilnet.am. 2024 թ․ հունիսի 10. Վերցված է 2024 թ․ հունիսի 11-ին.