Ռուբեն Մելիքյան
Ռուբեն Նորայրի Մելիքյան (հունիսի 26, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան[1]։
Ռուբեն Նորայրի Մելիքյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 26, 1982 (42 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | Իրավաբան |
Երեխաներ | 2 որդի |
Կենսագրություն
խմբագրելՌուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թվականին Երևանում։ Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա)։ 2008 թվականի վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում՝ իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր)։ 2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ։ 2006 թվականին ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թվականին՝ դոցենտի գիտական կոչում։ 2007-2012 թվականներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ նախ, որպես դատավորի խորհրդական, ապա՝ որպես Դատարանի նախագահի խորհրդական։ 2012 թվականի հունվարի 18-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ[2]։ 2013 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ[3]։ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիս եղել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր։ 2016 թվականի մայիսի 5-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 26-ը ստանձնել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը[4] :
2020 թվականի Հայաստանի սահմանադրական հանրաքվեի ժամանակ եղել է «Ոչ» քարոզչական կողմի ղեկավարը[5]։
Անկուսակցական է։
Աշխատություններ
խմբագրելՇուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է։
Պարգևներ
խմբագրել2019, ապրիլի 6-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից արժանացել է «Մխիթար Գոշ» մեդալի[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ռուբեն Նորայրի Մելիքյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 29-ին.
- ↑ Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Ռ. ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Արցախը նոր օմբուդսմեն ունի». https://artsakhpress.am/arm/. 5 մայիսի 13:08.
{{cite web}}
: External link in
(օգնություն)(չաշխատող հղում)|website=
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». www.elections.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն ինձ համար պատվաբեր էր. Ռուբեն Մելիքյան». artsakhpress.am. 6 ապրիլի, 2019. Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին. Վերցված է 2019-04-08-ին.