Բացել գլխավոր ցանկը

Տավուշի թեմ

Հայ առաքելական եկեղեցու թեմ

Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմ, Հայ Առաքելական Եկեղեցու գործող նորաստեղծ թեմ, որը ընդգրկում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի տարածքը։

Տավուշի թեմ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզերՏավուշի մարզ
ՎարչկենտրոնԻջևան
Հիմնադրված2010 դեկտեմբերի 10
Մայր տաճարԻջևանի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի
ԱռաջնորդՏ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան

ՊատմությունԽմբագրել

Տավուշի թեմի ստեղծումԽմբագրել

Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հայաստանում հիմնվել են երկու նոր թեմեր՝ Վայոց թեմը և Տավուշի թեմը[1]։

Այս կապակցությամբ, Հայրապետական կոնդակում, մասնավորապես, ասվում է.

  Այսօր, երբ Հայրենի մեր երկրում վեր են հառնում խոնարհված աղոթավայրերը, կառուցվում են նոր եկեղեցիներ, ստեղծվել են նոր համայնքներ ու ծուխեր, հրամայական է դառնում նաև եկեղեցավարչական նոր կառույցների հաստատումը։ Հայրապետական այս Կոնդակով Վայոց ձորի մարզի եկեղեցական համայնքներն առանձնացնում ենք Սյունյաց թեմի կազմից, Տավուշի մարզի եկեղեցական համայնքները` Գուգարաց թեմի կազմից և հռչակում ենք ստեղծումը Վայոց թեմի` առաջնորդանիստ Եղեգնաձոր քաղաքով, և Տավուշի թեմի` առաջնորդանիստ Իջևան քաղաքով[1]  


Վայոց թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Տ. Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը՝ ազատվելով Սյունյաց թեմի առաջնորդի պաշտոնից։ Սյունյաց թեմի Սյունիքի փոխառաջնորդ Տ. Զավեն աբեղա Յազիչյանը, ազատվելով իր պաշտոնից, նշանակվել է նույն թեմի Առաջնորդական տեղապահ։ Իսկ Գուգարաց թեմի Տավուշի փոխառաջնորդ Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում՝ որպես Առաջնորդական տեղապահ[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել