Սուրբ Աննա եկեղեցի (Երևան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աննա եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աննա առաջնորդանիստ մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 18-րդ դարի Կաթողիկե եկեղեցու կողքին[1]։ Օծվել է 2015 թվականի ապրիլի 30-ին։

Սուրբ Աննա եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԵրևան Երևան
ԹեմԱրարատյան Հայրապետական թեմ
Օծման թվական30 ապրիլի, 2015
Հոգևոր կարգավիճակԳործող
Ներկա վիճակԿանգուն
ԱնվանվածԱննա
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ2011
Կառուցման ավարտ2014
Հիմնադրված2014
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

 
Ամենայն հայոց կաթողիկոսի տունը եկեղեցու տարածքում

2009 թվականի հուլիսի 4-ին տեղի է ունեցել ապագա եկեղեցու շինհրապարակի օծման արարողությունը։ Արարողությունն անցկացրել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ինչպես նաև մեկենասներ Աննա և Հրայր Հովնանյանները, որոնք նվիրատվություն են կատարել եկեղեցու շինարարության համար[2]։

Շինարարությունն սկսվել է 2011 թվականին և ավարտվել 2014 թվականին։ 2015 թվականի ապրիլի 30-ին եկեղեցին օծվել է կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից[3][4]։

Եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Վահագն Մովսիսյանի նախագծով[4]։ Այն միագմբեթ եկեղեցի է, ունի խաչաձև հատակագիծ, մուտքի մոտ՝ զանգակատուն։ Սուրբ Աննա եկեղեցին կարծես «գրկում» է Կաթողիկե հինավուրց եկեղեցին[4] և կառուցված է նման ճարտարապետական ոճով[5]։ Սուրբ Աննա եկեղեցուց արևմուտք տեղակայված Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման շենքը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կատարվեց Երեւանի Ս. Աննա եկեղեցու հիմնարկեքը
  2. «The residence of the Catholicos of All Armenians will be constructed within 2 years». PanArmenian News. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  3. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Երևանի Ս. Աննա եկեղեցին | Առավոտ – Լուրեր Հայաստանից». aravot.am. Վերցված է 2015 թ․ մայիսի 2-ին.
  4. 4,0 4,1 4,2 Храм святой Анны и резиденция армянского Католикоса открылись в Ереване // Седмица.Ru
  5. Освящение церкви Святой Анны в Ереване Արխիվացված 2018-10-11 Wayback Machine // imyerevan.com