Հայկ Կոնջորյան
Հայկ Արսենի Կոնջորյան (1987, Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հասարակական-քաղաքական գործիչ, մասնագիտությամբ պատմաբան, հաղորդավար, ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր (2018 թվականի մայիսի 16-ից)։ Քաղաքական գործունեության ընթացքում եղել է ՀԺԱՄ[1][2][3][4], այնուհետև Լուսավոր Հայաստան կուսակցությունների անդամ[5], ներկայում ներկայացնում է Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը[5][6]: Հանդիսանում է «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ[7]:
Հայկ Կոնջորյան | |
---|---|
Ծնվել է | 1987 |
Ծննդավայր | Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (2008) |
Գիտական աստիճան | գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | պատմաբան և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | 1.ՀԺԱՄ 2.Լուսավոր Հայաստան 3.Քաղաքացիական պայմանագիր |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1987 թվականին Չարենցավան քաղաքում, Հայկական ԽՍՀ[7]:
ԿրթությունԽմբագրել
2008 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ 2010 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան։ 2013 թվականին ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան` համաշխարհային պատմություն մասնագիտացմամբ։
Հասարակական և քաղաքական գործունեությունԽմբագրել
2011 թվականից «Երիտասարդ գիտնականների և ասպիրանտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահն է։ 2011-2015 թվականներին եղել է ՀՀ Ազգային ժողովին կից` Երիտասարդական խորհրդարանի անդամ[7]։
2015 թվականից «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ է եղել[7]։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին հայտարարել է Լուսավոր Հայաստան կուսակցությանը իր անդամակցությունը դադարեցնելու և Նիկոլ Փաշինյանի թիմին՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը միանալու մասին:
Աշխատանքային գործունեությունԽմբագրել
- 2013-2014 թվականներին դասախոսել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում։
- 2014-2016 թվականներին աշխատել է որպես վերլուծաբան lragir.am կայքում, հեղինակ` նորարարական-էքսպերիմենտալ ժանրերի. (նամակ անցյալից և վիրտուալ- ֆուտուրիստական հարցազրույցներ)։
- 2018 թ․ ընտրվել է պատգամավոր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով։
«Ագօրա» և «Մի քանի հարց» հրապարակախոսական-քաղաքական հաղորդումների հեղինակ և վարող է։
ԸնտանիքԽմբագրել
Ամուսնացած է[7]:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Ժպտա և հաղթիր», «Շուտով սկսվելու է»… ՀԺԱՄ-ը կազմակերպում է միջոցառումների շարք, արխիվացված:
- ↑ ՀԺԱՄ կուսակցության պատմությունը, արխիվացված:
- ↑ ՀԺԱՄ տոնեց իր 10-ամյակը, արխիվացված:
- ↑ Վճարիր ավելին քան կարող ես, կամ կրթություն հայկական ձևով, արխիվացված:
- ↑ 5,0 5,1 Հայկ Կոնջորյանը հեռանում է «Լուսավոր Հայաստան»-ից և միանում Փաշինյանին
- ↑ «Հայկ Կոնջորյանը լինելու է «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում. Ալեն Սիմոնյան»
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հայկ Արսենի Կոնջորյան