Ստրուգա (քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստրուգա (այլ կիրառումներ)
Ստրուգա (մակեդոներեն՝ Струга; ալբ․՝ Strugë), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արևմուտքում՝ Օրխիդ լճի ափին։ Համանուն համայնքի վարչական կենտրոնն է։ 2002 թվականի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 16 559 մարդ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Ստրուգա | |||||
մակեդոներեն՝ Струга | |||||
| |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Շրջան | Հարավարևմտյան շրջան | ||||
Համայնք | Ստրուգայի համայնք | ||||
Մակերես | 1341 կմ² | ||||
ԲԾՄ | 483 մ | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 16 559 մարդ (2002) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 046 | ||||
Փոստային ինդեքս | 6330 | ||||
Փոստային դասիչ | 6330 | ||||
Ավտոմոբիլային կոդ | SU | ||||
Պաշտոնական կայք | struga.gov.mk | ||||
| |||||
Ստրուգայում անցկացվում են Եվրոպայում ամենահայտնի պոեզիայի փառատոներից մեկը՝ Ստրուգայի պոեզիայի երեկոները։
Անվան ստուգաբանություն
խմբագրելՍտրուգա անունը գալիս է հին սլավոներենից։ Անվան ծագման վերաբերյալ կան երեք վարկածներ[1]։
Առաջին վարկածի համաձայն՝ քաղաքն այդպես է անվանվել իր աշխարհագրական դիրքի պատճառով։ Քաղաքը տեղակայված է բաց դաշտում, և այնտեղ տիրում է քամոտ կլիմա։ Ինչի պատճառով էլ ենթադրվում է, որ քաղաքի անունը ծագել է հին մակեդոներեն струже ветер (քամին փչում է) բառակապակցությունից։ Երկրորդ վարկածը քաղաքի անունը կապում է հին մակեդոներեն страга բառի հետ, որ նշանակում է խաչ։ Քաղաքի հին անունը՝ Ενχαλών Ենխալոն, առաջացել է հին հունարեն բառից, որով կոչվում է Օհրիդ լճում ապրող ձկների մի տեսակը։ Երրորդ վարկածի համաձայն՝ քաղաքի անունն առաջացել է հին մակեդոներեն str'g բառից, որ նշանակում է ջրի վտակ։
Աշխարհագրություն
խմբագրելՍտրուգա քաղաքը տեղակայված է բաց դաշտում՝ Օհրիդ լճի ափին։ Սև Դրին գետը, որ սկիզբ է առնում Օհրիդ լճից, անցում է քաղաքի միջով։
Ժողովրդագրություն
խմբագրել2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Ստրուգա քաղաքի բնակչությունը կազմում է 16,559 մարդ։ Բնակչության ազգային կազմը հետևյալն է[2].
- Մակեդոնացիներ - 8,901 (53.7%)
- Ալբանացիներ - 5,293 (32.0%)
- թուրքեր - 907 (5.5%)
- Առումիններ - 550 (3.3%)
- Այլ - 908 (5.5%)
Քաղաքի բնակիչների մայրենի լեզուն՝
- Մակեդոներեն - 9,665 (58.4%)
- Ալբաներեն - 5,615 (34.0%)
- թուրքերեն - 823 (5.0%)
- Առումիներեն - 271 (1.6%)
- Այլ - 185 (1.1%)
Ըստ կրոնական պատկանելության՝ քաղաքի բնակչությունն ունի հետևյալ կազմը՝
- Ուղղափառ քրիստոնյաներ - 9,197 (55.5%)
- Մուսուլմաններ - 7,075 (42.7%)
- Այլ - 287 (1.7%)
Ethnic group |
1948 | 1953 | 1961 | 1971 | 1981 | 1994 | 2002 | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | Թվաքանակ | % | |
Մակեդոնացիներ | .. | .. | 2,194 | 43.9 | 3,423 | 49.9 | 6,215 | 54.2 | 8,002 | 55.9 | 9,433 | 58.9 | 8,901 | 53.8 |
Ալբանացիներ | .. | .. | 1,109 | 22.2 | 1,649 | 24.1 | 3,508 | 30.6 | 4,149 | 29.0 | 4,330 | 27.0 | 5,293 | 32.0 |
թուրքեր | .. | .. | 927 | 18.6 | 994 | 14.5 | 730 | 6.4 | 832 | 5.8 | 887 | 5.5 | 927 | 5.5 |
Գնչուներ | .. | .. | 141 | 2.82 | 0 | 0.0 | 12 | 0.1 | 421 | 2.9 | 114 | 0.7 | 97 | 0.6 |
Առումիններ | .. | .. | 536 | 10.7 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 337 | 2.35 | 462 | 2.9 | 550 | 3.3 |
Սերբեր | .. | .. | 42 | 0.9 | 54 | 0.8 | 106 | 0.9 | 84 | 0.6 | 91 | 0.6 | 72 | 0.4 |
Բոսնիացիներ | .. | .. | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 0 | 0.0 | 16 | 0.1 |
Այլ | .. | .. | 47 | 1.0 | 737 | 10.8 | 904 | 7.9 | 500 | 3.5 | 720 | 4.5 | 723 | 4.4 |
Ընդհանուր | 4,923 | 4,996 | 6,857 | 11,475 | 14,325 | 16,037 | 16,559 |
Պատմություն
խմբագրել19-րդ դարում և 20-դ դարի սկզբում Ստրուգան եղել է Օսմանյան կայսրության Մանաստիր վիլայեթի կազմում։
1929 թվականից մինչ 1941 թվականը Ստրուգան ընդգրկված էր Հարավսլավիայի Թագավորության Վարդար բանովինայի կազմում։
Քույր քաղաքներ
խմբագրելՀայտնի բնակիչներ
խմբագրելՍտրուգա քաղաքում է ծնվել մակեդոնացի գրող Ռիստո Կրլեն[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Macedonia. Bradt Travel Guides. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Macedonian census, language and religion Censuses of population 1948 - 2002
- ↑ «Censuses of population 1948 - 2002». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 16. Крещение Господне — Ласточковые. — М.: Большая Российская энциклопедия, 2010. — 751 с.: ил.: карт. (стр. 77)
Արտաքին հղումներ
խմբագրել- Ստրուգայի համայնքի պաշտոնական կայքը (մակեդ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրուգա (քաղաք)» հոդվածին։ |