Բացել գլխավոր ցանկը

[[Պատկեր:|thumb]] Ստրուգայի պոեզիայի երեկոներ (մակեդ.՝ Струшките вечери на поезијата, պոեզիայի միջազգային փառատոն, որն ամեն տարի անցկացվում է Մակեդոնիայի Հանրապետության Ստրուգա քաղաքում[1]: Փառատոնը Եվրոպայի ամենամեծ փառատոներից մեկն է[2]:

Ստրուգայի պոեզիայի երեկոներ
Struga Poetry Evenings Festival Macedonia 1.jpg
Տեսակpoetry festival?
Առաջինը1966
svp.org.mk
Struga Poetry Evenings Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

«Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնն առաջին անգամ Մակեդոնիայիմ անցկացվել է 1962 թվականին: Այն նվիրված է ծնունդով Ստրուգայից գրող, մակեդոնական գրականության հիմնադիր Կոնստանտին Միլադինովի հիշատակին: 1966 թվականին ձևավորվում է փառատոնի բարձրագույն պարգևը՝ «Ոսկե պսակ»-ը (մակեդ.՝ Златен венец): Առաջին անձը, որը պարգևատրվեց այս մրցանակով Ռոբերտ Ռոժդեստվենսկին էր: Մրցանակի դափնեկիր են Ուիսթեն Հյու Օդենը, Պաբլո Ներուդան, Իոսիֆ Բրոդսկին, Բուլատ Օկուջավան, Մահմուդ Դարվիշը և այլք:

2004 թվականին այս մրցանակին ավելանում է նաև մեկ ուրիշը՝ «Ստրուգայի կամուրջներ» (մակեդ.՝ Мостови на Струга) անվամբ: Այն շնորհվում է բանաստեղծությունների լավագույն գիրք անվանակարգի համար:

Փառատոնի շրջանակներում կատարվում է նաև գրքի հրատարակում: Ամեն տարի փառատոնին թողարկվում է ինչ-որ մի երկրի բանաստեղծությունների անթոլոգիա՝ մակեդոներեն թարգմանությամբ: Ինչպես նաև մակեդոնական պոեզիայի թեմատիկ հրատատարակում է տեղի ունենում անգլերենով: «Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնի ժամանակ տեղի է ունենում Պոեզիայի միջազգային գրադարան միջոցառումը, որի ժամանակ փառատոնին մասնակցող բանաստեղծների գրքերը հավաքվում են փառատոնի գրադարանում:

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մակեդոնիայի Հանրապետության կառավարության հետ համատեղ նշեց «Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնի հիսնամյակը[3]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել