Օհրիդ լիճ
Օհրիդ լիճ (ալբաներեն՝ Liqeni i Ohrit liˈcɛni i ˈɔhrit, Liqeni i Pogradecit;[2][3][4][5][6][7][8] մակեդոներեն՝ Охридско Езеро Ohridsko Ezero ˈɔxridzkɔ ˈɛzɛrɔ), հնագույն անունը՝ Լիխնիտիդա, հունարեն Λυχνιτίδα⟩, լիճ Մակեդոնիայում և Ալբանիայում, միջլեռնային գոգավորությունում, 695 մ բարձրության վրա։ Խորությունը՝ մինչև 285 մ։ Լճից արտահոսում է Սև Դրին գետը ⟨Ադրիատիկ ծովի ավազան⟩: Ափին են Օհրիդ (Մակեդոնիա), Պոգրադեց (Ալբանիա) քաղաքները։
Օհրիդ լիճ | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիճ և ancient lake? |
Երկիր | ![]() ![]() |
Երկարություն | 30,4 կմ |
Լայնություն | 14,8 կմ |
ԲԾՄ | 695 մետր |
Խորություն | 288,7 մետր |
Մակերես | 349 կմ² |
Ծավալ | 55 400 խորանարդ հեկտոմետր |
Մասն է | Natural and Cultural Heritage of the Ohrid region? |
Ջրի պահման ժամանակ | 70 տարի[1] |
Ավազանի տարածք | 1414 կմ² |
Ավազանի երկիր | ![]() ![]() |
Լիճ հոսող գետ | Sateska? |
Լճից հոսող գետ | Դրին |
![]() | |
![]() |
Եվրոպայի ամենահին ու ամենախոր լճերից մեկն է՝ համաշխարհային կարևորություն ունեցող, յուրօրինակ, եզակի կենսահամակարգով, ավելի քան 200 էնդեմիկ տեսակներով[9]։
Օհրիդ լիճը 1979 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Համաշխարհային ժառանգության տեղավայր, իսկ 2010 թվականին ՆԱՍԱ-ի կողմից անվանվել է Տիտանի լճերից մեկը[10]։ Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի սահմաններում գտնվող Օհրիդ-Պրեսպա արգելոցը 2014 թվականին հավելվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային կենսոլորտային արգելոցների ցանկին [11]։
ՍտուգաբանությունԽմբագրել
Անվանումն ստացել է Օհրիդ լեռից, որի շուրջը հիմնադրված է Օհրիդ անվանմամբ քաղաքը։ Ենթադրում են, որ անվանման հիմքում սերբահորվաթերեն հրիդ, հրիդա - «ժայռ», «քարաժայռ» բառն է։ Աշխարհում կան միայն մի քանի լճեր, որոնց ծագումը նույնն է, նրանցից ամենահայտնիները` Բայկալը և Տանգանիկան են։ Շատ այլ լճերում կենսական շրջապտույտը չի գերազանցում 100,000 տարին, որից հետո դրանք վերածվում են նստվածքի։ Ենթադրվում է, որ Օհրիդ լճի դեպքում այս գործընթացը երկարաձգվել է հոսող հոսքերի մեծ խորության և տեղումների քանակի պատճառով։ Օհրիդ լիճ հոսող աղբյուրներով ձգվում է Պեսպա լիճը։ Օհրիդ լճի տարածքը հարուստ է անտառային, կենդանական և բուսական աշխարհի առատությամբ։ 1979/1980 թվականին Օհրիդի լիճն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Աշխարհագրություն և հիդրոլոգիաԽմբագրել
Lիճը գոյանում է հիմնականում արևելյան ափին գտնվող ստորգետնյա աղբյուրներից (ամբողջ ջրահոսքի մոտ 50% -ը), 25% -ն էլ գետերից և տեղումներից։ Լճում ջուրը սառն է և պարզ։ Ամռանը ջրի միջին ջերմաստիճանը +21 °C է։ Լճի մակարդակը կայուն է նույնիսկ 150-200 մ բարձրությա վրա, ձմռանը չի սառչում։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ http://wldb.ilec.or.jp/Details/Lake/EUR-278
- ↑ «Pëllumb Gorica: Liqeri i Lasgush Poradeci | Lasgushit, parajsa e shpirtit tonë...»։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015
- ↑ «Sondazhi: Liqeni i Pogradecit më i bukuri në Shqipëri»։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015
- ↑ «LIQENI I POGRADECIT»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-07-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015
- ↑ «LIQENI I POGRADECIT, DALLGËT KTHEHEN NË AKULL (FOTO)»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015
- ↑ «Liqeni i Ohrit kjo perlë e natyrës»։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015
- ↑ «Liqeni i Ohrit, syri dhe shpirti i Pogradecit»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-07-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015
- ↑ «Liqeni i Pogradecit, Albania Lexo më shumë në»։ Արխիվացված է օրիգինալից մարտի 4, 2016-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2015
- ↑ «Lake Ohrid; Invest in Macedonia – Agency for Foreign Investments of the Republic of Macedonia»։ InvestInMacedonia.com։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 14, 2008-ին։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ «One of Titan lakes to be named Ohrid Lacus»։ MIA.com.mk։ Վերցված է հունիսի 3, 2017
- ↑ «Single View News - United Nations Educational, Scientific and Cultural Organization»։ www.UNESCO.org։ Վերցված է հունիսի 3, 2017
Արտաքին հղումներԽմբագրել
Օհրիդ լիճ Վիքիպահեստում |
- Ohrid Municipality
- Official website for Info, Places to visit and reservations in Ohrid
- North Macedonian Tourism portal
- Ohrid Information portal Archived 2019-04-20 at the Wayback Machine.
- Struga Tourism portal
- Pogradec Travel Guide
- LakeNet Profile
- Lake Ohrid Travel and Tourism Guide
- Ohrid Travel Guide
- Ohrid SOS