Ստրասբուրգի համալսարանական պալատ

Ստրասբուրգի համալսարանական պալատը (առօրյա խոսակցականում « palais u » անվանմամբ)  հանդիսանում է նեո-ռենեսանսի ոճով 1879 թվականից 1884 թվականներին Օտորո Վարթ ճարտարապետի ղեկավարությամբ կառուցված շենք, որի բացման հանդիսավոր արարողությունը կազմակերպվել է Պրուսիայի կայսր Վիլհեմ Հոհենցոլեռն առաջինի կողմից 1884 թվականին։

Ստրասբուրգի համալսարանական պալատ
ՏեսակՀամալսարան
Հիմնադրված է1879 - 1884
ԵրկիրՖրանսիա
ՏեղագրությունՍտրասբուրգ[1]
Հասցե9, place de l'Université
Ստրասբուրգի համալսարանական պալատ (Ֆրանսիա)##
Ստրասբուրգի համալսարանական պալատ (Ֆրանսիա)
Ստրասբուրգի համալսարանական պալատ, Ֆրանսիա
 Palais universitaire de Strasbourg Վիքիպահեստում

1871 թվականին Գերմանական  կայսրության  կողմից Էլզաս-Լոթարինգիայի բռնազավթման ժամանակ այս շենքը հանդիսանում էր Ստրասբուրգի նոր համալսարանի հիմնական կենտրոնը։

Պատմություն խմբագրել

 
Համալսարանական պալատը և համալսարանի կամուրջը (ներկայումս Օվերնի կամուրջ) 1900թ.

Գերմանական կայսրության կողմից Էլզաս-Մոզելի բռնագրավումից հետո գերմանացի մտավորականները և քաղաքական գործիչները ցանկանում են Ստրասբուրգում կառուցել գերմանական համալսարան։ Բադենի քաղաքական գործիչ` Ֆռանց վոն Ռոգենբախը, այս նախագծի հեղինակն է, ով կառուցել է ժամանակակից  ոճով մի համալսարան։ Նոր համալսարանի կառուցումը սկսվել է պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Այն բացվել է 1872 թվականի մայիսի 1-ից 2-ը ժամանակավոր տարածք` Պալե Ռոանում։ Ստրասբուգի պաշարման հետեվանքով պատճառած վնասներից հետո, նոր համալսարանը մտավոր կյանքի կենտրոն և գերմանական ազդեցության կիզակետ դարձնելու  ցանկությամբ, կառուցվեցին նոր շենքեր։ Համալսարանական պալատը  դարձավ համալսարանի կենտրոնը, որը գտնվում էր գերմանական նոր թաղամասում` Neustadt[2]-ում։

Պալատի համար առաջին նախագիծը  առաջարկվել է քաղաքաշինարար Հերման Էգգերտի կողմից։ Սակայն ճակատային մասի նախագիծը չի ընդունվել և պալատի կառուցման համար մրցույթ է հայտարարվել։ Մրցակցում էին շուրջ 107 ճարտարապետներ, որոնցից միայն 7-ն էին Էլզասից։ Այսպիսով մրցույթում հաղթող է ճանաչվում երիտասարդ Օտտո Ուորթը, ով առաջարկում է Իտալական ճարտարապետությունից ոգեշնչված նեո-ռենեսանսի շինության նախագիծ։ Ճարտարապետի[3] ղեկավարությամբ շինարարությունը սկսվում և ավարտվում է 1879 թվականից 1884 թվականներին։ Բացի այս պալատից կառուցվեցին նաև բազմաթիվ այլ շենքեր, որտեղ գտնվում են համալսարանի տարբեր ինստիտուտներ և ֆակուլտետներ, Ստրասբուրգի բուսաբանական այգին`(սերվում է նախկին համալսարանի բուսաբանական այգուց), որը գտնվում է պալատի ետնամասում։ Նրա  շուրջը կառուցվել է համալիր, ներառելով մի քանի ինստիտուտներ, ինչպես նաև մի աստղադիտարան։ Նոր շենքի բացման արարողությունը տեղի է ունեցել 1884 թվականի հոկտեմբերի 27ին Վիլհելմ  I-ի կողմից` 2 500 000 գերմանական մարկի[4] ներդրումից հետո։

1949 թվականի օգոստոսի 10-ից մինչև 1949 թվականի սեպտեմբերի 8-ը պալատի դահլիճում տեղի է ունեցել  եվրոխորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին տասներկու եվրոպական երկրների 101 պատվիրակներ։

 
Համալսարանի հրապարակի ճակատը, գիշերը։

1990 թվականի մայիսի 21-ին պալատի մուտքի դահլիճը` աուլան, հիմնական աստիճանները, պատերը և կամարները, իրենց յուրահատուկ դեկորացիաներով դասվել են  պատմական հուշարձանների[5] շարքին։ Շենքի արտաքին ճակատաները իրենց  քանդակազարդ հարդարանքով նույնպես  հանդիսանում են պատմական հուշարձաններ[6]։

Արտաքին տեսք խմբագրել

Ճարտարապետ Օտտո Ուորթը ոգեշնչվել է իտալական վերածննդից[7]։ Գեղագիտական տեսանկյունից ճակատներն ունեն Միքելե Սանմիքելի կողմից կառուցված` Վերոնայում գտնվող Պոմպեյան պալատի ոճը (1530թ.): Վեց անկյունային տաղավարները, ամբողջ երկարությամբ զարդարված արձաններով, ներկայացնում են վերածննդի դարաշրջանից մինչև 19-րդ դարի գիտնականներին և խորագիտակներին։ Բացառությամբ Կալվինի, այս անձնավորությունների մեծ մասը գերմանական  աշխարհի ներկայացուցիչներ են։

 
Վերոնայի Պոմպեյ պալատը ծառայել է որպես մոդել։

Ելիսեյան պայմանագրի ֆրանսգերմանական հաշտության հիսուն ամյակի շրջանակում Ստրասբուրգի համալսարանը որոշում է Գերմանիայի արձանը տեղափոխել համալսարանի պալատի գագաթային մասում։ Մյունսթերի մերձակայքում գտնվող Էշբախ-օ-Վալից քանդակագործ Պատրիկ Բերթոն այն վերակառուցել է շատ հին լուսանկարից։ Նա իր աշխատանքն ավարտել է 2013[8] թվականի վերջին։

Ինտերիեր խմբագրել

Աուլա խմբագրել

Գավիթը (մեր օրերում « aula » անվանմամբ) բակ է, որը ծածկված լինելով իտալական ոճի ապակե տանիքով, հիշեցնում է Յակոպո Սանսովինոյի վիլան (1540): Ճակատը ապակե տանիքին միացնող կամարների ներկված զարդարանքը հիշեցնում է Ջենովայի Palazzo Doria Pamphilj-ի (1521-1529) մեծ դահլիճը։

Համալսարանական պալատը մեր օրերում խմբագրել

Ուսումնական հաստատություն խմբագրել

Պալատը մինչև այժմ էլ օգտագործվում է որպես ուսումնական  հաստատություն։ Ներկայումս այնտեղ տեղակայված են Ստրասբուրգի համալսարանի արվեստի (կերպարվեստ), պատմական գիտությունների, պատմության, իսլամական աշխարհի պատմության և քաղաքակրթության, արվեստի պատմության և հնագիտության,  աստվածաբանության( կաթոլիկ և բողոքական) ֆակուլտետները։

Ստրասբուրգի համալսարանի հրատարակչություն խմբագրել

Համալսարանական հրատարակչությունը հիմանդրվել է  1920 թվականին և համալսարանի պալատի առաջին հարկում ունի իր գլխամասային գրասենյակը։

Մուլաժների թանգարան խմբագրել

Պալատի այգու սկզբնամասում գտնվում է 1873 թվականին Ադոլֆ Միշելիսի[9] կողմից հավաքած և ավարտին հասցրած, իսկ արդեն 1884 թվականին համալսարանի շենքում տեղադրված  հավաքածուն։ Սա հունական և հռոմեական, ինչպես նաև Եգիպտոսի և Միջագետքի արվեստի գործերի իրական չափսերի  հիման վրա վերարտադրված հավաքածու է։

2015 թվականից հավաքածուն տնօրինում է "des Amis du Musée Adolf Michaelis" կազմակերպությունը` մշակույթային գործունեությունը զարգացնելու և այն հանրեւթյանը հայտնի դարձնելու նպատակով։

Պատմական կամպուս խմբագրել

Համալսարանական պալատը Neustadt  գլխավոր շենքերից մեկն է, բայց այն միակ շենքը չէ, որը նախատեսված էր նոր կայսրական  համալսարանի համար։ Իրականում այն տեղակայված է կամպուսի կենտրոնում, որն այժմ կոչվում է պատմական կամպուս, (կենտրոնական կամպուսից տարբերելու համար), որը կառուցվել է 1960-ական  թվականներին Esplanade թաղամասեւմ։

Պալատի ետին մասում տեղ է գտնում համալսարանին պատկանող մի մեծ այգի, որտեղ կան նույն ոճով կառուցված մի քանի այլ շենքեր` նախկին քիմիայի ինստիտուտը, որտեղ այժմ գտնվում է հոգեբանության ֆակուլտետը, ֆիզիկայի ինստիտուտը, որն ընդլայնվել է 1965 թվականին, նախկին բուսաբանական ինստիտուտը, որն այժմ օգտագործվում է կրթության գիտություների և փիլիսոփայության ֆակուլտետների կողմից, ինչպես նաև երկրաշարժագիտության թանգարանի և նոր բուսաբանական ինստիտուտի  կողմից։ Կամպուսի ճակատամասում գտնվում է բուսաբանական այգին, որի կենտրոնում տեղակայաված է աստղադիտարանը և վերջինիս տնօրենին պատկանող նախկին բնակարանը։

Փողոցի մյուս կողմում գտնվում են ջրաբանության և երկրաքիմիայի լաբորատորիաները, նախկին միներալոգիայի և երկրաբանության լաբորատորիաների փոխարեն և Ստրասբուրգ քաղաքի կենտրոնական թանգարանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. «Neustadt (Strasbourg)» (ֆրանսերեն). 2022 թ․ մարտի 30. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. «Palais Universitaire». www.pop.culture.gouv.fr. Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  4. «Mark-or» (ֆրանսերեն). 2021 թ․ հունվարի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «Base Mérimée» (ֆրանսերեն). 2021 թ․ հունվարի 18. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. «Ministère de la Culture (France)» (ֆրանսերեն). 2022 թ․ ապրիլի 16. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  7. Moszberger, Maurice; Rieger, The��odore; Daul, Le��on (2002). Dictionnaire historique des rues de Strasbourg (French). Illkirch, France: Verger. ISBN 978-2-84574-023-5. OCLC 52428911. {{cite book}}: replacement character in |first2= at position 4 (օգնություն); replacement character in |first3= at position 3 (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «eschbach-AU-VAL La sculpture en voie d'achèvement. Germania retrouve le palais». www.dna.fr (ֆրանսերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 29-ին.
  9. Bouché-Leclercq, Auguste (1910). «Éloge funèbre de M. Adolf Michaelis, correspondant étranger de l'Académie». Comptes rendus des séances de l'Académie des Inscriptions et Belles-Lettres. 54 (6): 480–481.

Արտաքին հղումներ խմբագրել