Ստրասբուրգ քաղաքի կենդանաբանական թանգարան

Ստրասբուրգ քաղաքի կենդանաբանական թանգարանը գտնվում է Ֆրանսիայի Էլզաս մարզի Ստրասբուրգ քաղաքում։ Այն ներառում է շուրջ 2,380,000 կենդանաբանական հավաքածու։ Թանգարանը ղեկավարում է Ստրասբուրգի համալսարանը․ այն նաև գտնվում է համալսարանի շրջակայքում՝ ուսանողական պատմական կամպուսում՝ Ստրասբուրգի համալսարանական պալատի կողքին։

Ստրասբուրգ քաղաքի կենդանաբանական թանգարան
Տեսակկենդանաբանական թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՍտրասբուրգ
Մասն էmusées de la ville de Strasbourg?
Հասցե29, boulevard de la Victoire
Այցելուներ50 000 մարդ, 42 577 մարդ (2008)[1], 38 848 մարդ (2007)[1], 35 607 մարդ (2015)[1], 40 918 մարդ (2017)[1], 42 146 մարդ (2002)[1], 43 142 մարդ (2004)[1], 31 618 մարդ (2005)[1], 40 498 մարդ (2016)[1], 50 057 մարդ (2001)[1], 37 755 մարդ (2010)[1], 33 921 մարդ (2012)[1], 48 016 մարդ (2009)[1], 35 278 մարդ (2003)[1], 36 548 մարդ (2006)[1], 32 706 մարդ (2013)[1], 23 081 մարդ (2014)[1], 32 369 մարդ (2011)[1], 36 107 մարդ (2019)[1] և 41 646 մարդ (2018)[1]
Կայքmusees.strasbourg.eu/musee-zoologique
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1804 թվականին Ստրասբուրգ քաղաքը գնեց Ժան Հերմանի (1738-1800) բնագիտական ամբողջ հավաքածուն և այն տեղադրեց թանգարանում։ Երբ 1872 թ․–ին Ստրասբուրգի համալսարանը կրկին բացեց իր դռները, այն վստահվեց թանգարանը ղեկավարության կարևոր գործում։ Այդ օրվանից ի վեր, համալսարանը շարունակում է հարստացնել հավաքածուն ու նպաստել թանգարանի գիտական առաջխաղացմանը։

Թանգարանում Ժան Հերմանի բնագիտական աշխատասենյակը՝ կաբինետը վերակառուցելու գործընթացն ավարտվեց 1988 թ․–ի դեկտեմբեր ամսին։

2010 թ․–ին թանգարանում բացվեց ոսկրաբանության գիտական հավաքածուն․ սա առաջին նման հավաքածուն էր Ֆրանսիայի հյուսիս–արևելյան տարածքում[2]

Հավաքածուները խմբագրել

Թանգարանում կարող եք գտնել թռչունների, կաթնասունների, անողնաշարավորների և միջատների մի մեծ հավաքածու։ Թանգարանը հատկապես կարևորում է Էլզաս նահանգի կենդանական աշխարհը՝ ֆաունան։ Իսկ վերոհիշյալ Ժան Հերմանի վերակառուցված աշխատասենյակում առկա են բազմաթիվ փաստաթղթեր ու իր ժամանակաշրջանից եկող կենդանիների նմուշներ։

Թվերը խմբագրել

  • 1 350 000 անողնաշարավորներ․
  • 1 000 000 միջատներ․
  • 18 000 թռչուններ․
  • 10 000 կաթնասուններ․
  • 2450 ձկներ․
  • 1300 սողուններ և երկկենցաղներ։

Մուտք խմբագրել

Թանգարան կարող եք հասնել նստելով Ստրասբուրգի C, E կամ F համարների երկաթուղին։ Պետք է իջնել Université կանգառում։

Պատկերասրահ խմբագրել

Այցելուների քանակը խմբագրել

2001-2016 թթ․ հաճախումների թվերը[3]
2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016
50 057 42 146 35 278 43 142 31 618 36 548 38 848 42 577 48 016 37 755 32 369 33 921 32 706 23 081 35 607 40 498

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգ քաղաքի կենդանաբանական թանգարան» հոդվածին։