Լիկիա, պատմական երկիր Փոքր Ասիայի հարավում։ Մեր թվարկությունից 1-ին հազարամյակում Լիկիայում բնակվել են լիկիացիները (հնդեվրոպական ցեղեր), որոնք, հավանաբար, մեր թվարկությունից առաջ վեցերորդ դարի Դորիացիներից փոխառել են գիր։ Մ.թ.ա 5-4-րդ դարի սկզբին Լիկիայի արևմտյան մասը գտնվել է Պարսկաստանի տիրապետության տակ։

Արևելյան մասում մեր թվարկությունից առաջ չորրորդ դարում թագավորել է Լիկիական թագավոր Պերիկլեսը։ Մեր թվարկությունից առաջ չորրորդ դարի վերջին Լիկիան մտել է Ալեքսանդր Մակեդոնացու տերության, մեր թվարկությունից 295-197 թվականին՝ Պտղոմեոսների պետության կազմի մեջ։ Մ.թ.ա. 1-ին դարում Հռոմի տերության կազմում ինքնավար պետություն էր։ Մ.թ.ա. 43 թվականին Լիկիան և Պամփիլիան կազմել են Հռոմի մեկ նահանգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 615