Պերգամոն
Պերգամոն (հին հունարեն՝ Πέργαμον or Πέργαμος), հելլենիստական պետություն Փոքր Ասիայի արևմտյան մասում։ Իր պատմության ընթացքում Պերգամոնը պայքարում էր մյուս հելլենիստական պետությունների, հատկապես Սելևկյանների կայսրության և Պտղոմեոսյան Եգիպտոսի հետ։
Պերգամոն | |
---|---|
![]() | |
Տեսակ | անտիկ քաղաք, Ancient Greek archaeological site? և պոլիս |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բերգամա, Ասիա և Պերգամոնի թագավորություն |
Մակերես | 315,46 հեկտար և 426,928 հեկտար |
Կազմված է | Pythion of Pergamon? |
Մասն է | Pergamon and its Multi-Layered Cultural Landscape? |
Ձևավորում | մ.թ.ա. 8-րդ դար |
![]() | |
![]() |

Եվմենոս II-ի ժամանակ Պերգամոնը սկսում է դաշնակցել Հռոմի հետ, ընդդեմ Սելևկյան արքա Անտիոքոս III Մեծի։ Վերջիվերջո Հռոմի հետ դաշինքը բերում է նրան, որ Ատտալոս III-ը երկիրը կտակում է Հռոմին։ Մ.թ.ա. 133 թ. Պերգամոնը դառնում է Հռոմեական նահանգ։ Բայց շուտով Պերգամոնում սկսվում է ապստամբություն Արիստոնիկոսի գլխավորությամբ։ Հռոմեացիներին միայն մ.թ.ա. 129 թ. է հաջողվում ճնշել ապստամբությունը և Պերգամոնի թագավորության տարածքի վրա ստեղծել Ասիա պրովինցիան։
Պերգամոնի մշակույթը
խմբագրելՊերգամոն մայրաքաղաքում սկսեցին պատրաստել պերգամենտ թուղթը, որի վրա գրվում էին գրքեր։ Դա շատ օգտակար և համեմատաբար էժան նյութ էր։ Դա նպաստեց բազմաթիվ գրքերով լի գրադարանի ստեղծմանը քաղաքում։ Այդտեղ հավաքվում էին գիտնականներ տարբեր երկրներից, քննարկում գիտական տարբեր թեմաներ։ Պերգամոնի գրադարանը լուրջ մրցակից էր Եգիպտոսի Ալեքսանդրիայի հանրահայտ գրադարանին։ Հետագայում Պերգամոնի հրդեհից փրկված գրքերը տեղափոխվեցին Ալեքսանդրիայի գրադարան։
Պատկերասրահ
խմբագրելՊերգամոնի արքայացանկ
խմբագրել- Լիսիմաքոս մ.թ.ա. 284
- Փիլիտերոս մ.թ.ա. 283-263
- Եվմենոս I մ.թ.ա. 263-241
- Ատտալոս I Սոտեր մ.թ.ա. 241-197
- Եվմենես II Սոտեր մ.թ.ա. 197-160
- Ատտալոս II մ.թ.ա. 160-139
- Ատտալոս III մ.թ.ա. 139-133
- Եվմենոս III Արիստոնիկոս մ.թ.ա. 133-129
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 270)։ |