Ռաֆայել Մկրտչի Բաղդասարյան (մականունը՝ Սվո Ռաֆ, Սվո Ռաֆ երևանցի[1], փետրվարի 10, 1930, Երևան - հունիսի 23, 1993, Մոսկվա), հայ քրեական հեղինակություն, որն ունեցել է օրենքով գողի կարգավիճակ։ Եղել է ԽՍՀՄ-ի քրեական հանցավոր միջավայրի առաջնորդ։ Նա ուներ միջազգային մեծ հեղինակություն[փա՞ստ]։ Ուղղիչ աշխատանքային գաղութներում Սվո Ռաֆը միշտ խախտել է ռեժիմը, հրաժարվել աշխատանքից, հարձակում է գործել պաշտոնական անձանց վրա, ինչպես նաև անհաջող փորձեր արել կալանավայրից փախչելու։

Սվո Ռաֆ
Սվո Ռաֆ
Ծնվել էփետրվարի 10, 1930(1930-02-10)
ԾննդավայրԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 23, 1993(1993-06-23) (63 տարեկան)
Մահվան վայրՌուսաստան Մոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ և Հայաստան Հայաստան
ՄասնագիտությունՕրենքով գող
ԱշխատավայրՉի աշխատել

Կենսագրություն

խմբագրել

Սվո Ռաֆն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք ցուցմունք չի գրել, չի ստորագրել ոչ մի արձանագրություն, այսինքն՝ պահպանել է իրական «օրենքով գողի» վարվելաձևը։ Նրա կամային հատկանիշներն էր հենց գլխավոր մեկը, որ դեռևս անչափահաս տարիքում արժանացավ «օրենքով գողի» տիտղոսին։

Սվո Ռաֆը չէր ծխում, չէր խմում, չէր հայհոյում, թմրանյութեր չէր օգտագործում։ Եվ նույնիսկ շատ հաճախ կրկնում էր, որ ով «սրսկվում է», ուրեմն՝ «գող» չէ, քանի որ նույնիսկ հավատարիմ ընկերը դեղի ազդեցության կամ դրա բացակայության դեպքում կարող էր հեշտությամբ մատնել։ Այդպես եղավ նաև իր դեպքում։

Միջինասիական բանտերից հետո անազատությունը անցկացրել է Ուզբեկստանի Բուխարա քաղաքից 40 կմ հեռավորության վրա գտնվող անապատում։ «Կարաուլ բազար» կոչվող այդ զնդանը 1 մետր տրամագծով և 10 մետր խորությամբ մի վիհ է, որտեղ 1973 թվականին պահվեց Ռաֆայել Բաղդասարյանը։ Սնունդը և ջուրը նետում էին վերևից, իսկ դատապարտյալը պետք է հասցներ որսալ դրանք։ Այնտեղ նաև կարիճներ ու օձեր էին վխտում, սակայն Սվո Ռաֆը չի սիրել այդ մասին խոսել։ Այժմ այն մասին, թե ինչպես է նա հետագայում դառնում ԽՍՀՄ գաղութների «նայողը» և մնում առանձնահատուկ կահավորված խցում։ 1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր։

Երկար ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքում նման դաժան ժամանակաշրջան չէր եղել։ Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է։ Նա նաև զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է և դա դեռ սկիզբն է։ Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար։ Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ և զենքի առևտրով։ Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ։

Շուտով «Շրամ Գենան», ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների «հարկահավաքումը», որը պատկանում էր Սվո Ռաֆին։ Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին։ Սա իսկական «օրենքով գողերի» համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում։ Սվո Ռաֆը սպանությանը չհամաձայնվեց, քանի որ դրան չէր դիմել և սկզբունքնորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցեց, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետեւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում։ Ռաֆայել Բաղդասարյանն այդ գործը թողեց Մոսկվայի իշխանություններին, քանի որ չեչեններն առաջին հերթին նրանց հակառակորդներն էին։ Հատկապես այն դեպքում, երբ իրենց ընկեր «Յապոնչիկն» արդեն ԱՄՆ-ում էր և ոչնչով չէր կարող օգնել։ Սվո Ռաֆը չսխալվեց, և նրա սցենարը դրական արդյունք տվեց։ Նրան վերջին անգամ ձերբակալեցին 1992 թվականի դեկտեմբերի 23-ին՝ «Մինսկ» հյուրանոցի 621 համարում։

Ձերբակալվեց Ռուսական հատուկ ծառայության կողմից և կալանքի տակ առնվեց Ռուսաստանի Ազգային Անվտանգության ծառայության «Լեֆորտովո» բանտում։ Սվո Ռաֆի ձերբակալման ժամանակ առգրավվում է հազվագյուտ «Այգամ» ատրճանակ-գնդացիրը, որը գտնվում է ամերիկյան հատուկ ծառայության զինանոցում։ Զենքը կրակելիս միայն մի փոքր թխկոցի ձայն է գալիս։

Ավելին, զենքի այդ տեսակի վրա ոչ մի մատնահետք չի մնում։ 1993 թվականին Սվո Ռաֆին «Աշոտ Բալյան» անվան տակ բերում են թիվ 20 հիվանդանոց, ուր պատահական մարկանց չեն տանում։ Նա, գիտակցության գալով, հազիվ շշնջում է, որ ծիրանի հյութ է ուզում։ Նրա երիկամներն արդեն արյունահոսում էին։ Ինչպես հետագայում հիշել է նրան խնամող քույրը, Սվո Ռաֆը սկսել էր մենախոսել։ Չնայած Ռաֆայել Բաղդասարյանը չխոսկան էր, բայց հիվանդանոցում եղած այդ կարճ ժամանակահատվածում նա իր հետ խոսելով պատմել է իր ամբողջ կյանքը և փորձել վերլուծել այն։ «Բռնություն, բռնություն, ամենուր բռնություն է։ Ամեն մեկը ցանկանում է ապացուցել իր հզորությունը։ Սակայն պետք է մտածել, որ ամեն մի բռնության դեմ մի նոր բռնություն կարող է կանգնել»,- մենախոսել է Ռաֆայել Բաղդասարյանը։

Այնուհետև շարունակել, որ չնայած աղքատությանը, պատերազմական եւ հետպատերազմական տարիներին, Երևանը հայտնի է եղել իր մարդկանցով, հզոր կամքի տեր մարդկանցով։ «Խիստ կանոնակարգ հայրս ցանկանում էր, որ ես ականավոր լինեմ, կրթություն ստանամ։ Բայց ես ազատության էի ձգտում, բացարձակ ազատույթան, որպեսզի ոչ մեկը չհրամայի ինձ, որպեսզի ինձ հարգեն, ես հզոր մարդկանց կողքին սովորում էի ապրելու բարդ գիտությունը։ Մարդիկ չար են և չեն ցանկանում իրենց կողքին տեսնել ուժեղ մարդկանց, հետևաբար, իմ նման հազարավոր մարդիկ կործանվել են։ Ես իմ բնավորությամբ, իմ ցանկություններով կկործանվեի, «ոտքի տակ» կմնայի։

Ուստի ստիպված էի ինձ համար «զրահ կարել»՝ այս չար աշխարհում դիմակայելու համար։ Բայց բավական է. ես, որ երբեք ձեռք չեմ բարձրացրել Աստծո ամենամեծ շնորհի՝ կյանքի վրա, ինձ ջարդել ու ավերել եք։ Ես ինձ ասպետ չեմ համարում, չէ՛, բայց ուզում էի, որ այս անկատար ու թերի աշխարհում հավասարակշռություն ստեղծեի։ Սակայն, ի վերջո, դուք արդարն ու բարին դուրս եկաք, իսկ ես՝ հանցագործը։ Ոչինչ, ժամանակը կուղղի ամեն ինչ։ Գուցե ես չլինեմ, բայց ժամանակն ամեն մեկին իր ճիշտ տեղում կնստեցնի»,- ավելացրել է գողերի կնքահայրը և բուժքրոջից մահվանից առաջ ծիրանի հյութ խնդրել։ Այդուհանդերձ, Սվո Ռաֆը չի ցանկացել, որ որևէ մեկն իր ճանապարհն ընտրի։ Հաջորդ օրը հայտարարում են նրա մահվան մասին և նոր միայն թույլ տալիս, որպեսզի նրա այցելեն և տեղափոխեն։ Հարկ է նկատել, որ Սվո Ռաֆի ընկերները միլիոնավոր դոլարներ էին շրջանառության մեջ դրել նրան բանտից ազատելու համար, սակայն իրավապահները Սվո Ռաֆին ցանկացած գումարից բարձր էին գնահատում։ Ավելին, նրանք գողերի կնքահոր մահից հետո հայտարարեցին, թե նա մահացել է իր բնական մահով, սակայն դատաբժշկական փորձաքննությունը հակառակն է ապացուցել։ «Յապոնչիկը» իմանալով այդ մասին, ասել է. «Ես կորցրեցի եղբորս»։

Սվո Ռաֆին հրաժեշտ տալու համար 1993 թվականի հունիսի 26-ին 8 ինքնաթիռներով Երևան ժամանեցին մի խումբ հայտնի դեմքեր, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանության արխիվներում գրանցված էին որպես «օրենքով գողեր»։ ՀՀ մայրաքաղաք էին եկել էին Մոսկվայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, մի խոսքով՝ Եվրոպական բոլոր երկրներից։ Եկել էին նույնիսկ Ադրբեջանից, ովքեր իրենց հետ բերել էին հսկայական քանակությամբ մազութ, ինչի արդյունքում Երևանը 3 օր շարունակ Սվո Ռաֆի պատվին չհոսանքազրկվեց։

Դադարեցված է եղել մայրաքաղաքի երթևեկությունը, իսկ երբ հանգուցյալին դուրս են բերել փողոց, տասնյակ աղավնիներ են բաց թողնվել երկինք։ Սվո Ռաֆն այն բացառիկներից էր, որ դեռ մահվանից առաջ էր լեգենդ դարձել։ Հուղարկավորությունը կատարում է Սուրբ Գայանե եկեղացու քահանա Տեր Գուրգենը, ով իր խոսքում ընդգծել է. «Երևի դուք դեռ չեք գիտակցում, թե ինչ անձնավորության ենք հուղարկավորում, նա մեր պատմության առասպելն էր։ Նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ անգամ։ Նա շատ բան է արել հայ Առաքելական եկեղեցու համար։ Նրա մասին խոսելու են այնպես, ինչպես այսօր խոսում են Անդրանիկի ու Նժդեհի մասին»։

Շատ հետաքրքիր է եղել նաև Սվո Ռաֆի ծանոթությունը քահանայի հետ։ «Մի անգամ ինձ հրավիրեցին ինչ-որ ճաշկերույթում սեղան օրհնելու և ասացին, որ սեղանակիցները «գողեր» են, իսկ սեղանի գլխին «օրենքով գող» Սվո Ռաֆն է։ Ի՞նչ անեի, ի՞նչ ասեի, եթե նրանց մասին վատ խոսեի, ասեի, որ գող են, գիշերով ինձ կվերացնեին այս անցավոր աշխարհից։

Երկար մտածելուց հետո մոտեցա և ասացի. «Հարգելի գողեր, խնդրում եմ՝ նայեք դուրս։ Հարցրեցի՝ տեսնու՞մ են, թե ինչպես են ծառի տերևները շարժվում, ասացին, որ հա, ինչից հետո ավելացրեցի, որ Աստվածաշնչում գրված է, որ անգամ ծառի այս տերևն առանց Աստծո հրամանի չի շարժվում։ Աստված, եթե գտնի, որ դուք չպիտի լինեք, 1 գիշերվա մեջ ձեզ կջնջի։ Բայց ասացի, որ դուք հիմա կաք, ձեր ցավը տանեմ։ Ես ո՞վ եմ, որ Աստծո գործերին խառնվեմ»,-պատմել է Տեր Գուրգենը, որից հետո գողերը նրան շատ են սիրել։ Քանի որ նա սպանվել է Ռուսաստանում, Սվո Ռաֆի կենսագրությունն ուսումնասիրած գրող Սերգեյ Գալոյանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սպանության հեղինակները բացահայտվեցին, քրեական գործ հարուցվե՞ց, մարդիկ բանտարկվեցի՞ն, թե՞ ոչ, ինչին ի պատասխան, Ս. Գալոյանն ասաց. «Ձերբակալվածներ չեղան։ Իրավական առումով գործը կոծկվեց։ Գրեցին, թե հանկարծամահ է եղել»։ Հարցին, թե գողական աշխարհն է՞լ վրեժխնդիր չեղավ նրա մահվան համար, նա ավելացրեց. «Նրա մահվանից 2 ամիս անց շղթայական սպանություններ եղան։ Չեչեններից մոտավորապես 30 մարդ սպանվեց»։ Նշենք, որ Սվո Ռաֆն ունեցել է շատ ընկերներ, որոնց հետ մանկությունից է կապը պահպանել։ Նրանց թվում էր նաև Ջիվան Գասպարյանը, ում երաժշտությունը, ինչպես Սվո Ռաֆն է ասել, հոգին տակն ու վրա է անում։ Միշա Քլանթարովին էլ խոստացել էր, որ նրա թոռան կնունքի քավորը պետք է դառնա։ Իսկ Սվո Ռաֆի աջ ձեռքը և մշտական ուղեկիցը ադրբեջանցի Ֆիքրեթ Մահեռամովն էր։

Լեգենդար «օրենքով գողը» ծնվել է Գետառի ափին, շախմատի տան հարևանությամբ (նախկինում Ալավերդյան, այժմ՝ Հանրապետության փողոցում)։ Իսկ մինչ այդ նրա հայրը` Մկրտիչ Բաղդասարյանը, Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղից ընտանիքը տեղափոխել էր Երևան։

Աշխատասեր հայրը շատ խիստ է եղել և ցանկացել է երեխաներին տեսնել բարեխիղճ և ազնիվ աշխատանքում։ Սվո Ռաֆը սովորել է Մաքսիմ Գորկու անվան դպրոցում։ Նա դպրոց է հաճախել 8 տարեկանից։ Հասակակիցների վկայությամբ նա ուսման նկատմամբ հետաքրքրություն չի ցուցաբերել և միջակ է սովորել, բայց միջավայրում տարբերվելու, մյուսներից զատվելու, կապեր հաստատելու առանձնակի շնորհ է ունեցել։ 6-րդ դասարանում նա թողնում է դպրոցը։ Լինելով չափազանց հանդուգն, ոչնչից և ոչ մեկից չվախենալով, այնուամենայնիվ, նա մարդկանց չէր նեղացնում։ Բնավորությունը փոխելու համար հոր ծեծը հետագայում նրա վրա լուրջ հետք է թողել։

Նա հոր կշտամբանքներին հակառակ ցանկացել է դառնալ կայացած անձնավորություն, ում կհարգեր ամբողջ աշխարհը, և այդպես էլ եղավ։ 15 տարեկանում նա փախչելով տնից՝ հաստատվում է Մոսկվայում, որտեղ սկսում է իր հասակակիցների հետ փախչել Թուրքիա՝ «Վահանի բաղերը»։ «Վահանի բաղերի» նայողը երեխաների էր հավաքում և ուղարկում գողության։ Հայրը, իմանալով այդ մասին, Սվո Ռաֆին անձամբ հանձնում է միլիցիայի ձեռքը, որից հետո էլ սկսում է Ռաֆայելի ճանապարհը դեպի փորձություններ։ Հանցագործ աշխարհում Սվո Ռաֆն առավել կարևոր դեր է սկսել խաղալ 1988 թվականին՝ այն ժամանակվա «գողական» առաջնորդի և իր ընկերոջ՝ Վալերիա Կուչոլորիայի՝ «Պիսսոյի» մահից հետո։

Այդ ժամանակից սկսած Սվո Ռաֆն ամենաբարդ հարցերն է լուծել, խմբավորումների վեճեր հարթել։ Ունեցել է 3 անձնագիր, որպեսզի թաքցներ իր դատվածության փաստը։ Բայց երբեք շքեղ բնակարան չի ունեցել։ Նրա կենսագրությունը մաքուր էր. թանկարժեք մեքենաներ չի գնել, նրան Mercedes-ը տրամադրել էր «օբշչյակը»։ «Օրենքով գողերից» քչերին են «անմահացրել», որոնք ունեցվածք չեն դիզել, և այդ բացառիկներից էր մեր հայրենակից Սվո Ռաֆը։

Սակայն այդ հանգամանքը չի խանգարել, որ Արցախի ազատագրական պայքարի համար հսկայական ռազմական և պարենային օգնություն տրամադրեր Հայաստանին։ Մոսկվայից իր ադրբեջանցի ընկերների օգնությամբ զինամթերքով և առաջին անհրաժեշտության ապրանքներով բեռնված ադրբեջանական բեռնատար մեքենաներ է փախցրել և ուղարկել Արցախ։ Նա կազմակերպել է 1 հայկական և 2 ռուսական ջոկատներ, ովքեր այդկերպ էին փորձում Արցախյան պատերազմին օգնել։ Սվո Ռաֆը երբեք չի սիրել խոսել այն մասին, որ պատերազմի դաշտ է մատակարարել մեծ թվով զինամթերք, հագուստ և սնունդ։ «Գողական հավաքի» ժամանակ «գողականներին» ապշեցրել է Սումգայիթում Բակուր Կարապետյանի նկարահանած կադրը, որում ինչ-որ մեկը «գողական աշխարհի» նշաններով օգնություն է խնդրել։ Բակուր Կարապետյանը չի հասկացել, թե դա ինչ է նշանակում, սակայն «քրեական հեղինակություններին» այդ կադրը շատ է հուզել։

Միևնույն ժամանակ Սվո Ռավը նշել է, որ այդ պատերազմը «գողականներինը» չէ, քանի որ իրենք իրենց օրենքի շրջանակում խաղաղ են և սերտ համագործակցում են ազերիների հետ և չի խանգարել, որ ադրբեջանցի «օրենքով գողերը» նրան օգնեն զենք ուղարկել Ղարաբաղ։

Պապը Հոկտեմբերյանի եկեղեցու քահանա Տեր Սահակն էր։

Հարսանիքը տեղի է ունեցել Սևանի «Փարվանա» ռեստորանում, որտեղ հավաքվել էին ողջ քրեական աշխարհի հեղինակությունները։ Նրանց թվում այնպիսիններն էին, ովքեր միմյանց հետ հակամարտության մեջ էին, սակայն հարսանեկան արարողությունն անցավ առանց միջադեպերի։ Սվո Ռաֆի հարսանիքի քավորը եղել է «Դեդ Հասանը»։

Սվո Ռաֆն ամուսնացել է վրացահայ Նատաշա Պանասյանի հետ։ Այդ ամուսնությունից ունեցել են դուստր ում, ի պատիվ իր մոր, անվանել են Ռեբեկա։ Սվո Ռաֆի ձերբակալությունից հետո կինը աղջկան վերանվանել է Դիանա և մեկնել Վրաստան՝ հարազատների մոտ։ Հայտնի է այն մասին, որ Սվո Ռաֆը սիրավեպ է ունցել ռուս հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայայի հետ, իսկ նրա «Ջիգյար» երգը նվիրված է հենց Սվո Ռաֆին[փա՞ստ]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Սերգեյ Գալոյան, Առեղծվածային Սվո Ռաֆը, Երևան, 2006, 245 էջ։
  • Սերգեյ Գալոյան, ...Սվո Ռաֆ /լեգենդար մարդու կենսագրությունը/, Երևան, 2007, 268 էջ։