Օրենքով գող (ռուս.՝ вор в законе - ոռ վ զակոնե), հասկացություն, որը նկարագրում է խորհրդային և հետխորհրդային երկրներում, ինչպես նաև համապատասխան արտասահմանյան գաղթավայրերում «քրեական հեղինակություն» (ավտորիտետ) վայելող պրոֆեսիոնալ հանցագործ անձանց շնորհվող հատուկ պաշտոնական կարգավիճակը։ Ձևավորվել է 1930-ական թվականներին խորհրդային կալանավայրերում։ Միևնույն ժամանակ, սույն կարգավիճակն ունեցող անձինք հանցագործ աշխարհում և քրեակատարողական հիմնարկներում վայելում են բարձր հեղինակություն և ցածր կարգավիճակով անդամների հանդեպ ոչ պաշտոնական իշխանություն ունեն։

Եզդի օրենքով գող Ասլան Ուսոյանի շիրիմը Խովանսկոյե գերեզմանատանը

ՀատկանիշներԽմբագրել

  1. Կոչում, որը շնորհվում է հատուկ գողական հավաքում այն անձին, որը պրոֆեսիոնալ հանցագործների միջավայրում ունի բարձր հեղինակություն, որի հիմք է հանդիսանում նշանակալից հանցավոր փորձը, հանցավոր խմբավորումներ կազմակերպելու կամ ղեկավարելու ունակությունը, տվյալ միջավայրի ավանդույթները և կանոնները պահպանելը կամ հանցավոր համագործակցության դրամական ֆոնդ (օբշագ) խոշոր գումարներ ներդնելը։
  2. Անձ, որն ունի համապատասխան կոչում և իրականացնում է հետևյալ գործառույթները. նորեկներին ընդունում է «ախպերության խմբի» (օրենքով գողերի խմբի կամ հանցավոր միջավայրի հեղինակությունների) մեջ կամ ինքնուրույն որոշում է հանցավոր գործունեության հիմնական ուղղությունները և ձևերը, աղբյուրները և ծավալը՝ լրացնելով հանցավոր համագործակցության դրամական ֆոնդերը, համագործակցելով մյուս հանցախմբերի կազմակերպիչների և ղեկավարների հետ, «արդարադատություն» է իրականացնում հանցախմբի անդամների նկատմամբ և այլն։

Հայտնի օրենքով գողերԽմբագրել

Անուն Մականուն Ծննդավայր Ազգություն Ներկա վիճակ
Ասլան Ուսոյան Դեդ Հասան   Թբիլիսի, Վրացական ԽՍՀ Եզդի մահացած
Զախար Կալաշով Շաքրո Մոլոդոյ   Թբիլիսի, Վրացական ԽՍՀ Եզդի Բանտարկված
Տարիել Օնիանի[1] Տարո   Տղիբուլ, Վրացական ԽՍՀ Վրացի բանտարկված
Նադիր Սալիֆով Լոտու Գուլի   Դմանիս, Վրացական ԽՍՀ Ադրբեջանցի մահացած
Եվսեյ Ագրոն Եվսեյ Լենինգրադսկի   Լենինգրադ, Ռուսաստանի ԽՍՖՀ Հրեա մահացած
Ռաֆայել Բաղդասարյան Սվո Ռաֆ   Երևան, Հայկական ԽՍՀ Հայ մահացած
Կամո Սաֆարյան Կամո   Դաշտադեմ, Հայկական ԽՍՀ Հայ բանտարկված
Հիքմեթ Մուխտարով[2]   Սաբիրաբադ, Ադրբեջանական ԽՍՀ Ադրբեջանցի մահացած
Վյաչեսլավ Իվանկով[3] Յապոնչիկ   Թբիլիսի, Վրացական ԽՍՀ Ռուս մահացած
Ռաժդեն Շուլայա[4] Ռոմա, Եղբայր   Լենինգրադ, Ռուսաստանի ԽՍՖՀ Վրացի բանտարկված

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «"Tariel Oniani’s case" has united Moscow and Tbilisi»։ Georgia Times։ 16 June 2009։ Արխիվացված է օրիգինալից 5 October 2013-ին։ Վերցված է ապրիլի 28, 2021 
  2. http://www.primecrime.ru/news/2006-04-14_3162 | Hikmet "Sabirabadsky" Mukhtarov
  3. SCHWIRTZ, MICHAEL (13 October 2009)։ «For a Departed Mobster, Wreaths and Roses but No Tears»։ New York Times։ Վերցված է 3 September 2013 
  4. SCHWIRTZ, MICHAEL (13 October 2009)։ «The Shulaya Enterprise Organised Crime Bust in New York»։ Վերցված է 3 September 2013