Տասներկու Կեսարների կյանքը

Տասներկու Կեսարների կյանքը (լատին․՝ De vita Caesarum) Գայոս Տրանքվիլլոս Սվետոնիոսի պատմական կենսագրությունների հավաքածուի անվանումն է։ Գիրքը ներառում է Հուլիոս Կեսարի և նրան հաջորդած հռոմեական 11 կայսրերի կյանքի պատմությունը։ Պատմական աշխատությունը գրվել է 121 թվականին Հադրիանոս կայսեր գահակալության ժամանակ։

Տասներկու Կեսարների կյանքը
լատին․՝ Dē vītā Caesarum
ՀեղինակՍվետոնիոս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրտրակտատ
Կազմված էDivus Iulius?, Divus Augustus?, Tiberius?, Caligula?, Divus Claudius?, Nero?, Galba?, Otho?, Vitellius?, Divus Vespasianus?, Divus Titus? և Domitianus?
Բնօրինակ լեզուլատիներեն
Երկիր Հռոմեական կայսրություն
Թարգմանիչ հայերենՎ. Ա. Դիլոյան
Հրատարակում հայերեն1986 թ.
 The Twelve Caesars Վիքիպահեստում

Գրքում հետաքրքրաշարժ ձևով ներկայացվում է նրանցից յուրաքանչյուրի ծագումը, երիտասարդությունը, գործունեությունն իր բոլոր կողմերով, կենցաղը և մահվան հանգամանքները։ Սվետոնիոսը առատ փաստեր է տալիս կայսրերի հասարակական և մասնավոր կյանքից, շարադրանքը սեղմ է, թեև երբեմն համեմված անեկդոտներով և ասույթներով։ Լեզուն չոր ու ճշգրիտ է, սակայն որոշ դրվագներ (օրինակ՝ Հուլիոս Կեսարի սպանության նկարագրությունը) լատինական արձակի լավագույն նմուշների շարքին են դասվում։ Երկասիրությունը կարևոր պատմական աղբյուր է շնորգհիվ իր պարունակած հարուստ փաստագրական նյութի, որի արժեքն էլ ավելի է մեծանում հեղինակի օբյեկտիվության և բարոյական խստության պատճառով։ Բոլոր կայսրերի կյանքի հանգամանքները ներկայացվում են անողոք ճշմարտացիությամբ, դրական և ախտավոր հատկությունների նկարագրությամբ։ Սվետոնիոսի իդեալը Օգոստոս և Տիտոս կայսրերն են։