Դանիել Սվարովսկի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դանիել Սվարովսկի (գերմ.՝ Daniel Swarovski, հոկտեմբերի 24, 1862[1][2][3], Jiřetín pod Bukovou, Ավստրիական կայսրություն[3] - հունվարի 23, 1956[1][2], Wattens, Ավստրիա), ավստրիական Սվարովսկի ընկերության հիմնադիրն է։
Դանիել Սվարովսկի գերմ.՝ Daniel Swarovski | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1862[1][2][3] |
Ծննդավայր | Jiřetín pod Bukovou, Ավստրիական կայսրություն[3] |
Մահացել է | հունվարի 23, 1956[1][2] (93 տարեկան) |
Մահվան վայր | Wattens, Ավստրիա |
Քաղաքացիություն | Ավստրիա և Ավստրիական կայսրություն |
Մասնագիտություն | գյուտարար, ֆիզիկոս, glassmaker, գործարանատեր, ոսկերիչ և proprietor |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն[4][5][6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | swarovski.com |
Daniel Swarovski Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Դանիել Սվարովսկին ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության տարածքում՝ Գեորգիենտալ (գերմ.՝ Georgenthal, չեխ․՝ Jiřetín pod Bukovou) բարձրադիր գյուղում` լեռնային Բոհեմիայի հյուսիսում, նշանավոր բոհեմիական ապակու հայրենիքում։ Նա անհաջող ջութակահար էր, սակայն ունենալով բարձրագույն կրթություն՝ հետաքրքրվում էր էլեկտրատեխնիկայով և էլեկտրական սարքավորումների նախագծմամբ։
1883 թվականին Սվարովսկին այցելեց Վիեննայում կայացած «Միջազգային էլեկտրական ցուցահանդես» (գերմ.՝ Internationale Elektrische Ausstellung), որտեղ ծանոթացավ Թոմաս Էդիսոնի հայտնագործած մեքենաներին և տեսավ ապակու արտադրության նոր տեխնոլոգիաների հնարավորություններ։
1890-ական թվականների սկզբին Սվարովսկին զբաղվում էր բյուրեղների ավտոմատ երեսակման մեքենայի նախագծմամբ։ 1892 թվականին արտոնագիր ստացավ իր առաջին հայտնագործության համար։ Դա բյուրեղյա քարերը աննախադեպ ճշգրտությամբ մշակող մեքենա էր։
Ընկերության հիմնում խմբագրել
Բյուրեղապակու մասսայական հատուկ մշակման մեքենայի ստեղծումից հետո` 1895 թվականին, Սվարովսկին Բոհեմիայից տեղափոխվեց Տիրոլ և Վատտենս գյուղում հիմնադրեց բյուրեղապակյա իրերի արտադրության գործարան։ Սկզբում Սվարովսկու` Փարիզից իր գործընկերոջ հետ հիմնած ընկերությունը կոչվում էր «A. Kosmann, Daniel Swarovski & Co»: Ավելի ուշ գործարանը ընդլայնվեց և վերանվանվեց «Swarovski»:
Աշխատանքի առաջին տարիներին ընկերությունը զբաղվում էր բյուրեղների երեսակման և հղկման տեխնոլոգիայի բարելավմամբ` հասցնելով այն կատարելության։ 1911 թվականին Դանիել Սվարովսկին իր որդիների` Վիլհելմի, Ֆրիդրիխի և Ալֆրեդի հետ կարողացավ գտնել թափանցիկություն և փայլ ունեցող բարձրորակ բյուրեղապակու պատրաստման համար անհրաժեշտ ելակետային խառնուրդի լավագույն բաղադրությունը։ Տեխնոլոգիական այդ բաղադրությունը մինչ օրս համարվում է ընկերության գաղտնիքը և խստորեն պահպանվում է։
Ստացված բյուրեղապակյա արտադրանքի որակը թույլ տվեց այն դիտարկել որպես թանկարժեք քարերի և ադամանդի այլընտրանք։ Արտադրության բացումից ի վեր հիմնադրի կողմից հայտարարվել է, որ
Բյուրեղապակյա «բյուրեղները» նմանակում են թանկարժեք քարերին։ - Դանիել Սվարովսկի
|
Սվարովսկի ընկերության կողմից պատրաստված առաջին զարդերի նմուշները ուղարկվել են Փարիզ և Սանկտ Պետերբուրգ` առաջացնելով հանրության հիացմունքը։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ծնունդների գրանցամատյան (գերմ.)
- ↑ Գերմաներեն Վիքիպեդիա (գերմ.) — 2001.
- ↑ https://www.horstschreiber.at/texte/im-einklang-mit-der-nsdap-das-unternehmen-swarovski-in-der-ns-zeit/
- ↑ https://de.wikipedia.org/w/index.php?title=Daniel_Swarovski&oldid=235532581
Արտաքին հղումներ խմբագրել
- Դանիել Սվարովսկի. մեծն նմանակո՞ղ, համարձակ խաբեբա՞, թե՞ հանճարեղ ինժեներ
- ALL ABOUT SWAROVSKI in Crystal Fanatics Club (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Սվարովսկի» հոդվածին։ |