Սվարովսկի բյուրեղյա աշխարհներ
Սվարովսկի բյուրեղյա աշխարհներ (գերմ.՝ Swarovski Kristallwelten), բյուրեղապակու թանգարան, հիմնադրվել է 1995 թվականին նկարիչ Անդրե Հելլերի (գերմ.՝ André Heller) կողմից, «Սվարովսկի» ընկերության 100-ամյա հոբելյանի առթիվ։ Թանգարանը տեղակայված է Վատտենսում` Ինսբրուքից 15 կմ հեռավորության վրա Դանիել Սվարովսկու առաջին գործարանի տեղում և ընկերության ներկայիս շտաբ-բնակարանից ոչ հեռու։
Swarovski բյուրեղյա աշխարհներ | |
---|---|
![]() Հսկայի գլուխ` մուտք դեպի թանգարան | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վատտենս, Ավստրիա |
Հիմնադրվել է | 1995 |
Այցելուներ | Տարեկան 700 հազար մարդ |
Կայք | swarovski.com/kristallwelten/ |
![]() | |
![]() |
Անդրե Հելլերի հետ միասին թանգարանի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Բրայան Ինոն, Նիկի դե Սեն-Ֆալը և այլ նկարիչներ ու դիզայներներ։
Նկարագրություն
խմբագրելԹանգարանը մնացած թանգարաններից առանձնանում է իր տեսակով. այստեղ ներկայացված է ոչ թե բյուրեղապակու պատմությունը, այլ հենց բյուրեղապակին իր տարատեսակներով։ Անդրե Հելլերը նախագծել է մի ստորգետնյա աշխարհ, որը լի է փայլփլուն և գրավիչ գանձերով։ Թանգարանը հսկայական ինտերակտիվ տարածք է, որտեղ կարելի է ոչ միայն տեսնել, այլև լսել և զգալ։
Ի սկզբանե թանգարանը նախատեսված էր տարեկան 200-300 հազար այցելուի համար։ Սակայն ժամանակի ընթացքում այն հայտնի դարձավ ոչ միայն Ավստրիայում, այլև դրա սահմաններից դուրս։ Այսօր թանգարանը իր հայտնիությամբ երկրորդն է Ավստրիայում (Շյոնբրունի պալատից հետո)։ Տարեկան հաճախելիությունը կազմում է 700 հազար այցելու։
Թանգարանի համբավի մեծացմանը զուգընթաց այն մի քանի անգամ ընդարձակվել է։ Առաջին ընդարձակումը կատարվել է 2003 թվականին։ 2007 թվականին այն վերակառուցվեց[2]։ Հերթական վերակառուցման համար ներդրվել է 10 միլիոն եվրո։
Թանգարանն իրենից ներկայացնում է լաբիրինթոս` բաղկացած 13 սրահից, ռեստորանից, Սվարովսկիի ամենամեծ խանութից, կոլեկցիոներների համար նախատեսված VIP սրահից, հատուկ ցուցադրությունների սրահից, որոնք իրար են միացած միջանցքներով և աստիճաններով։
Տեսարժան վայրեր
խմբագրելՀսկայի գլուխ
խմբագրելԹանգարանը տեղակայված է գետնի տակ։ Վերգետնյա հատվածը միայն մուտքն է, որը կառուցված է հսկայի գլխի տեսքով։ Նրա աչքերը լցված են կանաչ բյուրեղներով։ Բերանից մշտապես ջրվեժ է հոսում։ Աջ կողմում գտնվում է այգի ձեռքի տեսքով։
Դեպի ստորգետնյա թանգարան ճանապարհն անցնում է ապակե թունելով, որի պատերին փորագրված են Շեքսպիրի, Գարսիա Լորկայի, Գյոթեի մտքերը։ Այդ ստեղծագործություններում տողերից մեկը պարունակում է «բյուրեղ» կամ «բյուրեղապակի» բառը։
Համարվում է, որ թանգարանում գտնվող ամեն ինչ հսկայի գանձերն են։
Ամենա-ամենա
խմբագրելԹանգարանում ցուցադրված են ամենափոքր և ամենամեծ Սվարովսկի բյուրեղները։ Ամենամեծ բյուրեղի տրամագիծը 40 սմ է, կշռում է 310 000 կարատ։ Ամենափոքր բյուրեղի տրամագիծը 0.8 մմ է[3]։ Դրանք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում։
Պատկերասրահ
խմբագրել-
Բյուրեղապակե տաճար
-
Սառցե անցում
-
Արևը՝ վանդակաճաղերի ներսում
-
Դրախտ
-
Պահեստարան
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Բյուրեղապակյա Դիսնեյլենդ
- ↑ Սվարովսկի բյուրեղյա աշխարհներ/Swarovski Kristallwelten(չաշխատող հղում)