Սպորտլանդիա (մուլտֆիլմ)
Սպորտլանդիա (ռուս.՝ Спортландия), 1958 թվականին նկարված խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Ժամանակակից հեքիաթ է Միտյա անունով տղայի մասին, որը Ալարկոտների աշխարհից փրկվում է ընկերների և Սպորտլանդիայի օգնությամբ։
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Ալեքսանդր Իվանով |
Հնչյունավորում | Սերաֆիմ Անիկեև, Մարիա Վինոգրադովա, Էրաստ Գարին, Ելենա Պոնսովա, Գեորգի Վիցին և Գենադի Դուդնիկ |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Ելենա Պետրովա |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1958 |
Սյուժե
խմբագրելՄիտյան առավոտյան քնած էր մնացել։ Զարթուցիչը զնգացել էր, սակայն նա անջատել էր այն։ Ռադիոյով լսվում է «Լսեք բոլորդ»/պատրաստություն դեպի «Պիոներական արշալույս» դպրոցում ազդանշանը, սակայն նա լռեցնում է բարձրախոսը բարձով։ Երեխաները պատուհանի տակ գոռում էին, որ ամբողջ դասարանը գնացել է հանձնելու «Պատրաստ եղիր աշխատանքին և պաշտպանությանը» նորմաներին, իսկ Միտյան քնած է և բոլորին վատ վիճակում է դնում, իսկ դա նշանակում է, որ նա չի ստանա կրծքանշանը։ Սակայն Միտյան մեծ դժգոհությամբ հայտնում է, որ «Կգնամ վաղը» և ծածկվում է ծածկոցով...
Եվ այդ պահին կենդանանում է Բազմոցի Բարձը, իսկ հետո զսպանակների վրա հենված Ներքնակը։ Նրանք Միտյային առաջարկում էին գնալ իրենց հետ Ալարկոտների երկիր, որտեղ նրան հեշտությամբ կրծքանշան կտային։ Ալարկոտների դարպասների մոտ տղան ցուցանակ է տեսնում՝ «Ալարկոտ։ Ալարկոտների պալատ», իսկ ներքևում՝ «Նիստերի դահլիճ»։ Դահլիճում կային շատ փափուկ բազկաթոռներ, ներքնակներ, բարձեր։ Միտյային պառկեցնում են այն մահճակալի վրա, որտեղ կային 4 ներքնակ և 3 բարձ։ Սկսում են կուշտ կերակրել և քնեցնել, բացատրելով, որ Միտյայի համար կազմակերպվում է լռության ժամ։ Զարթուցիչը վազում է դեպի Սպորտլանդիա, որը մարզահամալիրում էր անցկացվում, և ամեն ինչ պատմում է։ Սպորտային փամփուշտները գնում են օգնության։ Գնդակը, մարզագնդերը, հրթիռները, անթացուպերը և մյուսները բարձրանում են մարմնամարզական ձիուկի ներսը, և նա ցատկոտում է դեպի Ալարկոտների երկիր։
Զարթուցիչը առաջինը ձևափոխվելով` դժվարությամբ ներս է մտնում խորքը և արթնացնում է Միտյային։ Նա հայտնում է Միտյային, որ ներքնակները և բարձերը նրան չեն ցանկանում ոչ մի պարգև, այլ փոխակերպելու են նրան և դարձնելու են ծույլ մարդ սեփական շահի համար, և որ նրան ոչ թե անհրաժեշտ է քնել, այլ վազել։ Միտյան ասում է, որ նա ձանձրացել է Ալարկոտների երկրում, բայց քանի որ նրան կուշտ կերակրում էին, նա դժվարանում է շարժվել։ Այդ ժամանակ զարթուցիչը Միտյայի համար կազմակերպում է մարմնամարզություն, բերելով նրան լավ տեսքի, ինչից հետո բարձր զնգում է։ Սկսվում է մեծամասշտաբ մարտ սպորտային փամփուշտների և փափուկ կահույքի միջև, որտեղ տղան ցուցաբերում էր մեծ մասնակցություն։ Արդյունքում նախագահ ներքնակը զարմացած էր Միտյայով, իսկ մարզական ձիուկը նրան տանում է Սպորտլանդիա, որում հիմնականը քարոզչությունն է՝ «Պատրաստ եղեք աշխատանքի և պաշտպանության համար» նորմաներ հանձնելու անհրաժեշտության վրա։
Միտյան արթնանում է իր մահճականում ռադիոյի ձայնից՝ «Որ առանց մնացորդի ոչնչացնել ալարկոտությունը, առավոտյան նախավարժանքով սկսիր օրդ»։ Նա ցատկում է, հագնվում է և գնում է մարզահամալիր, որ հասնի երեխաներին, որպեսզի միասին հանձնեն նորմաները։
Ստեղծողներ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Յուրի Կիրշոն
- Երգի տեքստ՝ Լև Պոզդնեև
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Իվանով
- Բեմադրող նկարիչներ՝ Վալենտին Լալայանց, Լև Պոզդնեև, Գելի Արկադև
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Ելիզավետա Կոմովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Լիդիա Ռեզցովա, Վլադիմիր Պեկար, Տատյանա Ֆյոդորովա, Բորիս Չանի
- Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Վարլամով
- Օպերատոր՝ Ելենա Պետրովա
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Ռեժիսորի օգնական՝ Ն. Պալատկինա
- Դերերը հնչյունավորել են՝ Լ. Բուխարցևա (բազմոցի բարձ), Սերաֆիմ Անիկեև, Մարիա Վինոգրադովա (Միտյա), Էրաստ Գարին (Ներքնակ նախագահ), Ելենա Պոնսովա (բազկաթոռ), Գեորգի Վիցին (Խոտաբիչը գրքից), Գենադի Դուդնիկ, Իրինա Պոտոցկայա, Գեորգի Միլլյա (Բազկաթոռ - Ալարկոտների պալատի անդամ), Յուրի Խրժանովսկի
Հետաքրքիր տեղեկություններ
խմբագրել- Միտինի երազում գրքերի պահարանից իջնում են գրքեր։ Առաջինը հայտվում են Դոն Կիխոտը և Սանչո Պանսան, երկրորդը՝ Ծերունի Խոտտաբիչըը։ Նրանք ասում էին, որ Միտյան շատ գրքեր է կարդացել։
Մուլտֆիլմի մասին
խմբագրել«Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի ամենահայտնի աշխատանքներից է 1955-59 թվականներին նկարահանվածները՝ Զինաիդա և Վալենտինա Բրումբերգի «Սխալների կղզի» (1955), «Ծովային Ստյոպան» (1955) և «Ցանկությունների իրականացում» (1957), Ա. Իվանովի «Սպորդլանդիա» (1958) մուլտֆիլմերը։ - Գեորգի Բորոդին, «Կարճ պատմական ակնարկ»[1]
|
:
Վիդեո
խմբագրել1990-ական թվականնների սկզբին մուլտֆիմը թողարկվել է տեսաերիզների վրա՝ Studio PRO Video և «Սոյուզ» ընկերությունների մուլտֆիլմերի հավաքածուների մեջ։
2000-ական թվականներին մուլտֆիլմը վերականգնվել է և թողարկվել է DVD ձևաչափով։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Սպորտլանդիա» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում