Ծերունի Խոտտաբիչը
«Ծերունի Խոտտաբիչը» (ռուս.՝ «Стари́к Хотта́быч»), Լազար Լագինի խորհրդային հեքիաթ-վիպակը։ Այն պատմում է պատանի պիոներ Վոլկա Կոստիլկովի մասին, որը գտնում է սափոր՝ 3,5 հազար տարի այնտեղ անցկացրած Հասան Աբդուրահման Խոտտաբ անունով (նույն ինքը՝ ծերունի Խոտտաբիչը) ջինի հետ միասին։ Շնորհակալ լինելով իր փրկչին՝ Խոտտաբիչն սկսում է ծառայել գլխավոր հերոսին՝ կատարելով բազմապիսի հրաշքներ, և ժամանակի հետ Վոլկան Խոտտաբիչին վերադաստիարակում է որպես խորհրդային քաղաքացի։
Ծերունի Խոտտաբիչը ռուս.՝ Старик Хоттабыч | |
---|---|
Առաջին առանձին հրատարակության շապիկ (1940) | |
Հեղինակ | Լազար Լագին |
Տեսակ | վիպակ |
Ժանր | մանկական գրականություն |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Khottabych? |
Հրատարակիչ | Детская литература |
Հրատարակման տարեթիվ | 1938 |
Old Khottabych Վիքիպահեստում |
Լագինի հեքիաթն առաջին անգամ լույս է տեսել 1938 թվականի սկզբում «Պիոներսկայա պրավդա» թերթում, այնուհետև «Պիոներ» ամսագրում, որտեղ տպագրվել է համարից համար։ Երկու տարի անց վիպակը Կոնստանտին Ռոտովի նկարազարդումներով հրատարակվել է առանձին գրքով։ 2000 թվականին «Զախարով» հրատարակչությունը հրատարակել է Լագինի վիպակի ռեմեյկը՝ «Ծերունի Խոտտաբիչի պղնձե սափորը», որի մոտիվներով թողարկվել է «Խոտտաբիչը» ֆիլմը (2006)։
Սյուժե
խմբագրելՊատանի պիոներ Վոլկա Կոստիլկովը Մոսկվա գետից հանում է մի տարօրինակ սափոր։ Բացելով այն՝ նա ազատ է արձակում դարեր շարունակ այնտեղ փակված մեծազոր ու բարի ջինին՝ Հասան Աբդուրահման իբն Խոտտաբին։ Վերջինս ամեն ձևով շնորհակալություն է հայտնում Վոլկային և նրան առաջարկում իր օգնությունն աշխարհագրության քննության ժամանակ։ Սակայն քանի որ Խոտտաբիչի աշխարհագրական գիտելիքները շատ հնացած էին, Վոլկան մնում է վերաքննության։
Ծեր ջինի հրաշագործությունները հաճախ անպատեհ էին։ Մեկ Վոլկայի դեմքին մորուք է աճում, մեկ էլ նվեր է ստանում չորս շքեղ պալատ ու ստրուկների քարավան։ Վերջապես ջինը Վոլկայի լավագույն ընկերոջը՝ Ժենյա Բոգորադին, գցում է Հնդկաստան։ Կոստիլկովը Խոտտաբիչին ստիպում է թռչել թռչող գորգով։ Բացի այդ, ընկերներն ստիպված էին մշտապես Խոտտաբիչից փրկել Վոլկայի ուսուցչուհուն. Խոտտաբիչը, բարկանալով, խոստացել էր նրան դարձնել սարսափելի։
Ընկերներին սպասվում էին շատ ավելի արկածներ.
- այցելություն սկզբում կրկես, այնուհետև ֆուտբոլային հանդիպման,
- Խոտտաբիչի եղբոր՝ Օմար Յուսուֆի որոնում,
- ճանապարհորդություն «Լադոգա» ջերմանավով և այլն։
Հեղինակություն
խմբագրելԸստ Լազար Լագինի դստեր՝ Նատալյայի՝ «Խոտտաբիչը» հեքիաթն ստեղծելուն նրա հորը դրդել է անգլիացի գրող Ֆ. Էնստիի՝ 1900 թվականին հրատարակված «Պղնձե սափոր» (անգլ.՝ The Brass Bottle) վիպակը, ըստ որի սյուժեի՝ լոնդոնցի երիտասարդ ճարտարապետ Գորացիոս Վենտիմորը պղնձե սափորից ազատ է արձակում Ֆակրաշ-էլ-Աամաշ ջինին, որն այդտեղ փակված էր Սողոմոն թագավորի կողմից։ Ջինը երախտագիտությամբ սկսում է հետևել նրան և կատարել նրա ցանկությունները։ 1916 թվականից Լագինն ուներ այդ ստեղծագործության ռուսերեն թարգմանությունը։
Հարկ է նկատի ունենալ, որ 20-րդ դարի կեսերին «բուրժուական» գրականության ստեղծագործական վերամշակումը խորհրդային երեխաների և դեռահասների համար չէր համարվում պախարակելի, մանավանդ եթե դա ուղեկցվում էր գաղափարախոսական հստակ շեշտադրումներով։ Համապատասխանաբար, Պինոկկիոն վերածվել է Բուրատինոյի, բժիշկ Դուլիթլը՝ Այբոլիտի, Օզ երկիրը՝ Կախարդական աշխարհի, իսկ խորհրդային Անգետիկը փոխառվել է Ա. Բ. Խվոլսոնի նախահեղափոխական գրքից։
«Խոտտաբիչի» համահեղինակությանը հավակնել է Ալեքսանդր Կրոնը, որը պնդել է, թե ինքն ստպված է եղել ամբողջությամբ նորից գրել Լագինի «անօգնական» ձեռագիրը տպագրությունից առաջ[1]։
Հրատարակություններ
խմբագրելԳիրքն ունի 3 տարբերակ՝ 1938 թվականի բնօրինակ, 1953 թվականի հրատարակություն և 1955 թվականի ընդլայնված տարբերակ։ Խմբագրումների պատճառները 1938 թվականից սկսած ԽՍՀՄ-ում և աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն էին։ Հետագա հրատարակությունների հետ համեմատած՝ բնօրինակն ավելի քիչ գաղափարախոսական էր և ավելի շատ ապաքաղաքական[2]։ Նատալյա Լագինան պնդում էր, որ նոր հրատարակությունների համար գրքի վերամշակումները հոր կողմից չեն կատարվել, չնայած հրատարակվել են նրա անունով։
Հետագա հրատարակությունները պարունակում են հակակապիտալիստական ուղղվածության ներդիրներ։ 1953 թվականին առաջին փոփոխված հրատարակությունը, այսպես կոչված, «Կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» եռուն շրջանում էր, ինչի պատճառով այն պարունակում էր մասնավորապես ծայրահեղ հարձակումներ իմպերիալիզմի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի հետգաղութային իշխանության և այլնի հասցեին։ Այդ հրատարակությունը քիչ հայտնի է, քանի որ 2 տարի անց լույս տեսած տարբերակում բոլոր այդ փոփոխությունները հանվել էին, սակայն ավելացվել էին նորերը։
1955 թվականի տարբերակը բնօրինակից մի փոքր ծավալուն է, քանի որ այս անգամ ավելացվել են յոթ նոր գլուխներ։ Օրինակ՝ եթե վիպակի հերոսները հայտնվում են Իտալիայում, ապա ստանդարտ տարբերակում այն տառապում է գործազրկությունից՝ գտնվելով Բենիտո Մուսոլինիի իշխանության տակ։ Նորացված տարբերակում կապիտալիստների իշխանության ներքո աշխատավորները գործադուլ են անում օտարերկրյա ռազմական բազաների դեմ, ինչը հստակ համապատասխանում է պատմական պահին։
1953 և 1955 թվականների հրատարակություններոմ Լազար Լագինը և՛ շապիկի վրա, և՛ վերջին էջում նշված է միայն որպես «Լ. Լագին»՝ առանց լրիվ անունն ու հայրանունը բացահայտելու։ Հետխորհրդային շրջանում առավել հաճախ վերահրատարակվում է 1938 թվականի բնօրինակ տարբերակը, որպեսզի կրճատվի խորհրդային քարոզչական ազդեցությունը, ինչն ուժեղ է մինչ օրս։
Էկրանավորում
խմբագրել- Խորհրդային ֆիլմ «Ծերունի Խոտտաբիչը» – նկարահանվել է 1956 թվականին՝ 1955 թվականի խմբագրության հիման վրա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «seva.ru - Севаоборот». seva.ru. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ Дмитрий Быков — Один — Эхо Москвы, 20.10.2017
Գրականություն
խմբագրել- Мамедова, Джамиля. Наша книга детская, детская, советская // Неприкосновенный запас. № 1. 2002. С. 21.
- Глущенко И. В. Путешествия через пространство и время в книге Л. Лагина «Старик Хоттабыч» // Детские чтения. 2015. № 8. С. 124—141.
- М.: Детиздат ЦК ВЛКСМ, 1940. (Рис. К. Ротова)
- М.: Детгиз, 1952 (переизд. 1953, 1955). (Рис. Г. Валька)
- М.: Детгиз, 1958 (переизд. 1959). (Рис. К. Ротова)
- Лагин Л. И. Старик Хоттабыч (с ударениями и комментариями на узбекском языке). — Ташкент: Учпедгиз УзССР, 1958. — 50 000 экз.
- Кишинёв: Картя Молдовеняскэ, 1961. — 225 000 экз.
- Лагин Л. Старик Хоттабыч. М.: Советский писатель, 1961.
- Лагин Л. Старик Хоттабыч. — М.: Детская литература. — 1970 (переизд. 1973, 1979).
- Лагин Л. Старик Хоттабыч / ил. А. Бабановского. — М.: Московский Рабочий, 1980. — 100 000 экз. — (иллюстрации )
- Лагин Л. И. Старик Хоттабыч: Повести. — Мектеп, 1984.
- Лагин Л. Старик Хоттабыч: Повесть-сказка. — Узбекистан, 1984.
- Лагин Л. Старик Хоттабыч: Повесть-сказка / худ. В. С. Пощастьев. — Минск: Юнацтва, 1984. — 250 000 экз.
- Лагин Л. Старик Хоттабыч / худ. А. Василенко. — Киев: ВЭСЭЛКА, 1988. — 400 000 экз.,, ISBN 5-301-00224-4
- Старик Хоттабыч. — Саратов: Приволжское кн. изд-во, 1989. — ISBN 5-7633-0150-1
- Лагин Л. И. Старик Хоттабыч / ил. А. Петрова. — Ярославль: Нюанс, 1993. — ISBN 5-88610-106-3
- Лагин Л. И. Старик Хоттабыч / ил. В. Конивца. — М.: Эксмо, 2013. — 176 с. — ISBN 978-5-699-40049-2
- Лагин Л. И. Старик Хоттабыч / ил. В. Канивца. — М.: Эксмо, 2016. — 152 с. — ISBN 978-5-699-82537-0 (оф.1) ISBN 978-5-699-66132-9 (оф.2)