Սպիտակ խաչելություն (կտավ)

Մարկ Շագալի նկար

Սպիտակ խաչելություն (ռուս.՝ Белое распятие), Մարկ Շագալի կտավը, որ ստեղծվել է 1938 թվականին՝ Հախճապակյա գիշերի ողբերգական իրադարձություններից երկու շաբաթ անց, երբ նկարիչն ալցելել է Եվրոպա։ Կտավը գտնվում է Չիկագոյի արվեստի ինստիտուտում, որին նվիրել է նշանավոր ճարտարապետ, Չիկագոյի բնակիչ Ալֆրեդ Ալշուլերը[2]։

Սպիտակ խաչելություն
ռուս.՝ Белое распятие
տեսակգեղանկար
նկարիչՄարկ Շագալ
տարի1938
բարձրություն154.3
լայնություն139.7
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ, կտավ
գտնվում էՉիկագոյի արվեստի ինստիտուտ[1]
հավաքածուՉիկագոյի արվեստի ինստիտուտ
հիմնական թեմաՀիսուսի խաչելություն
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

Նկարիչը կտավը ստեղծել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում հրեաների հալածանքների ազդեցությամբ։ Նացիստական Գերմանիայում 1938 թվականի նոյեմբերի 8-10 հարձակման են ենթարկվում հրեաների խանութները։ Հարձակման հետևանքով փողոցները պատվում են ապակու փշրանքներով. այստեղից էլ իրադարձությունների անվանումը՝ Հախճապակյա գիշեր։

Կտավը չի պատկերում իրական տեսարան, բայց խորհրդանիշերի օգտագործմամբ պատկերված է հալածանքների փոխաբերական տեսարան։ Լինելով հրեա՝ Շագալը ստեղծել է մի շարք աշխատանքներ, որոնցում պատկերված է խաչելության տեսարան։ Խաչված Հիսուսի կերպարը նոր խորհրդանիշ է, որով նկարիչը հաղորդում է հրեաների մահացու տանջանքները։ Շագալի կտավներում խաչելությունը ազգայնամոլների գործողությունների պատասխանն է, որոնցից ինքը նկարիչն էլ տուժել է 1933 թվականին, երբ ոչնչացվել են նրա գրեթե բոլոր նկարները։ «Սպիտակ խաչելություն»ը, ինչպես Շագալի նշանավոր ժամանակակցի՝ Պաբլո Պիկասսոյի «Գեռնիկան», Հոլոքոստի նախազգացումն է[3]։

Նկարագրություն խմբագրել

«Սպիտակ խաչելություն» կտավում ընդգծված են Հիսուսի և հրեաների տառապանքները։ Շրջապատում տեղի են ունենում տարբեր բռնություններ. այրվում են սինագոգը, տները։ Կենտրոնում պատկերված է Հիսուսի խաչելությունը, որ ավանդական շորերի փոխարեն ծածկված է սավանով, իսկ գլխին ապարոշ է՝ որպես հրեա լինելու խորհրդանիշ։ Խաչվող Հիսուսի կերպարը, որը պատկերված է փղոսկրագույն ֆոնին, տարածվում է ողջ աշխարհում, որը քայքայման է ենթարկվում։ Հիսուսի ոտքերի մոտ յոթ մոմ ունեցող աշտանակն է[4]։ Նկարի վերին մասում պատկերված են Հին կտակարանի կերպարները, որոնք լաց են լինում՝ տեսնելով ներքևում կատարվածը։ Առջևի պլանում պատկերված է կանաչ շորով կերպար, որի ուսերի պարկ կա։ Այս կերպարը, որը հանդիպում է Շագալի այլ նկարներում ևս, մեկնաբանվում է որպես հրեա ճանապարհորդ կամ Իլյա մարգարե։ Կոմպոզիցիայի կենտրոնում նավակ է պատկերված, որը խորհրդանշում է հրեաների՝ նացիստներից փրկվելու հույսը։

Կտավի վերին աջ անկյունում Լիտվայի դրոշն է. Լիտվան այդ ժամանակ դեռևս անկախ պետություն էր։ Բացի դրանից՝ նկարի վերին ձախ անկյունում կան կոմունիզմի կարմիր դրոշներ. հրեաների հետապնդումը միայն նացիստներին չէր բնորոշ։ Դրոշները մատնանշում են այդ երկրներում հակասեմականության առկայությունը։ Հրեական տխուր լրջությունը նկարում միաձուլված է ֆրանսիական հասարակ պրիմիտիվիզմին[4]։

Նկարում հետագայում կատարվել է երկու փոփոխություն. ներկվել են սինագոգն այրող զինվորի թևկապի սվաստիկան և պաստառի «Ich bin Jude» (Ես հրեա եմ) գրությունը։

Կտավը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի սիրած գործն է[5][6][7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.artic.edu/aic/collections/artwork/59426
  2. White Crucifixion, 1938, Art Institute of Chicago(անգլ.)
  3. Алек Д. Эпштейн Возвращая Иисуса в иудейский мир: «Распятия» Марка Шагала и Оскара Рабина // Ассоциация еврейских организаций и общин (Ваад) Украины : Газета. — В. №12 декабрь 2012. — № 188. Архивировано из первоисточника 3 Մայիսի 2014.
  4. 4,0 4,1 Раиса Мартинен «Шагал, или Чарующая буря», 1948 Արխիվացված 2014-05-03 Wayback Machine (ռուս.)
  5. «За что Папа Франциск любит Марка Шагала?» (Русский). 07 Май 2013. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Esplora il significato del termine: Tango e battesimo, fidanzata e vangelo l'alfabeto misto di Papa FrancescoTango e battesimo, fidanzata e vangelo l'alfabeto misto di Papa Francesco» (итальянский). 14 марта 2013. Վերցված է 2014 թ․ մայիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Harry Alsop Pope Francis: 20 things you didn't know. — London Telegraph интернет-издание.

Արտաքին հղումներ խմբագրել