Սպիտակ, սպիտակ օր
«Սպիտակ, սպիտակ օր» (իսլ.՝ Hvítur, Hvítur Dagur), 2019 թվականի իսլանդական դրամատիկ ֆիլմ, որը նկարահանվել է 2019 թվականին։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2019 թվականի մայիսի 16-ին՝ Կաննի կինոփառատոնի ժամանակ[3]։ Պրեմիերան կայացել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում՝ սեպտեմբերի 6-ին[4]։ Ֆիլմի ռուսական վարձույթը թողարկվել է 2020 թվականի մարտի 19-ին[5], վարձակալողը եղել է «Ինոեկինո» ընկերությունը[6]։ ԱՄՆ-ում պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի ապրիլի 17-ին[7]։
Սպիտակ, սպիտակ օր իսլ.՝ Hvítur, hvítur dagur | |
---|---|
Երկիր | Իսլանդիա Դանիա Շվեդիա |
Ժանր | դրամա |
Թվական | 2019, փետրվարի 20, 2020[1] և հոկտեմբերի 31, 2019[2] |
Լեզու | իսլանդերեն |
Ռեժիսոր | Hlynur Pálmason? |
Պրոդյուսեր | Guðmundur Arnar Guðmundsson? |
Դերակատարներ | Ինգվար Էգերտ Սիգուրդսոն, Ída Mekkín Hlynsdóttir?, Hilmir Snær Guðnason?, Sara Dögg Ásgeirsdóttir?, Björn Ingi Hilmarsson? և Elma Stefania Agustsdottir? |
Օպերատոր | Maria von Hausswolff? |
Պաշտոնական կայքէջ |
Կինոնկարը հաղթել է էլեկտրոնային քվեարկությունում և Օսկարի 92-րդ մրցանակաբաշխությունում երկիրը պետք է ներկայացներ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում, բայց այդպես էլ չի առաջադրվել[8][9]։
«Սպիտակ, սպիտակ օրը» իսլանդական ասացվածք է, երբ երկինքը միահյուսվում է ձյան ծածկույթին, և ննջեցյալները կարող են հաղորդակցվել կենդանի մարդկանց հետ[10]։ Ըստ Պալմասոնի՝ ֆիլմը հղում չունի Արսենի Տարկովսկու համանուն բանաստեղծությանը և Անդրեյ Տարկովսկու «Հայելի» ֆիլմի սցենարին[11][12]։
Սյուժե
խմբագրելԻսլանդիայի հեռավոր քաղաքներից մեկում ոստիկանապետը, գտնվելով ծառայությունից դուրս, սկսում է տեղացիներից մեկին կասկածել վերջերս ավտովթարից մահացած իր կնոջ հետ սիրավեպ ունենալու մեջ։ Աստիճանաբար ճշմարտությունն իմանալու նրա սևեռուն գաղափարը հասունանում է, և նա սկսում է անխուսափելիորեն վտանգել իրեն և իր մտերիմներին[5][13][14][15][16]։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Ինգվար Էգերտ Սիգուրդսոն | Ինգիմունդուր |
Իդա Մեքին Հլինսդոտիր | Սալկա |
Հիլմիր-Սնայր Գվյուդնասոն | Օլգեիր |
Սառա դոգ Ասգերսդոտիր | Ինգիմունդուրի կինը |
Բյորն Ինգի Հիլմարսոն | Տրաստի |
Էլմա Ստեֆանիա Ագուստսդոտիր | Էլին |
Լաուվեյա Էլիասդոուտիր | Ինդիբյորգ |
Սիգյուրդյուր Սիգուրյոունսոն | Բյոսի |
Առնալդուր Էրնստ Բյորնսոն | Հրաֆն |
Տոր Տուլինիուս | Ջորջ |
Արտադրություն
խմբագրելՖիլմը նկարահանվել է 35 միլիմետրանոց ժապավենով և մշակվել է Շվեդիայի լաբորատորիայում, իսկ տան շինարարության և մեքենայի անկման տեսարանները նկարահանվել են Super 35-ով[5][12]։ Նկարահանումները կատարվել են Իսլանդիայում[17]։
Գաղափարը, ըստ ռեժիսորի խոսքերի, իր մոտ ծագել է 2007 թվականին՝ «Սպիտակ օր» լուսանկարների շարքի վրա աշխատելիս։ Այստեղից էլ առաջացել է ապագա ֆիլմի աշխատանքային անվանումը, այնուհետև կրին ավելացվել է «սպիտակ» բառը[18]։
Քննադատություն
խմբագրելFilm.ru պորտալի տեսաբան, լրագրող Ալիխան Իսրապիլովը ֆիլմին 10 հնարավորից նշանակել է 8 միավոր՝ ընդգծելով, որ ռեժիսորը գտել է «ոսկե միջինը տեսողական պատումի ու կոնֆլիկտները բարձրաձայնելու միջև»[19]։
InterMedia տեղեկատվական գործակալության կինոքննադատ Վադիմ Բոգդանովը 10 միավորանոց սանդղակով ֆիլմը գնահատել է 7,5։ Քննադատն առանձնացրել է ռեժիսոր Պալմասոնի որոշ առանձնահատկություններ՝ «ժապավենի վրա նկարահանելու կիրք, սպիտակ գույների առատ օգտագործում և ընտանիքի թեման խիստ ուշադիր քննող հուզական պատմություններ»[20]։
«ԿինոԱֆիշա» պորտալի գրախոս Քսենյա Ռեուտովան ուշադրությունը կենտրոնացնում է այն բանի վրա, թե ինչպես են կազմակերպվել նկարահանումները. «հերոսների դիտումը կատարվում է արտաքին դիրքերից՝ ցանկապատի հետևից, պատի հետևից, ապակու հետևից, քարի հետևից, առավել սյուռեալիստական տեսարանները ճանապարհային տեսախցիկներից կադրեր են»։ Քննադատը նշում է, որ ռեժիսորն աշխատում է որպես նկարիչ, և ֆիլմը «գեղագիտական տեսարանի բարձրագույն մակարդակում է»[17]։
The Film Stage պորտալի կինոտեսաբան Ռորի Օ'Քոնները նշում է դետալների մանրամասն վիզուալացումը[21]։ Իսկ ScreenDaily կայքի քննադատ Լիզա Նեսելսոնը գտնում է, որ այս ֆիլմը «թաքնված զգացմունքների պատմություն է, որոնք դուրս են հոսում հիանալի լանդշաֆտի մեջ»[22]։
Ըստ Metacritic ագրեգատ կայքի՝ ֆիլմը 100 հնարավորից ստացել է 84 միավոր՝ հիմնվելով 4 քննադատությունների վրա[23]։
Մրցանակներ և անվանակարգեր
խմբագրելԹվական | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Առաջադրվող | Արդյունք |
---|---|---|---|---|
2018 | Ռոտերդամի միջազգային կինոփառատոն | ARTEKino (կինոյի զարգացման համար)[24] | Հլինյուր Պալմասոն | Հաղթանակ |
2019 | Ցյուրիխի կինոփառատոն | «Ոսկե աչք» | Առաջադրված | |
Հատուկ մրցանակ: «Միջազգային գեղարվեստական ֆիլմ»[25] | «Սպիտակ, սպիտակ օր» | Հաղթանակ | ||
Տրանսիլվանիայի միջազգային կինոփառատոն | «Լավագույն դերասան»[15][26] | Ինգվար Է. Սիգուրդսոն | Հաղթանակ | |
«Լավագույն ֆիլմ»[27][28] | «Սպիտակ, սպիտակ օր» | Առաջադրված | ||
Թուրինի կինոփառատոն | «Լավագույն ֆիլմ»[29] | Հաղթանակ | ||
«Առա՜ջ»[30] | Հաղթանակ | |||
Հատուկ մրցանակ: «Լավագույն սցենար»[30] | Հլինյուր Պալմասոն | Հաղթանակ | ||
Սան Պաուլոյի միջազգային կինոփառատոն | «Նոր տնօրենների մրցույթ»[31] | «Սպիտակ, սպիտակ օր» | Առաջադրված | |
Աթենքի միջազգային կինոփառատոն | «Լավագույն կինոնկար»[32] | Առաջադրված | ||
Կաննի կինոփառատոն | «Քննադատության շաբաթ» | մասնակից | ||
Լուի Ռոդերերի «Ծագող աստղ» հիմնադրամի մրցանակ[33] | Ինգվար Է. Սիգուրդսոն | Հաղթանակ | ||
Եվրոպական կինոմրցանակ | «Լավագույն դերասան»[34][35] | Առաջադրված | ||
Գենտի միջազգային կինոփառատոն | «Լավագույն ֆիլմ»[36] | «Սպիտակ, սպիտակ օր» | Առաջադրված | |
Խիխոնի միջազգային կինոփառատոն | «Լավագույն ֆիլմ»[37] | Առաջադրված | ||
Համբուրգի կինոփառատոն | Art Cinema մրցանակ: «Լավագույն կինոնկար»[38] | Առաջադրված | ||
Հեմպտոնի միջազգային կինոփառատոն | «Լավագույն պատմություն»[39] | Հլինյուր Պալմասոն | Հաղթանակ | |
Հատուկ մրցանակ: «Լավագույն պատմություն»[40] | Իդա Մեկին Հլինսդոտիր | Հաղթանակ | ||
Կինեմատոգրաֆիստ Մանակի եղբայրների միջազգային կինոփառատոն | «Золотая камера»[41] | Մարիա ֆոն Հաուսվոլֆ | Առաջադրված | |
Մոնրեալի նոր կինոյի փառատոն | «Լավագույն մեկնաբանություն» (Լավագույն դերասան)[42] | Ինգվար Է. Սիգուրդսոն | Հաղթանակ | |
«Ոսկե գայլ» (Լավագույն ֆիլմ)[42] | «Սպիտակ, սպիտակ օր» | Առաջադրված | ||
Մոտովունի կինոփառատոն | «Մոտովունի Պրոպելլեր»[43] | Հաղթանակ | ||
Հյուսիսային խորհրդի կինոմրցանակ[44] | Առաջադրված | |||
Հյուսիսային միջազգային կինոփառատոն | «Ֆիլմի լավագույն Հյուսիսային պատմություն»[45] | Հաղթանակ | ||
2020 | Անժեի առաջին եվրոպական կինոփառատոն | «Приз Большого жюри»[46] | Առաջադրված | |
Փալմ Սփրինգսի միջազգային կինոփառատոն | «Օտարալեզու լավագույն ֆիլմ» (FIPRESCI մրցանակ)[47] | Առաջադրված | ||
Յակուտսկի միջազգային կինոփառատոն | «Ռիթմի և գույնի համար ՝ որպես ռիթմիկ կյանքի նկարագրություն» (հատուկ մրցանակ)[48] | Հաղթանակ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ Christopher Vourlias, Christopher Vourlias (2019 թ․ հուլիսի 6). «Hlynur Palmason's 'A White, White Day' Sells to China, U.K. (EXCLUSIVE)» (անգլերեն). Variety. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ Mike Fleming Jr, Mike Fleming Jr (2019 թ․ օգոստոսի 13). «Toronto Adds 'The Aeronauts,' 'Mosul,' 'Seberg,' & More To Festival Slate» (անգլերեն). Deadline. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «Как сделан «Белый, белый день» Хлинюра Палмасона, самого перспективного режиссера Исландии» (ռուսերեն). Искусство кино. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ ««Белый, белый день» Хлинюра Палмасона выходит в российский прокат | Colta.ru». www.colta.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «A White, White Day (Hvítur, hvítur dagur) (2020)» (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «A White, White Day Will Be Iceland's Submission to the Oscars» (անգլերեն). Iceland Review. 2019 թ․ սեպտեմբերի 25. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «The Oscars should have made room for the intense and elemental A White, White Day» (անգլերեն). Film. Արխիվացված է օրիգինալից 2020-03-11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Белый крик // Коммерсантъ.
- ↑ Белым по белому // Коммерсантъ.
- ↑ 12,0 12,1 «"Белый, белый день": элегический исландский триллер и оммаж Андрею Тарковскому» (ռուսերեն). sobesednik.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ ««Белый, белый день»: Как исландская драма снова возродит в вас человека» (ռուսերեն). КиноРепортер. 2020 թ․ մարտի 18. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «'A White, White Day': Film Review | Cannes 2019» (անգլերեն). The Hollywood Reporter. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ 15,0 15,1 Author A. seat in the dark (2019 թ․ հունիսի 7). «Transilvania International Film Festival 2019 – Part 1: Symphony of the Ursus Factory; Bota; Daybreak; A White, White Day» (անգլերեն). A seat in the dark. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
:|author=
has generic name (օգնություն) - ↑ ««Белый, белый день»: трагикомическое путешествие в Исландию» (ռուսերեն). Профиль. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ 17,0 17,1 ««Белый, белый день»: Рецензия Киноафиши» (ռուսերեն). www.kinoafisha.info. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ ««Новгород» покажет исландский «Белый, белый день»». Новгородские Ведомости (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Смерть ему к лицу: рецензия на фильм «Белый, белый день»». www.film.ru. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Рецензия на фильм «Белый, белый день»: О монстрах и людях». www.intermedia.ru. 2020 թ․ մարտի 19. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Rory O'Connor (2019 թ․ մայիսի 24). «Cannes Review: 'A White, White Day' is a Virtuosic, Darkly Comic Journey Through Grief» (անգլերեն). The Film Stage. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Lisa Nesselson2019-05-16T13:00:00+01:00. «'A White, White Day': Cannes Review» (անգլերեն). Screen. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ «A White, White Day». Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «ARTEKino International Prize» (անգլերեն). IFFR. 2015 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2021-06-12-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Zurich Film Festival 2019» (անգլերեն). MUBI. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Monos Wins 18th Transilvania Trophy» (անգլերեն). tiff.ro. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «TIFF 2019: the Official Competition» (անգլերեն). tiff.ro. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Special Screenings at TIFF 2019» (անգլերեն). tiff.ro. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «I vincitori dei premi ufficiali del 37TFF» (իտալերեն). Torino Film Festival. 2019 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ 30,0 30,1 «Premi collaterali 37TFF: i vincitori» (իտալերեն). Torino Film Festival. 2019 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «São Paulo International Film Festival (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Athens International Film Festival (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Winners | La Semaine de la Critique of Festival de Cannes» (անգլերեն). Semaine de la Critique du Festival de Cannes. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «European Film Academy : Nominations for the European Film Awards 2019». www.europeanfilmacademy.org. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Объявлены номинанты на премию Европейской киноакадемии» (ռուսերեն). KINOMANIA.RU. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Ghent International Film Festival (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Gijón International Film Festival (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Hamburg Film Festival (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Hamptons International Film Festival : 2019 Narrative Competition Award Winner» (անգլերեն). filmguide.hamptonsfilmfest.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Hamptons International Film Festival (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «International Cinematographers' Film Festival Manaki Brothers (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ 42,0 42,1 «Montréal Festival of New Cinema (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Motovun Film Festival (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nordic Council (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Nordic International Film Festival (2019)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Angers European First Film Festival (2020)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ «Palm Springs International Film Festival (2020)». IMDb. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Магическое кино Якутского фестиваля». newtribuna.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սպիտակ, սպիտակ օր(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում