Սպիտակաճակատ սագ
Սպիտակաճակատ սագ
Սպիտակաճակատ սագ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ենթաընտանիք Anserinae
Տրիբա Սագեր (Anserini)
Ցեղ Սագ (Anser)
Տեսակ Սպիտակաճակատ սագ (A. albifrons)
Միջազգային անվանում
Anser albifrons
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակաճակատ սագ (լատին․՝ Anser albifrons), բադերի ընտանիքին պատկանող ջրլող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կրմիր գրքում։

Anser albifrons

Սպիտակաճակատ սագը տարածված է Սառուցյալ օվկիանոսի կղզիներում, ափերի տունդրայում՝ Սպիտակ ծովից մինչև Չուկոտկա ընկած տարածքներում, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի տունդրայում, Գրենլանդիայում և Իսլանդիայում։ Եվրոպայի Սպիտակաճակատ սագերը ձմեռում են Միջերկրական, Սև, Կասպից ծովերի ափերում, երբեմն թռչում են նաև Միջին Ասիա և Հեռավոր Արևելքի երկրներ։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Սառուցյալ օվկիանոսի կղզիներում, ափերի տունդրայում՝ Սպիտակ ծովից մինչև Չուկոտկա, Հյուսիսային Ամերիկայի տունդրայում, Գրելանդիաում և Իսպանիայում։ Ձմեռում է Եվրոպայում և Ասիայում։ Գարնանային և աշնանային չուի ընթացքում հանդիպում է Սևանա և Արփի լճերում և Արաքսի հովտում (նաև ձմռանը, բայց ոչ ամեն տարի)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Բնադրման շրջանում նախընտրում է թփուտային տունդրայի գետերով և լճերով հարուստ վայրերը, ձմռանը՝ դաշտերը, տափաստանները և ջրավազանների ափերը։ Բնադրում է խոտաբույսերով պատված թմբիկներին, որոշ դեպքում՝ հողի և ավազի վրա։ Բնի փոսիկը պատում է նախորդ տարվա չորացած խոտաբույսերով, որի վրա առատորեն փռում են աղվափետուրները։ 70-81 մմ, սպիտակավուն ձվերը 5-7 հատ են։ Թխսումը տևում է 26-28 օր։ Ծնողները ակտիվ ձևով խնամում են ձվից դուրս եկած ձագերին[1]։

Պահպանություն խմբագրել

Չվող, բնադրող, ձմեռող, քիչ տարածված, հազվագյուտ տեսակ է, որն ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված է քիչ մտահոգ կարգավիճակով և գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը միշտ եղել է սակավաթիվ։ Չուի և ձմեռման ընթացքում՝ սագերի խմբում 10-20 անհատ։

Վտանգման հիմնական գործոններից են Սևանա լճի ավազանում և Արաքսի հովտում անհանգստացման գործոնը և որսորդությունը։

Պապանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.

Գրականություն խմբագրել

  • Бейчек В., Штясны К. Птицы. Иллюстрированная энциклопедия. — М.: Лабиринт-пресс.
  • Ганзак Я. Иллюстрированная энциклопедия птиц. — Прага: Артия 1974.
  • Жизнь животных. Т.6 Птицы. — М.: Просвещение, 1986.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաճակատ սագ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակաճակատ սագ» հոդվածին։